Վաճառքներն ավելացնելու և ավելի շատ պատվերներ ստանալու համար առաջխաղացրեք ձեր ապրանքներն ակցիաների միջոցով.
- Ավելացրեք ապրանքներն ակցիաներից մեկին, որն Ozon-ն իրականացնում է հաճախորդների համար,
- գործարկեք ձեր սեփական ակցիան և ինքնուրույն սահմանեք ժամկետները, ապրանքներն ու պայմանները։
Եթե ապրանքը մասնակցում է ակցիաներում, այն կանհետանա բոլոր ակցիաներից հետևյալներից հետո՝
- ընթացիկ գնի թարմացում, եթե նոր գինը ցածր է ակցիայի գնից,
- շուկայական գնի ավտոմատ կիրառում, եթե նոր գինը ցածր է ակցիայի գնից։
Ձեզ համար հասանելի ակցիաների ցանկը և դրանց ժամկետները տեսնելու համար բացեք Цены и акции → Акции от Ozon («Գներ և ակցիաներ → Ozon-ի ակցիաներ») բաժինը և անցեք Доступные («Հասանելի է») ներդիր։
Դուք կարող եք հետևել ձեր արդյունքներին գրաֆիկներում։ Ավարտված ակցիենրի վերլուծությունը գտնվում է անձնական հաշվում Аналитика → Акции («Վերլուծություն → Ակցիաներ») բաժնում։
Ozon-ի ակցիաները #
Ozon-ը պարբերաբար ակցիաներ է անցկացնում հաճախորդների համար: Դրանց ժամկետներն ու պայմանները որոշում ենք ինքներս, ձեզ մնում է միայն ավելացնել ձեր ապրանքները Продвижение → Акции («Առաջխաղացում → Ակցիաներ») բաժնում։
Դրանք կցուցադրվեն ակցիաների էջերում Ozon-ի և այլ գործընկերների արտադրանքի հետ միասին: Նման ակցիաներին մասնակցելն անվճար է, սակայն զեղչերը կլինեն ձեր հաշվին։
Երբեմն Ozon-ը ապրանքի վրա հավելյալ զեղչ է հատկացնում վաճառողի անունից. այս դեպքում ձեր գնի և գնորդի հաար նախատեսված արժեքի տարբերությունը Ozon-ը ձեզ կփոխանցի միավորնով: Այդ միավորները մենք դուրս կգրենք տվյալ ամսվա հարկի վճարման համար։
Իմանալ ավելին զեղչի դիմաց միավորների մասին
«Զեղչ» #
Այդ տեսակի ակցիաների համար կարող եք կարգավորել ավտոմատ կիրառում։
Ապրանքը ցուցադրվում է կայքում այն գնով, որը սահմանել եք ակցիայի կարգավորումներում, եթե չկա ավելի շահավետ գին մեծ առաջնահերթություն ունեցող ակցիայով:
Զեղչը սահմանվում է տոկոսներով և կախված է Цены до скидки («Մինչ զեղչը արժեքից») կամ Текущей цены («Ընթացիկ արժեքից»), որը գործել է վերջին 30 օրվա ընթացքում: Եթե այս ընթացքում ապրանքը մնացորդներ է ունեցել, բայց այն գրեթե չի վաճառվել՝ համեմատած Ozon-ի նմանատիպ առաջարկների հետ, համակարգը կխնդրի ձեզ մեծացնել զեղչը այն ակցիային ավելացնելիս:
Пример («Օրինակ»)
«Սուրճ» կատեգորիայի ապրանքների համար ակցիայում գործում է 23% զեղչ: Եթե հոկտեմբերի 1-ին դուք ցանկանաք այս ակցիային ավելացնել հատիկավոր սուրճ, որը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 30-ը քիչ է վաճառվել կամ ընդհանրապես չի վաճառվել, չնայած պահեստում մնացորդներ եղել են, համակարգը կառաջարկի զեղչը հասցնել 29%-ի։
«Սթոկերի զեղչեր» #
Այս տեսակի ակցիաների համար կարող եք կարգավորել ավտոմատ կիրառում.
Մեխանիկան նման է «Զեղչ» տեսակի ակցիային. ապրանքը ցուցադրվում է կայքում այն գնով, որը սահմանել եք ակցիայի կարգավորումներում, եթե չկա ավելի շահավետ գին մեծ առաջնահերթություն ունեցող ակցիայով:
«Սթոկերի զեղչեր» տեսակի ակցիայի հնարավորությունները.
- զեղչերը կարող են սահմանափակվել ժամանակով կամ շարունակվել առանց դադարի,
- լսարանի ներգրավում գլոբալ վաճառքների և «Շաբաթվա զեղչերի» ընթացքում հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով գովազդի միջոցով,
- ապրանքների քարտերում մնացորդի մակնշում և հաշվիչ,
- ակցիոն գնի հաշվարկը կարող է հաշվի առնել նմանատիպ ապրանքների գները այլ կայքերում,
- դուք եք որոշում, թե երբ մասնակցել ակցիաներին,
- կարող եք ցանկացած պահի ավելացնել և հեռացնել ապրանքներ,
- կարող եք սահմանափակել այն ապրանքների քանակը, որոնք կվաճառվեն ակցիայով:
Եթե բոլոր ակցիոն ապրանքները վաճառվեն, գինը ավտոմատ կփոխվի ավելի ցածր առաջնահերթությամբ մեկ այլ ակցիայի գնի կամ կվերադառնա արժեքին մինչ ակցիան:
«Սթոկերի զեղչ»-ի նման ակցինարեր
Ակցիաներ | Նկարագրություն |
---|---|
Ozon-ի ընթացիկ խոշոր վաճառքներ և «Շաբաթվա զեղչեր» | • Бустинг х2. Без ограничения срока действия («Բուսթինգ x2. Առանց վավերականության ժամկետի սահմանափակման») ակցիա՝ առանց ապրանքների ավելացման կամ հեռացման սահմանափակումների: Մասնակցության համար ապրանքներին տրվում է ամենափոքր զեղչը։ Ակցիոն ապրանքները առանձնացված են հատուկ գնով և մակնշումով: Որոնման մեջ տալիս է կրկնակի բուսթինգ: • Бустинг х3. Без ограничения срока действия («Բուսթինգ x3. Առանց վավերականության ժամկետի սահմանափակման») ակցիա՝ առանց ապրանքների ավելացման կամ հեռացման սահմանափակումների: Մասնակցության համար ձեզ հարկավոր է ավելի մեծ զեղչ, քան «Բուսթինգ x2․ Առանց վավերականության ժամկետի սահմանափակման» ակցիայում: Ակցիոն ապրանքները նշված են հատուկ գնով և մակնշումով: Տալիս է եռակի բուսթինգ որոնման մեջ: • Бустинг х4. Без ограничения срока действия («Բուսթինգ x4․ Առանց վավերականության ժամկետի սահմանափակման») ակցիա, որում ապրանքները ստանում են ամենաբարձր դիրքերը որոնումների և կատեգորիաների մեջ: Տալիս է առավելագույն բուսթինգ որոնման մեջ: Խոշոր վաճառքների միջև ընկած ժամանակահատվածում անցկացվում են «Շաբաթվա զեղչեր». այս ընթացքում ապրանքներ ավելացնելու կամ հեռացնելու սահմանափակումներ չկան: Ապրանքները առաջխաղացվում են որոնման, պաստառների մեջ և գովազդվում հեռուստատեսությամբ և լրատվամիջոցներով: |
Զեղչի չափը կախված է ապրանքի ենթակատեգորիայից և ակցիայի մեխանիկայից: Մենք հաշվարկում ենք զեղչի չափը վերջին 30 օրվա ընթացքում ապրանքի միջին գնից: Միջինը հաշվարկելիս.
- հաշվի չի առնվում այն ապրանքի գինը, որով այն առաջարկվել է «Ցանկանում եմ զեղչ» և «Կուպոն» մեխանիկակյով ակցիայի ժամանակ,
- եթե 30 օրվա ընթացքում ապրանքը շարունակաբար մասնակցել է «Բուսթինգ x2», «Բուսթինգ x3» կամ «Բուսթինգ x4» ակցիային, և այդ ակցիայի գինը դարձել է միջին գին, ապա զեղչը հաշվարկվում է գնից՝ հաշվի առնելով այս ակցիան: Զեղչը կլինի գնից ցածր՝ առանց նախորդ ակցիաներին մասնակցելու։
Ստանալ այնպիսի ակցիայի առավելությունները, ինչպիսին է «Սթոկերի զեղչ»-ը
Ապրանքը կարող է ստանալ «Սթոկերի զեղչ» ակցիայի առավելությունները՝ առանց դրան մասնակցելու, եթե՝
- գինը հավասար է կամ ցածր է ընթացիկ վաճառքի համար առաջարկվող արժեքից,
- գնի ինդեքս շահավետ․ մենք կհամեմատենք ձեր գինը՝ հաշվի առնելով Ozon-ի զեղչը նույն ապրանքների գնի հետ այլ կայքերից զեղչերով։ Զեղչը կփոխհատուցենք միավորներով։
Ապրանքների գները ստուգվում են ամեն օր։ Եթե առնվազն մեկ պայման կատարվում է, ապրանքը ավտոմատ ստանում է՝
- լրացուցիչ առաջխաղացում որոնման և կատեգորիաների մեջ,
- տեղ վաճառքի էջում,
- վաճառքի պարագաներ ապրանքի քարտում:
Եթե ապրանքի գինը բարձրանա կամ գնորդի համար դառնա ոչ գրավիչ՝ առավելությունները կանջատվեն: Երբ ապրանքի գինը կրկին շահավետ դառնա՝ առավելությունները կակտիվանան:
Շաբաթական զեղչեր #
Ozon-ը հաշվարկում է ակցիային մասնակցելու գինը՝ հիմնվելով ապրանքի սովորական գնի և այլ կայքերում նման ապրանքների արժեքի վրա: Ակցիայում գտնվող ապրանքները ստանում են լրացուցիչ առաջխաացում:
Վաճառողի ակցիաները #
Կարող եք առաջխաղացնել ապրանքները՝ ստեղծելով ձեր սեփական ակցիաները: Դրանց համար դուք ինքներդ եք որոշում ժամկետները, տեսականին և զեղչերի չափը։
Կարող եք ստեղծել մի քանի տեսակի ակցիաներ.
-
սովորական զեղչով. կարող եք ավելացնել ձեր ցանկացած ապրանք այս ակցիային և դրանց վրա սահմանել ցանկացած զեղչ, բայց ոչ ցածր, քան նվազագույնը: Եթե ձեր ապրանքը ներառված է միաժամանակ մի քանի ակցիաներում, այն կվաճառվի ամենացածր ակցիոն գնով:
-
«Կուպոն»՝ պրոմոկոդ է, որով գնորդը կարող է զեղչ ստանալ գնման համար:
Իմանալ ավելին վաճառողի ակցիների մասին
Իմանալ ավելին ակցիոն ապրանքների ցուցադրման մասին
Ստանալ լրացուցիչ առավելություններ իրագործված նպատակների համար #
Որոնման մեջ կարող եք ստանալ ապրանքների լրացուցիչ գովազդ: Դա անելու համար օրվա ընթացքում պահեք գովազդային վաճառքի մասնաբաժինը որոշակի մակարդակից ոչ ցածր: Եթե իրագործեք նպատակը, հաջորդ օրը կստանաք ապրանքների լրացուցիչ բուսթինգ:
2024 թվականի հոկտեմբերի 22-ից բուսթինգ կստանան բոլոր ապրանքները անձնական հաշվում՝ ինչպես մասնակիցները, այնպես էլ ակցիաներին չմասնակցողները:
Ակցիա | Սովորական պայմաններ | Նպատակը իրագործելու դեպքում |
---|---|---|
Խթան/բուսթինգ x4. Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման | Խթան/բուսթինգ x4 | Խթան/բուսթինգ x5 |
Խթան/բուսթինգ x3. Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման | Խթան/բուսթինգ x3 | Խթան/բուսթինգ x4 |
Սթոքի ծախծխում (լիկվիդացիա) | Խթան/բուսթինգ x3 | Խթան/բուսթինգ x4 |
Խթան/բուսթինգ x2. Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման | Խթան/բուսթինգ x2 | Խթան/բուսթինգ x3 |
Չեն մասնակցում գլոբալ ակցիաներին | Առանց բուսթինգի | Բուսթինգ х1,5 |
Ակցիոն վաճառքի մասնաբաժինը հաշվարկում ենք օգտագործելով հետևյալ բանաձևը.
Ակցիաներին մասնակցող ապրանքների շրջանառությունը. օրական բոլոր ապրանքների վաճառքից ստացված ընդհանուր եկամուտ, որոնք մասնակցում են Ozon-ի գլոբալ ակցիաներին: Հաշվի են առնվում վաճառքները «Խթան/բուսթինգ x2։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» ակցիաներում:
Ընդհանուր շրջանառությունը - վաճառողի օրական ընդհանուր եկամուտ:
Пример 1 («Օրինակ 1»)
Ապրանքը մասնակցում է վաճառողի ակցիային 200 ռուբլով և Ozon-ի ակցիայում 150 ռուբլով:
Ապրանքը հաշվի կառնվի ծրագրում, դրա վերջնական գինը 150 ռուբլի է ըստ Ozon-ի ակցիայի:
Пример 2 («Օրինակ 2»)
Ապրանքը մասնակցում է վաճառողի ակցիային 150 ռուբլով և Ozon-ի ակցիայում 200 ռուբլով: Ապրանքը հաշվի կառնվի ծրագրում, դրա վերջնական գինը 150 ռուբլի է, ըստ վաճառողի ակցիայի:
Նպատակի իրագործմանը կարելի է հետևել Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ→ Ակցիաներ») բաժնում - թարմացնում ենք տվյալները առնվազն ժամը մեկ անգամ:
- Вчера («Երեկ») - նախորդ օրվա արդյունք: Եթե դուք հասել եք ձեր նպատակին երեկ, կատարման տոկոսը կլինի կանաչ, եթե ճեք հասել, ապա այն կլինի կարմիր: Այսօրվա նպատակի իրագործումը ազդում է վաղվա բոնուսի ստացման վրա:
- Сегодня («Այսօր») - առաջընթաց այսօրվա համար: Քանի դեռ չեք հասել նպատակին, կատարման տոկոսը կարմիր է:
- Սեղմեք История достижений («Ձեռքբերումների պատմություն»)՝ այլ օրերի արժեքներով ֆայլ ներբեռնելու համար:
Նպատակն իրագործելուց հետո տոկոսը կդառնա կանաչ:
Բոլոր ակցիոն վաճառքները կարելի է տեսնել Аналитике («Վերլուծության») «Վաճառքների հաշվետվության» մեջ:
Пример («Օրինակ»)
Ապրիլի 17-ին ակցիոն վաճառքի ձեր մասնաբաժինը կազմում է 45%, իսկ նպատակը՝ 40%: Սա նշանակում է, որ դուք իրագործել եք նպատակը, և ապրիլի 18-ին ապրանքները լրացուցիչ խթան/բուսթինգ կստանան որոնման մեջ։
Ապրիլի 19-ի խթանումը․բուսթինգը պահպանելու համար մի ջնջեք ապրանքները ակցիայից և շարունակեք իրագործել ապրիլի 18-ի նպատակը:
Զեղչի ցուցադրումը ակցիայի էջում #
Հունիսի 5-ից ակցիայի էջում ցուցադրվում է միայն այն տոկոսը, որով դուք պետք է հավելյալ նվազեցնեք գինը:
Պայմանները և ակցիոն գները չեն փոխվել. թարմացվել է միայն ընթացիկ գնի և զեղչի ցուցադրումը անձնական հաշվում: Այժմ ցուցադրվում է զեղչը այն գնից, որի վրա կիրառվում է վաճառքի սակագինը, բոլոր զեղչերով այն ապրանքի վրա, որը դուք ինքներդ եք սահմանել, և առանց հաշվի առնելու զեղչի միավորները Ozon-ից:
Пример («Օրինակ»)
Դուք անձնական հաշվում ապրանքի գինը սահմանել եք՝ 1000 ռուբլի: Այնուհետև ավելացրել եք այս ապրանքը «Խթան/բուսթինգ x2։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» ակցիային, ապրանքի կատեգորիայում այս ակցիայի համար պահանջվող զեղչը 15% է: Ակցիոն գինը, որից հաշվարկվում է վաճառքի վճարը, 850 ռուբլի է:
Դուք որոշել եք մասնակցել այլ ակցիաների՝ առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման: Ապրանքի կատեգորիայում մասնակցության համար պահանջվող զեղչերը 20% են «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» և 25% «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» համար:
Նախկինում անձնական հաշվում
- «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» էջում ցուցադրվում էր ընթացիկ գինը՝ 1000 ռուբլի, պահանջվող 20% զեղչը և 800 ռուբլի ակցիոն գինը,
- «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» էջում — ընթացիկ գինը 1000 ռուբլի, 25% զեղչ և 750 ռուբլի ակցիոն գինը: Գները այժմ ցուցադրվում են՝ հաշվի առնելով մասնակցությունը այլ ակցիաներին.
Գները այժմ ցուցադրվում են՝ հաշվի առնելով մասնակցությունը այլ ակցիաներին.
- «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» համար - ընթացիկ գինը 850 ռուբլի, դրանից պահանջվող զեղչը մոտավորապես 6% և 800 ռուբլի ակիոն գինը,
- «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» համար - ընթացիկ գինը 850 ռուբլի, զեղչը մոտավորապես 12% և 750 ռուբլի ակցիոն գինը:
Երբեմն անձնական հաշվում զեղչը կարող է բացասական լինել:
Օրինակ՝ որոշել եք մասնակցել «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» և «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» ակցիաներին: Վաճառքի վճարը հաշվարկվում է ամենաշահավետ գնից՝ 750 ռուբլի՝ հաշվի առնելով «Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» ակցիան:
«Խթան/բուսթինգ x4։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» էջում կցուցադրվի 0% զեղչ՝ ապրանքն արդեն վաճառվում է այդ գնով, զեղչը փոխել հարկավոր չէ։ «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» էջում կլինի բացասական տոկոս՝ այն զեղչը, որով վաճառվում է ապրանքը, արդեն ավելի մեծ է, քան պահանջվում է «Խթան/բուսթինգ x3։ Առանց պիտանելիության ժամկետի սահմանափակման» ակցիայի համար:
Ապրանքների ավտոմատ ավելացում ակցիաներին #
Մենք կարող ենք ավտոմատ կերպով ավելացնել ապրանքներ ակցիաներ Ozon-ից, որոնք վաճառվել են վերջին 30 օրվա ընթացքում։ Այդ մասին ձեզ կտեղեկացնենք ձեր անձնական հաշվի ծանուցման միջոցով և էլ․ փոստով զեղչի կիրառման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։
Ակցիաներին մասնակցելն անվճար է, զեղչը՝ ձեր հաշվին։ Անջատել ավտոմատ ավելացումը չի կարելի։
Դուք կարող եք ապրանքի համար սահմանել նվազագույն գին։ Եթե դա անեք.
- Մինչև ավտոմատ ավելացումը՝ ապրանքի ակցիոն գինը չի լինի նվազագույն արժեքից ցածր։
- Ավտոմատ ավելացումից հետո՝ նվազագույն գնի փոփոխությունը չի չեղարկի ապրանքի ավելացումն ակցիային և չի ազդի զեղչի չափի վրա։ Ջնջել ապրանքն ակցիայից և փոփոխել գովազդային գինը հարկարվոր է ինքնուրույն։
Գտնել ավտոմատ ավելացված ապրանքները #
Մինչև զեղչի կիրառումը #
Ապրանքը կցուցադրվի Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրում։ Դուք կարող եք․
- հեռացնել ապրանքը ակցիայից,
- փոփոխել ապրանքների քանակը և զեղչի չափը։
Իմանալ ավելին զեղչի հետաձգված կիրառման մասին
Զեղչը կիրառելուց հետո #
Մենք դեղին գույնով կնշենք նման ապրանքներն ակցիաների էջում Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») բաժնում։ Ապրանքների ցանկը հնարավոր է խմբագրել անձնական հաշվում, XLS աղյուսակի միջոցով կամ օգտագործելով API։ Դուք կարող եք՝
- ավելացնել ապրանքներ,
- փոփոխել ապրանքի քանակը ակցիայում,
- փոփոխել զեղչի չափը՝ գինը դարձնել էլ ավելի շահավետ,
- ջնջել ապրանքները, եթե համաձայն չեք ակցիոն գնի կամ պայմանների հետ։
Եթե ապրանքն ավտոմատ կերպով ավելացվել է ակցիային, այնուհետև ձեռքով հեռացվել է դրանից, ապրանքը չի կարողանա կրկին ներառվել ակցիայի մեջ ձեր միացրած ավտոմատ կիրառման տարբերակի միջոցով։
Ապրանքների հետաձգված ավտոմատ ավելացում ակցիաներին #
Անսահմանափակ գործողության ժամկետով ակտիվ ակցիաներում կարող ենք.
- Ավելացնել նոր ապրանքներ։ Զեղչն անմիջապես չենք գործածի՝ գնի փոփոխության ամսաթիվը պարզելու համար բացեք ակցիան Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») բաժնում և անցեք Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիր։
- Թարմացնել այն ապրանքների ակցիոն գինը, որոնք արդեն մասնակցում են ակցիային։ Նման ապրանքները ցուցադրվում են Текущие («Ընթացիկ») ներդիրում՝ ակտիվ զեղչով և Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրում՝ նոր զեղչով, որը կիրառելի է նշված ամսաթվից։
Որպեսզի չկիրառվի այն գինը, որով մենք ավտոմատ կերպով ավելացրել ենք ապրանքները, ջնջեք դրանք ակցիայից կամ նշեք ձեր գինը մինչև զեղչի կիրառման ամսաթիվը։
Օրինակ՝ մայիսի 8-ին ապրանքը ավտոմատ կերպով ավելացվել է ակտիվ ակցիային՝ անսահմանափակ գործողության ժամկետով։ Մինչև մայիսի 15-ն ապրանքը կվաճառվի նախկին գնով։ Եթե չհեռացնեք ապրանքն ակցիայից կամ չփոփոխեք գինը, մայիսի 15-ին կկիրառվի նոր զեղչ։
Փոփոխել ապրանքների գինը և քանակը #
Նույն ապրանքը կարող է լինել Текущие («Ընթացիկ») և Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրներում։ Եթե դուք փոփոխում եք գինը կամ քանակը մեկ ներդիրում, մյուս ներդիրում այս պարամետրերը չեն փոխվի։
Փոփոխել ապրանքների ցանկը #
Նույն ապրանքը կարող է լինել Текущие («Ընթացիկ») և Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրներում։ Ապրանքն ակցիայից հեռացնելու համար հեռացրեք այն երկու ներդիրներից։
Հետաձգված ավտոմատ ավելացումով ապրանքների ֆայլը կարող է բեռնվել միայն Добавим с (дата) («Կավելացնենք (ամսաթիվ)-ից») ներդիրի միջոցով։ Եթե շաբլոնը բեռնեք Текущие («Ընթացիկ») ներդիրում, սխալ կառաջանա, և ապրանքների ցանկը չի փոփոխվի։
Ակցիաների լսարանը և աշխարհագրությունը #
Ozon-ի որոշ ակցիաներ նախատեսված են.
- որոշակի գնորդների համար, օրինակ՝ միայն նրանց համար, ովքեր ապրանքներ են փնտրում տոների համար,
- կոնկրետ տարածաշրջանների համար։
Նման ակցիայի անվան կողքին կլինեն Аудитория («Լսարան») և География («Աշխարհագրություն») նշումները։
Ինչ ակցիաների են մասնակցում ապրանքները #
-
Անցեք Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») բաժնում Մասնակցում եմ ներդիր։
-
Սեղմեք անհրաժեշտ ակցիայի վրա։
Եթե ցանկի ապրանքները ներառված են այլ ակցիաներում, Есть в других акциях («Ներառված է այն ակցիաներում») սյունակում կցուցադրվի.
- կապույտ նշան, եթե ապրանքը միաժամանակ մասնակցում է նույն մակարդակի ակցիաներին.
- դեղին նշան, եթե ապրանքը միաժամանակ մասնակցում է տարբեր մակարդակների ակցիաներին։
-
Սեղմեք նշանի վրա՝ նման տեղեկություններ տեսնելու համար.
-
Акции за указанный период («Ակցիաներ նշված ժամանակահատվածի համար»)՝ 1-ին մակարդակի ակցիաներ։
-
Акции на данный период («Ակցիաներ ներկա ժամանակահատվածի համար»)՝ 2-րդ մակարդակի ակցիաներ։
-
Как будет изменяться цена («Ինչպե՞ս կփոփոխվի գինը»)՝ տվյալներ ապրանքի արժեքի վերաբերյալ` հաշվի առնելով ակցիաները։ Աղյուսակը ցույց է տալիս․
- Период и длительность («Ժամանակահատվածը և տևողությունը»)․ որքան ժամանակ է ապրանքը վաճառվելու այդ գնով։ Օրինակ՝ փետրվարի 7–9, 3 օր։
- Цена («Արժեք»)․ արժեքը՝ հաշվի առնելով Ozon-ում բոլոր գնորդներին հասանելի ակցիաների բոլոր զեղչերը։
- Минимальная цена («Նվազագույն արժեք»)․ նվազագույն հնարավոր արժեքը, եթե ակցիոն արժեքի նկատմամբ կիրառվում է ակցիոն զեղչ։
-
Ապրանքների մասնաբաժինը, որոնք մասնակցում են ակցիաներին #
Տեղեկատվությունը հնարավոր է գտնել Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») էջում՝ ակցիաների ցանկի աջ կողմում գտնվող վիջեթում։ Մենք թարմացնում ենք արժեքն օրական մեկ անգամ։
Մասնաբաժինը հաշվարկվում է որպես ակտիվ ակցիաներում ապրանքների հարաբերակցություն բոլոր թեկնածու ապրանքներին՝ «Զեղչ պահեստների վրա» տեսակի ակցիաներին մասնակցելու համար։
Իմանալ ավելին Ozon-ի ակցիաների տեսակների մասին
Ապրանքը մի քանի ակցիաներում #
Համակարգն ավտոմատ կերպով կհաշվարկի ապրանքի վերջնական արժեքը՝ կախված այն մակարդակից, որին պատկանում է յուրաքանչյուր ակցիա.
- մակարդակ 1՝ «Զեղչ» տեսակ,
- մակարդակ 2՝ «Կուպոններ» տեսակ։
Նույն մակարդակի ակցիաներ #
Եթե ապրանքը ներառված է մի քանի ակցիաներում, ինչպիսիք են.
-
«Զեղչ»՝ այն կվաճառվի ամենացածր ակցիոն գնով։ Երբ ակցիաներից մեկն ավարտվի, ապրանքը կվաճառվի ընթացիկ ակցիայի գնով։
Օրինակ՝ առաջին ակցիան գործում է ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ը, ապրանքի գինը 500 ռուբլի է։ Երկրորդ ակցիան գործում է ապրիլի 10-ից 20-ը, գինը 600 ռուբլի է։ Այդ դեպքում ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն ապրանքը կվաճառվի 500 ռուբլով, իսկ ապրիլի 16-ից մինչև ապրիլի 20-ը գինը կբարձրանա մինչև երկրորդ ակցիայի գինը՝ 600 ռուբլի։ -
«Հավաքածու» և մակարդակի ցանկացած ակցիա՝ ապրանքը կվաճառվի հավաքածուի համար սահմանված զեղչով։
2-րդ մակարդակի ակցիաների ցանկացած համակցության դեպքում, բացառությամբ «Հավաքածու» տեսակի, ապրանքը կվաճառվի ամենացածր ակցիոն գնով։
Տարբեր մակարդակների ակցիաներ #
Եթե ապրանքը մասնակցում է տարբեր մակարդակների ակցիաներին, ապա դրա վրա երկու զեղչերն էլ կգործեն։ Երկրորդ ակցիայի ընթացքում ապրանքի արժեքը հաշվարկվում է այն զեղչի գնից, որով ապրանքը վաճառվում է առաջին ակցիայի ընթացքում։
Օրինակ, ապրանքի սկզբնական գինը 1000 ռուբլի է։ Այն մասնակցում է «Զեղչ» տեսակի ակցիային․ այս ակցիայի գինը 900 ռուբլի է։ Դուք այդ ապրանքն ավելացնում եք «Կուպոններ» ակցիային սահմանված 10% զեղչով։ Այս ակցիայի համար ապրանքների արժեքը հաշվարկվում է 900 ռուբլիից՝ 900 – 900 × 10% = 810․ապրանքի վերջնական արժեքը 810 ռուբլի է։
Ջնջել ապրանքը ակցիայից #
- Բացեք Цены и акции → Акции («Գներ և ակցիաներ → Ակցիաներ») բաժինը և անցեք Участвую («Մասնակցում եմ») ներդիր։
- Սեղմեք անհրաժեշտ ակցիայի վրա։ Կբացվի էջ կիրառման ժամկետերով և ապրանքների ցանկով։
- Ընտրեք անհրաժեշտ ապրանքները և սեղմեք Удалить («Ջնջել»)։
Ո՞ր ակցիայով է գնվել ապրանքը #
Ակցիան, որով գնվել է ապրանքը, կարող եք տեսնել Логистика («Լոգիստիկա») բաժնում համար բացեք էջն անհրաժեշտ պատվերով և ուղղորդվեք դեպի ապրանքի արժեքը։
Տեսնել ավարտված ակցիայի մասին հաշվետվությունը #
Ավարտված ակցիայի վիճակագրությունը տեսնելու համար՝
- Անցեք Цены и акции → Акции → Завершённые («Գներ և ակցիաներ») → («Ակցիաներ») → («Ավարտվածներ») բաժին։
- Ակցիայի քարտի վրա սեղմեք → Скачать статистику («Ներբեռնել վիճակագրությունը»)։
Ձեր համակարգիչ կներբեռնվի վիճակագրությամբ XLS ֆայլ, որը կպարունակի 3 թերթ՝ նկարագրություն, ակցիայի արդյունքներ և տվյալներ՝ համեմատության համար։
Ozon Seller հավելվածում ակցիաների հետ աշխատանքը #
Ozon Seller հավելվածում կարող եք.
- տեսնել հասանելի ակցիաների ցանկը,
- ավելացնել ապրանքներ ակցիային և սահմանել զեղչ,
- ջնջել ապրանքներն ակցիայից,
- տեսնել ակցիաները, որոնցում մասնակցում են ձեր ապրանքները և ավարտված ակցիաները։
Ինչպե՞ս աշխատել ակցիաների հետ Ozon Seller հավելվածում
Հնարավոր խնդիրներ #
Չի հաջողվում ապրանքն ավելացնել ակցիային #
Հնարավոր պատճառներ.
- Դուք ստեղծել եք ապրանքն ավելի քիչ, քան մեկ շաբաթ առաջ։
- Ակցիայի ստեղծման պահից չի անցել 24 ժամ։
- Ապրանքն առկա չէ կամ պահեստային մնացորդը 0 է։
- Ապրանքը չի համապատասխանում Ozon-ի ակցիայի պայմաններին։ Պայմաններին համապատասխանող ապրանքների ցանկը որոշվում է ավտոմատ կերպով՝ եթե ապրանքը չի համապատասխանում, այն հնարավոր չի լինի ավելացնել։
Ապրանքը անհետացել է ակցիայից #
Հնարավոր պատճառներ.
- գործել է շուկայական գնի ավտոմատ կիրառումը, և նոր գինը պարզվել է ակցիոն գնից ցածր,
- Դուք փոփոխել եք գինը ձեռքով։
Իմանալ ավելին գների կառավարման մասին
XLSX ձևանմուշի միջոցով առանց գործողությունների ժամկետի ակցիաներում ապրանքների կառավարումը #
Գործիքը աշխատում է թեստային ռեժիմով, ուստի այն կարող է հասանելի չլինել բոլոր վաճառողների համար:
-
Անցե՛ք Цены и акции → Акции от Ozon («Արժեքներ և ակցիաներ → Ozon-ի ակցիաները») բաժին և սեղմե՛ք Управлять товарами («Կառավարել ապրանքները»)։
-
Ընտրե՛ք ապրանքի տեսակը ակցիաներում կառավարելու համար․
- ընթացիկ ապրանքներ՝ ակցիայի արժեքը արդեն գործում է,
- ապագա ապրանքներ՝ ավտոմատ կերպով ավելացված են ակցիայի մեջ, ակցիայի արժեքը կսկսի գործել նշված ամսաթվից։
-
Սեղմե՛ք Управлять товарами («Կառավարել ապրանքները»)։
Յուրաքանչյուր ապրանքի տեսակի համար կա սեփական XLSX ձևանմուշը։ Եթե փոփոխեք ապրանքների քանակը և արժեքները ակցիայում, ձևանմուշի մեջ ապրանքների այլ տեսակի համար փոփոխություններ չեն լինի։ -
Скачать шаблон («Ներբեռնել շաբլոնը») բլոկում սեղմե՛ք Скачать («Ներբեռնել»)։
Ձևանմուշում հնարավոր է ակցիաներում կառավարել ապրանքները և արժեքները։ Կանաչով նշված են սյունակները, որոնք հնարավոր է խմբագրել՝
- Բեռնե՛ք ֆայլը, ստուգե՛ք տվյալները և սեղմե՛ք Обновить товары («Թարմացնել ապրանքները»)։ Փոփոխությունների կարգավիճակը կլուսավորվի կանաչ պատուհանում։