Առաքվող բեռների հավաքում և բեռնում

Ինչպե՞ս նախապատրաստել և փաթեթավորել պատվերները #

Առաքվող բեռնափոխադրումը պատվերի փաթեթ է, որի վրա փակցնում եք գծանշումներով պիտակ: Անձնական հաշվում ինքներդ նշում եք, թե քանի՞ առաքման պետք է բաժանեք մեկ պատվերում առկա ապրանքները: Գնորդներին կոկիկ և չվնասված ապրանքներ հանձնելու համար փաթեթավորե’ք այն մեր կանոններով: Եթե ապրանքը սխալ փաթեթավորված լինի, այն չեն ընդունի կամ կվերադարձնեն ստանալուց հետո:

Ապրանքի վրա փակցրե’ք անձնական հաշվում նշված շտրիխ կոդ: Առանց կոդի մենք չենք կարող վճարել փոխհատուցում ապրանքը կորելու դեպքում:

Մանրամասներ շտրիխ կոդերի հետ աշխատանքի մասին

Ստուգե’ք, որ ապրանքներն անվնաս լինեն, առանց թերությունների և համապատասխանեն Ozon-ի կայքում նշված նկարագրությանը: Անհրաժեշտության դեպքում այն կրկնակի փաթեթավորե’ք:

Ինչպե՞ս փաթեթավորել ապրանքները և առաքումները #

  • Մեկ առաքում = մեկ տուփ կամ այլ փաթեթավորում:
  • Եթե ապրանքը մեծ է և բաղկացած է մի քանի մասերից, այն պետք չէ բաժանել մի քանի մասի:
  • Փաթեթը չպետք է գերազանցի առավելագույն չափերը.
  • Յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի անձնական հաշվում նշված շտրիխ կոդ:
  • Յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի պիտակ, որը տեսանելի է և չի փակում պիտանելիության ժամկետն ու ապրանքի նկարագրությունը: Եթե դուք մատակարարում եք ապրանքը Ռուսաստանի և Հայաստանի պահեստներին, ցանկալի է, որ պիտակը լինի ռուսերեն և հայերեն լեզուներով:
  • Յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի առանձին պիտակ գծանշումներով:
  • Չի’ կարելի դնել այցեքարտեր և նվերներ գնորդների համար:

Օրինակներ

Իրավիճակ Ճիշտ Սխալ
Առաքվող բեռում շատ ապրանքներ են: Բաժանե’լ առաքումները մի քանի մասի և յուրաքանչյուրը փաթեթավորել առանձին Դնե’լ ապրանքներն առավելագույն չափից մեծ տուփի մեջ:
Առաքվող բեռում կան ապրանքներ, որոնք չի’ կարելի դնել մեկ փաթեթի մեջ: Այդպիսի ապրանքները դնել առանձին փաթեթների մեջ: Տեղադրել նման ապրանքները մեկ փաթեթում:
Ապրանքը մեծ է և բաղկացած է մի քանի կտորներից: Փաթեթավորել բոլոր կտորները միասին: Փաթեթի վրա փակցնել մեկ պիտակ: Յուրաքանչյուր կտոր փաթեթավորել առանձին, փակցնել յուրաքանչյուրի վրա նույն պիտակը:
Պատվերում տարբեր ապրանքների ընդհանուր արժեքը գերազանցում է առավելագույն բնութագրերը: Բաշխել ապրանքները բեռնախոխադրումների միջև և յուրաքանչյուրը փաթեթավորել առանձին: Այդ ապրանքները դնել մեկ ծանրոցում կամ տուփում, որն առավելագույն չափերից ավելի մեծ է:
Պատվերը հնարավոր է բաժանել միայն «Ожидает сборки» («Սպասում է հավաքման») կարգավիճակում: Եթե ապրանքն արդեն անցել է «Готов к отгрузке» («Պատրաստ է բեռնման») կարգավիճակ, վերադարձնել այն «Ожидает сборки» («Սպասում է հավաքման») կարգավիճակ կամ բաժանել մի քանի առաքումների, այլևս չի ստացվի:

Խորհուրդ ենք տալիս բոլոր առաքումների հավաքման և փաթեթավորման ողջ ընթացքը լավ լուսավորության պայմաններում տեսանկարահանել: Դա կօգնի, եթե գնորդի մոտ պատվերի հետ կապված հարցեր կամ դժգոհություններ առաջանան:

Փաթեթավորման պահանջներ #

Ընդհանուր պահանջներ

Ինչպե՞ս ընտրել փաթեթ

Սխալ փաթեթի օրինակներ

Փոքր վնասներով փաթեթների օրինակներ, որոնցով ապրանքները կընդունեն պահեստում

Քայլ 1․ Հավաքե’ք պատվերը #

Որոշ վաճառողների մոտ հասանելի է «Ավտոհավաք» ռեժիմը։ Եթե առաքանին բաղկացած է մեկ ապրանքից և չի պահանջում հավելյալ տեղեկատվություն, ավտոմատ կերպով տեղափոխում ենք այն Ожидают отгрузки («Սպասում է առաքման») ներդիրի Готов к отгрузке(«Պատրաստ է առաքման») կարգավիճակ։ Ավտոհավաքը կարելի է միացնել պահեստի կարգավորումներում։

Խորհուրդ ենք տալիս ապրանքների հավաքումն ու փաթեթավորումը տեսանկարահանել. Դա կօգնի, եթե փաթեթավորումից հանելիս չկարողանանք գտնել ապրանքը:

Անձնական հաշվում անցե’ք FBS → Заказы с моих складов → Ожидают сборки («FBS → Պատվերներ իմ պահեստներից → Սպասում են բեռնման») էջը: Գտե’ք պատվերը, որը ցանկանում եք հավաքել:

Արխիվային պահեստները բացելու համար սեղմեք Склад → Показать все («Պահեստ → Ցույց տալ բոլորը»):

Որոշ վաճառողների առաքումները մենք տեսակավորում ենք ըստ բեռնափոխադրման ժամանակի աճի՝ վաղաժամ հավաքվածից դեպի ուշ հավաքվածը: Եթե դուք ունեք ժամկետանց բեռնափոխադրումներ, բեռնե’ք այն առաջնահերթորեն, որպեսզի գնորդները հնարավորինս շուտ ստանան իրենց պատվերները:

Եթե պատվերը անցել է «Готов к отгрузке» («Պատրաստ է առաքման»), կարգավիճակին, ապա այն հնարավոր չի լինի վերադարձնել «Ожидает сборки» («Սպասում է հավաքման») կարգավիճակին կամ բաժանել մի քանի առաքումների:

Լռելյայն պատվերը բաղկացած է մեկ ապրանքից: Կարող եք հավաքել մեկ կամ մի քանի պատվեր միաժամանակ:

Հավաքեք մեկ պատվեր #

Պատվեր հավաքելու համար դրա հետ տողում սեղմեք Собрать («Հավաքել»):

Հավաքել մի քանի պատվերներ #

Եթե ձեր պատվերները բաղկացած են մեկ ապրանքից և չեն պահանջում մուտքագրել լրացուցիչ տեղեկություններ, դուք կարող եք.

  • Հավաքել բոլոր պատվերները տեսակավորված ըստ ֆիլտրի․ սեղմեք Собрать всё («Հավաքել բոլորը»):

  • Հավաքել բոլոր պատվերները աղյուսակում․ նշեք բոլոր առաքումները էջում և ներքևում սեղմեք Собрать («Հավաքել»):

Աղյուսակում ցուցադրվում են առաջին 25 պատվերները: Եթե ցանկանում եք հավաքել ավելի շատ պատվերներ, պտտեք աղյուսակը ներքև և սեղմեք Показать ещё («Ցույց տալ ավելին»): Ընտրեք բոլոր պատվերները և սեղմեք Собрать («Հավաքել»):
  • Հավաքել մի քանի պատվերներ․ ընտրեք պատվերները և ներքևում սեղմեք Собрать («Հավաքել»):

Պատվերները կփոխվեն «Готов к отгрузке» («Պատրաստ է առաքման»)կարգավիճակի: Եթե ընտրել եք մեկից ավելի ապրանքներ պարունակող կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջող պատվերներ, ապա դրանց կարգավիճակը չի փոխվի:

Պատվերը բաժանել մի քանի առաքանիների #

Եթե ձեր պատվերը պարունակում է մի քանի ապրանք, կարող եք այն բաժանել մի քանի առաքանիների: Դրա համար.

  1. Սեղմեք պատվերի համարի վրա:
  2. Բացվող պատուհանում ապրանքի անվան ձախ կողմում սեղմեք → Вынести в отдельное отправление («Տեղափոխել առանձին առաքանի») կամ տեղաշարժեք ապրանքները նոր առաքանու տարածք: Յուրաքանչյուր առաքանու համար կպահանջվի առանձին փաթեթավորում և բեռնման շտրիխ կոդ:
  3. Սեղմեք Собрать («Հավաքել»):

Եթե բոլոր ապրանքները բաժանել եք տարբեր առաքանիների, ապա այժմ կարող եք դրանք հավաքել միանգամից:

Քայլ 2. Ստեղծեք բեռնում #

  1. Երբ հավաքեք առաքանիները, սեղմեք Перейти к отгрузкам («Անցնել բեռնումներին»):

    Պատվերները հավաքելիս սխալներից խուսափելու համար տպեք ընտրանու ցուցակ:

  2. Ստուգեք բեռնման տվյալները և սեղմեք Сформировать («Ստեղծել»):

  3. Ստուգեք բոլոր առաքանիների ցանկը, որոնք պետք է փոխանցվեն առաքման և հաստատեք բեռնումը:

Եթե ձեր առաքանին տեղափոխում է վարորդը, համոզվեք, որ նա ունի փաստաթղթեր ստորագրելու լիազորագիր:

Քայլ 3. Պատրաստեք պիտակը #

  1. Տպե’ք 120 × 75 մմ չափերով Ozon-ի պիտակը թերմոտրանսֆերով կամ թերմոտպիչով: Առաքման էջում կամ Ожидают отгрузки («Սպասում են բեռնման») ներդիրում սեղմե’ք Этикетка («Պիտակ կոճակը»):

    Մի քանի պիտակներ տպելու համար ընդգծե’ք անհրաժեշտ առաքվող բեռները և սեղմե’ք Этикетки 120 х 75 («Պիտակներ 120 х 75»):

  2. Փակցրե’ք Ozon-ի պիտակը յուրաքանչյուր առաքվող իրի վրա: Պիտակի վրա նշված է գնորդին ամենամոտ ստացման կետի կամ Ozon-ի տեսակավորման կենտրոնի անվանումը: Այն կարող է տարբերվել այն ստացման կետից, որտեղ դուք բերում եք առաքվող իրերը:

    Մանրամասներ անձնական հաշվում պատվերների կառավարման մասին

Քայլ 4. Պատրաստեք փաստաթղթերը բեռնման համար #

Մանրամասներ Հայաստանի համար ուղեկցող փաստաթղթերի պատրաստաման մասին

Եթե առաքանիները բերում է և վերադարձումները տանում է ձեր վարորդը, ապա կազմեք լիազորագիր.

Եթե հետագայում ցանկանաք տպել ստեղծված արձանագրությունների լրացուցիչ օրինակներ, սեղմեք Перейти к отгрузке («Անցնել բեռնմանը»), ընտրեք ցանկալի արձանագրությունը` «Отгрузка сформирована» («Բեռնումը ստեղծված է») կարգավիճակով, սեղմեք Посмотреть («Տեսնել») և տպեք այն:

Ձևակերպե’ք լիազորագիր #

Լիազորագիրը ձեր ներկայացուցչին թույլատրում է Ozon-ի կետերում ստորագրել փոխանցման փաստաթղթերը և ստանալ վերադարձները:

Նշե’ք`

  • Ձեր ընկերության անվանումը,
  • վարորդի անձնագրի տվյալները,
  • լիազորագրի գործողության ժամկետը,
  • ստորագրությունը և կնիքը:

Ձեր ներկայացուցիչն իր հետ պետք է ունենա լիազորագրի բնօրինակը կամ պատճենը: Եթե ձեր ներկայացուցիչն օգտագործում է լիազորագրի պատճենը, ապա այն պետք է վավերացված լինի նոտարի կամ լիազորողի կողմից`լրացուցիչ վերծանված ստորագրությամբ և «Копия верна» մակագրությամբ:

Ընտրանու թերթիկ #

«Готов к отгрузке» («Պատրաստ է բեռնման») կարգավիճակում պատվերներ կատարելու համար դուք կարող եք տպել ընտրանու թերթիկ: Այն պարունակում է առաքվող ապրանքների ցանկ:

  1. Անձնական հաշվում անցե’ք FBS → Заказы с моих складов → Ожидают отгрузки («FBS → Պատվերներ իմ պահեստներից → Սպասում են բեռնման») էջ:

  2. Տեղադրե’ք զտիչներ: Անհրաժեշտության դեպքում ընտրե’ք պահեստը, առաքման միջոցը և բեռնման ամսաթիվը:

  3. Սեղմե’ք Перейти к отгрузкам («Անցնել բեռնափոխադրումներին»):

  4. Անհրաժեշտ առաքման դիմաց սեղմե’ք Лист подбора («Ընտրանու թերթիկ»).

  5. Ընտրե’ք, թե ինչպե՞ս եք հավաքելու պատվերը` առաքումներո՞վ, թե՞ ապրանքներով:

  6. Սեղմե’ք Скачать лист подбора («Բեռնել ընտրանու թերթիկ») կոճակը: Ցանկը PDF ձևաչափով կբեռնվի:

Բեռնում ընդունման կետում #

Ընդունման կետ հասնելուց հետո տվե’ք աշխատակցին ձևակերպված փաստաթղթերը: Եթե`

  • ամեն ինչ կարգին լինի, կընդունենք բեռները, կստորագրենք և կկնիքենք փաստաթղթերը,
  • բեռների քանակը կամ ցանկը փաստաթղթերի հետ չհամապատասխանեն, մենք կպատրաստենք անհամապատասխանությունների մասին արձանագրություն,
  • չկարողանանք ընդունել բեռները, կներկայացնենք մերժման արձանագրություն և կհեռացննեք այդ ծանրոցները որակի ցուցանիշների հաշվարկից:
Եթե չի ստացվել ժամանակին փոխանցել բեռները մեր մեղքով` օրինակ, առաքիչը չի եկել, ընդունման կետը չի աշխատել, տեղի է ունեցել տեխնիկական սխալ կամ չենք հասցրել ձեզ ընդունել մինչ կետի փակվելը, գրե’ք աջակցության ծառայությանը: Դիմումին կցե’ք մերժման արձանագրությունը կամ նշե’ք, որ այն չկա: Փորձե’ք ապրանքներն առաքել մոտակա օրերին, որպեսզի գնորդները ժամանակին ստանան պատվերները:

Չեղարկել առաքանին կամ հեռացնել ապրանքը պատվերից #

Առաքանին կարող եք չեղարկել «Ожидает сборки» («Սպասում է հավաքմանը»), «Ожидает отгрузки» («Սպասում է բեռնմանը») կամ «Доставляется» («Առաքվում է») կարգավիճակում, իսկ ջնջել՝ «Ожидает сборки» («Սպասում է հավաքմանը») և «Ожидает отгрузки» («Սպասում է բեռնմանը») կարգավիճակում:

  • Եթե չեք կարող հավաքել առաքանին ամբողջությամբ, չեղարկեք այն: Սեղմեք Отменить отправление («Չեղարկել առաքանին») և նշեք պատճառը:
  • Եթե պատվերի ոչ բոլոր ապրանքներն են առկա պահեստում կամ հայտնաբերել եք խոտան, հեռացրեք այդ ապրանքները: Սեղմեք Отменить сборку товаров («Չեղարկել ապրանքների հավաքումը») և նշեք պատճառը:
  • Եթե առաքման շրջանն անհասանելի է, փոխադրողը կորցրել է պատվերը կամ գնորդը չի եկել ծանրոցը վերցնելու, սեղմեք Отменить отправление («Չեղարկել առաքանին») և նշեք պատճառը:

Չեղարկված ապրանքներ կամ առաքանիները մի՛ փոխանցեք առաքման համար: Չեղարկումը ձեր կողմից ազդում է վարկանիշի, իսկ գնորդի կողմից չեղարկումը՝ ոչ:

Ինչպես է հաշվարկվում բեռնման ամսաթիվը և ինչու այն կարող է փոփոխվել #

Ծանրոցները պետք է բեռնվեն ձեր անձնական հաշվում նշված օրը. մենք ընդունում ենք դրանք նույն օրը և առաքում ենք գնորդի ընտրած ամսաթվից ոչ շուտ: Երթուղին կառուցված է այնպես, որ ապրանքները նվազագույն ժամանակ անցկացնեն յուրաքանչյուր միջանկյալ կետում:

Երբեմն, պատվերը ստանալուց հետո, բեռնման ամսաթիվը կարող է փոխվել: Դա տեղի է ունենում, եթե.

  • Դուք փոխել եք աշխատանքային գրաֆիկը կամ հավաքման ժամանակը։

  • Փոխվել են ընդունման կետի աշխատանքի ժամերը։

  • Ընդունման կետը հասել է օրական ընդունված ապրանքների քանակի սահմանաչափին: Այդ դեպքում բեռնումը տեղափոխվում է հաջորդ ազատ օրեր։ Եթե կետը դառնա ավելի ազատ, ժամկետները կարող են կրկին փոխվել:

Պատվերների բեռնումը արագացնելու համար կարող եք կրճատել հավաքման ժամանակը, ավելացնել պահեստի աշխատանքային օրերի քանակը կամ փոխել բեռնման կետը՝ ավելի ազատի կամ ավելի մեծի:

Համակարգը կարող է նաև տեղափոխել ժամկետները կամ ամբողջությամբ չեղարկել պատվերը, եթե հավաքումը և բեռնումը ժամկետանց են: Խորհուրդ ենք տալիս նման բան թույլ չտալ. նման առաքանիները փչացնում են որակի ցուցանիշները, իսկ դա կարող է առաջացնել արգելափակում.

Վիճահարույց պատվերներ #

2023 թվականի հուլիսի 21-ից հնարավոր չի լինի վիճարկում բացել «Не принят на СЦ» («Ընդունված չէ տեսակավորման կետում») կարգավիճակով առաքանիների համար։ Կարևոր է ստուգել առաքանիների կարգավիճակը անմիջապես ընդունման կետում ձեր անձնական հաշվում.

Պատվերները, որոնք դուք փոխանցել եք Ozon-ին, կանցնեն «Доставляются» («Առաքվում են») կարգավիճակի, իսկ բացակայող ապրանքները՝ «Не принят на СЦ» («Ընդունված չէ տեսակավորման կետում») կարգավիճակի: Դուք կարող եք դրանք բերել հաջորդ բեռնման հետ կամ չեղարկել դրանք:

Որոշ վաճառողների համար հանվել է «Не принят на СЦ» («Ընդունված չէ տեսակավորման կետում») կարգավիճակը: Պատվերները, որոնք չեն հասել ընդունման կետ, ավտոմատ կերպով փոխանցվում են «Готов к отгрузке» («Պատրաստ է բեռնման») կարգավիճակին՝ «Ожидают отгрузки» («Սպասում են բեռնման») ներդիրում պատկերակով ժամկետանց բեռնման մասին:


Եթե ապրանքները հատ առ հատ եք բեռնում, ապա այդպիսի պատվերները ավելացրեք բեռնմանը կամ չեղարկեք դրանք:


Եթե ապրանքները վստահելիորեն եք բեռնում, կարող եք վիճարկում բացել աջակցության չատի միջոցով:

Իմանալ ավելին վիճահարույց պատվերների մասին

Hide menu

Show menu