Առցանց աղյուսակների միջոցով

Առցանց աղյուսակների առավելությունները.

  • Սխալների ավտոմատ ստուգում և ընդգծում, դրանք ուղղելու առաջարկություններ։ Օրինակ՝ ընդգծվում է ապրանքի չափազանց երկար անվանումը, սխալ լրացված շտրիխ կոդը կամ երկու նույնական ապրանքները։
  • Ստուգելուց հետո հնարավոր է անմիջապես ուղղել սխալներն առցանց աղյուսակում. կարիք չկա ֆայլը նորից ուղարկել, ինչպես XLS ձեւանմուշի հետ աշխատելիս։
  • Տարբեր նկարագրական տեսակների ապրանքների ստեղծում։ Կարող եք ընտրել տեսակն աղյուսակի ներսում։
  • Նույնական նշանակությունների զանգվածային լրացում։
  • Ձեւանմուշը միշտ արդիական է։

Վերբեռնել ապրանքն առցանց աղյուսակի միջոցով #

  1. Անցեք Товары → Добавить товары → Через шаблон («Ապրանքներ → Ավելացնել ապրանքներ → ձևանմուշի միջոցով») բաժին և ընտրեք կատեգորիա։ Կատեգորիայի առաջին երկու մակարդակները բավարար կլինեն։

  2. Ընտրեք Онлайн («Առցանց») և սեղմեք Заполнить («Լրացնել»)։

  3. Լրացրե՛ք ձևանմուշը։ Վանդակներում հանարավոր է.

    • Նշել կամայական նշանակություն, օրինակ՝ Цена («Գին») դաշտում։
    • Ցանկից ընտրել նշանակություն, օրինակ՝ Тип («Տեսակ») դաշտում։ Եթե մուտքագրեք անթույլատրելի նշանակություն, ապա ձևանմուշը բեռնելուց առաջ կհայտնվի հաղորդագրություն սխալի մասին։
    • Նշել նշանակություն զանգվածաբար․ սյունակում սեղմեք Заполнить массово («Լրացնել զանգվածաբար»)։
    • Ստեղծել պատճեն կամ ջնջել տողը․ սեղմեք և ընտրեք Создать копию («Ստեղծել պատճեն») կամ Удалить («Ջնջել»)։ Միանգամից մի քանի տող ջնջելու համար նշեք դրանք և սեղմեք Удалить строки («Ջնջել տողերը»)։ Նրանք կտեղափոխվեն Будут удалены («Կջնջվեն») ներդիր։

    Եթե ապրանքանիշը մեր ցուցակում չկա, չեք կարողանա այն նշել. թողեք՝ ապրանքանիշը մեր կատալոգում ավելացնելու հարցում։ Դրա համար Товары → Документы на бренды («Ապրանքներ→ Ապրանքանիշերի փաստաթղթեր») բաժնում նշեք ապրանքանիշի անունը և սեղմեք Запросить добавление нового бренда («Նոր ապրանքանիշ ավելացնելու հարցում»).

  4. Ստուգեք Дубли («Կրկնօրինակներ») և С ошибками («Սխալներ») ներդիրները և ուղղեք բոլոր թերությունները։

  5. Սեղմեք Отправить («Ուղարկել»)։ Կսկսվի ձևանմուշի ստուգումը։

Որտե՞ղ տեսնել ներբեռնման կարգավիճակը

Կարգավորել աղյուսակը #

Կարող եք տողեր ավելացնել կամ ներառել լրացուցիչ բնութագրեր, որոնք ազդում են ապրանքի դիրքի վրա Ozon-ի որոնման մեջ։

Սխալներ լրացնելիս #

Սխալի բացատրությունը դիտելու համար ձեր կուրսորն ուղղեք ընդգծված վանդակի վրա։ Հնարավոր է դաշտը լրացված չէ կամ պարունակում է անհամապատասխան նիշեր։

Цена («Գին»), Вес («Քաշ»), Ширина («Լայնություն») և Высота («Բարձրություն») դաշտերում նշանակությունը նույնպես ստուգվում է։ Սխալը կարող է հայտնվել, եթե այն չափազանց մեծ է կամ փոքր։

Կրիտիկական սխալներով տողերը գունավորված են կարմիրով։ Ուղղեք դրանք, հակառակ դեպքում ապրանքը չի բեռնվի կայքում։

Դիտել ներբեռնումների պատմությունը #

Բոլոր ձևանմուշների ցանկը, որոնց հետ աշխատել եք առցանց աղյուսակների միջոցով, հնարավոր է տեսնել Товары → Добавить товары → Через шаблон («Ապրանքներ → Ավելացնել ապրանքներ → Ձևանմուշի միջոցով») բաժնում. Այնտեղ կարող եք հետևել առցանց ձևանմուշների պատմությանն ու կարգավիճակին, ինչպես նաև սևագրերի մնացած պահպանման ժամկետին, խմբագրել ներբեռնված ապրանքները և ուղղել սխալները։

Աղյուսակը ցույց է տալիս.

  • Կատեգորիան, որում ստեղծվել է ձևանմուշը։
  • Դրա կարգավիճակը՝ ձևանմուշի ներկայիս վիճակը.
    • Скоро проверим («Շուտով կստուգենք»)․ ձևանմուշը հերթում է։
    • Проверяем («Ստուգում ենք»)․ ձևանմուշը ստուգվում է, սովորաբար տևում է մինչև 12 ժամ։
    • Проверен («Ստուգված է»)․ ապրանքները ավելացված են։
    • Не загружен. Попробуйте ещё раз («Բեռնված չէ։ Կրկին փորձեք»)․ ֆայլի վերբեռնումը ձախողվել է, խնդրում ենք նորից վերբեռնեք ձևանմուշը։
    • Не загружен. Пустой файл («Բեռնված չէ։ Դատարկ ֆայլ»)․ ոչ բոլոր պարտադիր բնութագրերն են լրացված։ Ստուգեք ֆայլի տվյալները և նորից վերբեռնեք այն։
    • Есть ошибки («Կան սխալներ»)․ պարտադիր դաշտերը սխալ են լրացված։ Սխալները տեսնելու և դրանք շտկելու համար սեղմեք կարգավիճակի վրա։ Հակառակ դեպքում ապրանքը մոդերացիա չի անցնի։
    • Есть недочёты («Կան թերհաշվարկներ»)․ ոչ պարտադիր դաշտերը սխալ են լրացված։ Սխալները տեսնելու համար սեղմեք կարգավիճակի վրա։ Կարող եք չուղղել դրանք, սակայն դա կարող է վատթարացնել ապրանքի տեղը որոնման արդյունքներում։

Կախված ձևանմուշների կարգավիճակից հնարավոր է ուղարկել, ջնջել, խմբագրել կամ ուղղել սխալները։ Ֆայլի կողքին սեղմեք և ընտրեք համապատասխան տարբերակը։

Hide menu

Show menu