Վերադարձներ

Վերադարձի ժամկետները և պայմանները գնորդների համար #

Վերադարձի կանոնները և ժամկետները կախված են գնորդի երկրից, ապրանքի կատեգորիայից և վերադարձի պատճառներից:

Ավելին` գնորդների համար վերադարձի կանոնների մասին

Ծանուցում վերադարձի հարցումների մասին #

Ապրանքը վերադարձնելու համար գնորդը ստեղծում է հարցում, նշում է վերադարձի պատճառը և կցում ապրանքի պատկերները։ Հարցումները ցուցադրվում են ձեր անձնական հաշվում, և դուք եք որոշումներ կայացնում դրանց վերաբերյալ։

Լրացված հարցումների մասին կարող եք տեղեկանալ.

  • Ձեր անձնական հաշվի գլխավոր էջում Возвраты и отмены realFBS («Վերադարձներ և չեղարկում realFBS») վիջեթում,

  • Ozon Seller հավելվածի փուշ-ծանուցումներից,

  • Логистика → Возвраты realFBS → Новые («Լոգիստիկա → realFBS վերադարձներ → Նոր») կամ FBS → Возвраты realFBS → Новые («FBS → realFBS վերադարձներ → Նոր») էջում,

  • էլ․ փոստի հասցեին ուղարկված նամակից, որում գրանցված է ձեր հաշիվը։

Վերադարձված ապրանքների մասին տեղեկությունները կարող եք դիտել վերադարձների զեկույցում.

Հարցման ուսումնասիրություն #

Դուք ինքներդ եք շփվում գնորդի հետ, իսկ Ozon-ն օգնում է լուծել վիճարկումները։ Եթե դիմումը ստանա Спор («վիճարկում») կարգավիճակ, Ozon-ի աջակցման ծառայությունը կկապվի ձեզ հետ՝ մանրամասները ճշտելու համար։

Ուսումնասիրել վերադարձման հարցումները կարող եք.

Քայլ 1. Որոշում կայացրեք հարցման վերաբերյալ #

Որոշում կայացնելու համար ունեք 1 օրացուցային օր։ Հնարավոր լուծումներ.

Եթե չունեք բավարար տեղեկատվություն որոշում կայացնելու համար, կարող եք գրել գնորդին հավելվածի չաթում։ Այդ դեպքում հարցման ոսումնասիրության ժամկետը կավելանա մինչև 3 օր։

Քայլ 2. Սպասեք ապրանքի վերադարձին #

Եթե ապրանքը հետ ստանալու պայմանով դուք հաստատել եք գումարի վերադարձի հարցումը, գնորդը հետ կուղարկի ապրանքը և չաթում կգրի բեռնային համարը հետելու համար։ Ապրանքը ստանալուց հետո սեղմեք Возврат получен («Վերադարձը ստացված է»)՝ հաստատելու համար։

Եթե գնորդի կողմից ուղարկված ապրանքը ճանապարհին է ավելի քան

  • 14 օր․ գնորդը կարող է վիճարկում բացել՝ «Որտե՞ղ է վերադարձը» թեմայով։
  • 30 օր․ վիճարկում կբացի Ozon-ը, եթե դա չի արել գնորդը։

Երբ վիճարկումը բացվի, դուք ծանուցում կստանաք ձեր անձնական հաշվում կամ էլ․ փոստով։ Եթե չպատասխանեք վիճարկմանը, Ozon-ը որոշում կկայացնի հօգուտ գնորդի։ Եթե այդ պահին ծանրոցը դեռ ճանապարհին է, որոշումը կկայացվի ծանրոցը ժամանելուց հետո։

Վիճարկման հնարավոր լուծումները.

  • Заявка на возврат одобрена («Վերադարձի հարցումը հաստատված է») - եթե ստացել եք ապրանքը,
  • Заявка на возврат отклонена («Վերադարձի հարցումը մերժված է») - եթե գնորդը ապրանքը չի ուղարկել,
  • Товар в пути («Ապրանք ճանապարհին է») - եթե ապրանքը ճանապարհին է։

Եթե դուք մերժել եք գումարի վերադարձը, գնորդը կարող է վիճարկում բացել, երբ ապրանքը ստանա։

Քայլ 3. Որոշում կայացրեք գումարի վերադարձի վերաբերյալ #

Եթե ապրանքը ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում որոշում չեք կայացրել, ապա հարցումը ավտոմատ կերպով կհաստատվի, և գումարը կվերադարձվի գնորդին։

Հնարավոր լուծումները.

Եթե 7 օրվա ընթացքում որոշում չեք կայացրել, ապա հարցումը ավտոմատ կհաստատվի և գումարը կվերադարձվի գնորդին։

Հարցման կարգավիճակներ #

Վաճառողը ուսումնասիրում է հայտը #

Կարգավիճակ Նկարագրություն
Ձևակերպված է Գնորդը ստեղծել է նոր հարցում։ Որոշում կայացրեք 1 օրվա ընթացքում։
Վաճառողի կողմից ճշտվում է 3 օրվա ընթացքում կարող եք գնորդից պահանջել ապրանքի մասին լրացուցիչ տեղեկատվություն։
Առաջարկվել է մասնակի փոխհատուցում Մասնակի փոխհատուցում եք առաջարկել, գնորդը պետք է ուսումնասիրի առաջարկը 3 օրվա ընթացքում։
Ճշտվում է Գնորդը հրաժարվել է մասնակի փոխհատուցումից։ 3 օրվա ընթացքում կարող եք այլ գումար առաջարկել որպես փոխհատուցում, մերժել վերադարձը կամ հաստատել հարցումը։ Եթե որոշում չկայացնեք՝ դիմումը ավտոմատ կերպով կհաստատվի։
Կատարվել է մասնակի փոխհատուցում Գնորդը համաձայնել է մասնակի փոխհատուցմանը։ Գումարը նրա հաշվին կհասնի 3-10 օրվա ընթացքում։
Հաստատված է Հաստատել եք ապրանքի վերադարձը։ Գնորդը պետք է ուղարկի այն 4 օրվա ընթացքում, հակառակ դեպքում հարցումը կհամարվի ժամկետանց։
Մերժված է վաճառողի կողմից Մերժել եք ապրանքի վերադարձը, գնորդը կարող է վիճարկում բացել 5 օրվա ընթացքում։
Ժամկետանց է Գնորդը վերադարձը չի ուղարկել 4 օրվա ընթացքում կամ չի փոխել կարգավիճակը։
Չեղարկված է։ Վիճարկում բացված չէ Մերժել եք հարցումը։ Գնորդի համար վիճարկում բացելու ժամկետը սպառվել է։
Վիճարկումը բացվել է Դուք մերժել եք վերադարձի հարցումը, սակայն գնորդը համաձայն չէ ձեր մերժման պատճառի հետ և վիճարկում է բացել։ Ozon-ը կուսումնասիրի այն և որոշում կկայացնի։
Մերժված է Ozon-ի կողմից Ozon-ը ուսումնասիրել է վիճարկումը և որոշում է կայացրել հօգուտ ձեզ։
Չեղարկված է Գնորդը չեղարկել է վերադարձի հարցումը։

Վերադարձը ճանապարհին է #

Կարգավիճակ Նկարագրություն
Վերադարձը ճանապարհին է Գնորդը ուղարկել է վերադարձը ձեզ։
Վիճարկում է բացվել Վերադարձը ճանապարհին է ավելի քան 30 օր։ Ozon-ը կստուգի, որ այն ստանաք։

Վերադարձ վաճառողից #

Կարգավիճակ Նկարագրություն
Ստացված է վաճառողի կողմից Ստացել եք վերադարձը և ստուգում եք այն։ 7 օրվա ընթացքում կարող եք մերժել կամ հաստատել գումարի վերադարձը։ 7 օր հետո գումարը կվերադարձվի ավտոմատ կերպով։
Մերժվել է փոխադարձ համաձայնությամբ Մերժել եք գումարի վերադարձը վերադարձի հայցմամբ և գնորդը վիճարկում չի բացել 5 օրվա ընթացքում։
Վիճարկումը բացվել է Գնորդը վիճարկում է բացել, քանի որ մերժել եք գումարի վերադարձն ապրանքը ստանալուց հետո։
Մերժված է Ozon-ի կողմից Ozon-ը ուսումնասիրել է վիճարկումը և որոշում կայացրել հօգուտ ձեզ։
Գումարը վերադարձված է Ozon-ը գնորդին գումարը վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Գումարը նրա հաշվին կհասնի 3-10 օրվա ընթացքում։

Hide menu

Show menu