Միայն FBO ձևաչափով աշխատող վաճառողների համար։
Եթե ապրանքն ունի աննշան թերություններ և վնասներ, օրինակ՝ փաթեթը ճմռթված է կամ պատյանը թեթևակի քերծված, դուք կարող եք շարունակել այն վաճառել Ozon-ում զեղչով։
Կարող եք զեղչել միայն այն ապրանքները, որոնք արդեն գտնվում են Ozon-ի պահեստում։ Թերություններով ապրանքներ չեք կարողանա տեղադրել պահեստում։
Զեղչված տարբերակների քարտերը ստեղծվում են օրիգինալ և չվնասված ապրանքների քարտերի հիման վրա։ Յուրաքանչյուր թերություն ունեցող ապրանք կունենա մեկ օրինակով առանձին քարտ։
Զեղչված ապրանքների արժեքի ձևավորում #
Զեղչման որոշումը կայացնում է Ozon-ը` Ozon հարթակում վաճառողների համար պայմանագրի համաձայն։
Էժանացված ապրանքների զեղչը կիրառվում է օրիգինալ ապրանքների գործող գնի վրա։ Եթե ապրանքը մասնակցում է ակցիաների, ապա զեղչի գինը կփոխվի սկզբնական գնից հետո՝ ինչպես թանկանալիս, այնպես էլ էժանանալիս։
Զեղչերի ստեղծում #
Զեղչը սահմանում է Ozon-ը` ապրանքի կատեգորիաներից և վիճակից կախված։ կարող եք փոխել սահմանված զեղչը.
Առաջարկվող զեղչի չափը կախված է ապրանքի կատեգորիայից և նրա վիճակից։
Զեղչը տրամադրվում է վաճառողի հաշվին։
Օրինակ #
Ակցիայի ընթացքում ֆիթնես թևնոցն արժե 2000 ռուբլի։ Դրա էժանացված տարբերակի վրա գործում է 10% զեղչ. զեղչված ապրանքի արժեքը կկազմի 1800 ռուբլի։ Երբ ակցիան ավարտվի և թևնոցի գինը թանկանա մինչև 2200 ռուբլի, էժանացված տարբերակի արժեքը կաճի մինչև 1980 ռուբլի։
Փոխել էժանացված ապրանքի զեղչը #
Ozon-ի սահմանած զեղչը փոխելու համար`
-
Անցե՛ք Товары и цены → Список товаров («Ապրանքներ և գներ → Ապրանքների ցանկ») բաժին և սեղմե՛ք անհրաժեշտ ապրանքի տողի և «Օզոնի պահեստում» սյունակի վրա։
-
Սեղմե՛ք Посмотреть уценённые товары («Դիտել զեղչված ապրանքներ») և կհայտնվի էժանացված տարբերակների ցանկ։
-
«Զեղչ» սյունակի անհրաժեշտ ապրանքի տողի վրա սեղմե՛ք արժեքի վրա։ Ստուգե՛ք, թե ինչ զեղչ է արդեն սահմանվել՝ հաշվի առնելով ապրանքի կատեգորիան և դրա վիճակը։
-
Скидка за ваш счёт («Զեղչ ձեր հաշվին») դաշտում նշե՛ք նոր արժեք և սեղմե՛ք Сохранить («Պահպանել»)։ Կարող եք մեծացնել կամ փոքրացնել զեղչը, բայց սահմանվածից ոչ ավել, քան 25%։ Փորձերի քանակը անսահմանափակ է։
Զեղչված ապրանքների ցուցադրում #
Գնորդները մեկ քարտի վրա տեսնում են ապրանքի սկզբնական արժեքը և էժանացված տարբերակները։ Սկզբում երևում է սկզբնական ապրանքի գլխավոր լուսանկարը, հետո` թերություններով լուսանկարները։ Էժանացված ապրանքի քարտում կլինի տեղեկատվություն զեղչված ապրանքի վիճակի և զեղչի պատճառների մասին։
Զեղչված ապրանքների վերադարձի պայմանները #
Զեղչված ապրանքները վերադարձնելիս գործում են սովորական ապրանքների վերադարձի նույն կանոնները։
Տեսնել տեղեկատվություն զեղչված ապրանքների մասին #
Ապրանքներ վաճառքում #
Վաճառվող զեղչված ապրանքների մասին տեղեկատվություն կարող եք`
-
տեսնել ապրանքների ցանկում։ Անձնական հաշվի Товары и цены → Список товаров («Ապրանքներ և գներ → Ապրանքների ցանկ») բաժնում` սեղմելով На складе Ozon («Ozon-ի պահեստում») անհրաժեշտ ապրանքի կողքին գտնվող սյունակի վրա։ Տեղեկատվությունը կլինի «Դրանցից զեղչված են» տողի վրա։
-
Բեռնե՛ք վերլուծության մեջ։ Անձնական հաշվում անցե’ք Аналитика → Отчёты → Продажи со склада Ozon → Товары, уценённые Ozon («Վերլուծություն → Հաշվետվություն → Վաճառք Ozon-ի պահեստից → Ապրանքներ, զեղչված Ozon-ի կողմից») բաժին և սեղմե’ք Скачать («Բեռնե’լ»)]։
Հաշվետվությունը պարունակում է տեղեկատվություն սկզբնական և զեղչված ապրանքների մասին։
Սկզբնական ապրանք | Էժանացված ապրանքի դիրք |
---|---|
• Артикул («Արտիկուլ»)։ • Наименование («Անվանում»)։ • Бренд («Ապրանքանիշ»)։ • Полная стоимость, которую вы указали в карточке товара («ապրանքի քարտում նշված ամբողջական արժեք»)։ |
• Состояние товара («Ապրանքի վիճակ»)։ • Причина уценки («Զեղչի պատճառներ»)։ • Статус и видимость на сайте — продаётся товар или нет («Կայքում կարգավիճակ և տեսանելիություն, այսինքն՝ վաճառվու՞մ է, թե՞ ոչ»)։ • Остатки на складе Ozon («Ozon-ի պահեստում մնացած քանակ»)։ • Текущая цена с учётом скидок за наш счёт («Ընթացիկ գին` մեր հաշվին արված զեղչը հաշվարկած»)։ | |
Վաճառված ապրանքներ #
Դիտե՛լ վաճառքի հաշվետվությունը։ «Ապրանք» դաշտում անվանափոխությունից հետո կհայտնվի «Զեղչված ապրանք» պիտակ։
Հանել զեղչված ապրանքները վաճառքից #
Եթե այլևս չեք ցանկանում վաճառել զեղչված տարբերակ, ձևակերպե՛ք հեռացման հայտ և վերցրե՛ք ապրանքը պահեստից։
Սահամանափակում զեղչված ապրանքների համար #
Զեղչում ենք թերի լինելու դեպքում | Չենք զեղչում |
---|---|
• Սննդային ապրանքներ, • Բուկինիստական գրքեր, • Հագուստ, • Անձնական հիգիենայի ապրանքներ՝ եթե փաթեթավորումը վնասված չէ։ |
• Մարքեթինգային նյութեր, • Թվային գրքեր, վկայականներ, ծրագրային ապահովումներ, • դեղամիջոցներ, • Վիտամիններ և դիետիկ հավելումներ։ |