Ի լրումն մինչև գնորդը առաքման ծախսերին, վաճառողի ծախսերի կառուցվածքի մեջ մտնում են՝
- ապրանքների և ծառայությունների վաճառքի դիմաց պարգևատրումը,
- ծախսերը՝ վերադարձների, չգնումների և չեղարկումների ժամանակ,
- այլ ծառայությունների ծախսերը։
Ozon-ի ծառայության նշված արժեքը ներառում է կիրառելի ԱԱՀ։
Առաքման ծախսերը վաճառքի յուրաքանչյուր սխեմայում տարբերվում են՝
- FBO վաճառողն առաքում է ապրանքները Ozon-ի պահեստներ, որտեղ աշխատակիցները իրենք են տեսակավորում ապրանքները և պատրաստում են դրանք մինչև գնորդը առաքելուն։ Միայն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի վաճառողների համար։
- FBS վաճառողն ինքն է մշակում պատվերները անձնական հաշվում և փաթեթավորում առաքանին Ozon Առաքման համար։
- realFBS վաճառողը չի վճարում Ozon-ին ապրանքների առաքումը։ Առաքումն իրականացնում են կողմնակի ծառայությունները կամ հենց ինքը վաճառողը։
FBO սխեմայով առաքման արժեքը #
FBO աշխատանքի սխեմայից կարող են օգտվել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի վաճառողները։
FBO սխեմայով մինչև գնորդը առաքման ծախսերը ներառում են՝
-
Լոգիստիկա. ապրանքի հավաքում, փաթեթավորում և տեսակավորում Ozon-ի պահեստում, ներառյալ փաթեթավորման նյութի ծախսերը, ինչպես նաև տեղափոխումը տեղաբաշխման պահեստից մինչև տարածաշրջանում տեսակավորման կենտրոն, որտեղ գտնվում է գնորդը: Լոգիստիկայի արժեքը հաշվարկվում է կախված ապրանքի ծավալից:
-
Առաքում դեպի ընդունման կետ. պատվերի առաքում առաքիչի կողմից նպատակակետային կլաստերից մինչև հաճախորդի ընդունման կետ: Այս ծառայությունն իրականում մատուցվում է երրորդ կողմի ընկերությունների կողմից. մենք հանդես ենք գալիս որպես գործակալ, ուստի այն արտացոլում ենք առանձին փակվող փաստաթղթում:
Ավելին՝ ծառայությունների վերահաշվարկի վերաբերյալ հաշվետվության մասին
Լոգիստիկա #
Պայմանները գործում են 2025 թվականի ապրիլի 7-ից։
Սահմանում ենք սակագներ FBO սխեմայով ապրանքների լոգիստիկայի համար մատակարարման հարցումը ստեղծելու ամսաթվից 60 օրվա ընթացքում: Ժամկետը լրանալուց հետո ծառայության համար գանձում ենք վճար ընթացիկ սակագներով:
Սակագինը հաշվարկվում է ապրանքի ծավալից կախված։ Մեկ ապրանքի առաքման արժեքը հետևյալ ծավալի դեպքում՝
- մինչև 0,1 լիտրը ներառյալ՝ 43 ռուբլի,
- 0,1-ից բարձր մինչև 1 լիտրը ներառյալ՝ 63 ռուբլի,
- մինչև 190 լիտրը ներառյալ՝ 10 ռուբլի 1 լիտր ծավալից բարձր յուրաքանչյուր լրացուցիչ լիտրի դիմաց,
- 190 լիտրից բարձր՝ 1953 ռուբլի։
Ապրանքի ծավալը հաշվարկում ենք՝
- 0,101-ից մինչև 1 լիտր՝ որպես 1 լիտր,
- 1,001-ից մինչև 2 լիտր՝ որպես 2 լիտր և այդպես շարունակ։
Ավելին այն մասին, թե ինչպես հաշվարկել ապրանքի ծավալը
Վերջին մղոն #
Պայմանները գործում են 2024 թվականի նոյեմբերի 2-ից և մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ 2025 թվականի հունիսի 1-ից գործում է «Առաքում մինչև ընդունման կետ» ծառայություն։
Վերջին մղոնը նշանակված կլաստերում մինչև հաճախորդի հանձնման վայրր և պատվերների հանձնման կետ (ՊՀԿ), ծանրոցների տերմինեալպատվերի առաքման ծառայությունն է առաքիչի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով:
Պատվերների հանձնման կետ (ՊՀԿ) առաքելիս ծառայությունը մատուցում են ՊՀԿ գործակալները և առաքիչները, ովքեր տեսակավորման կենտրոնից (ՏԿ) պատվերն առաքում են պատվերների հանձնման կետ (ՊՀԿ):
Վճարը կազմում է՝
-
Ռուսաստանի Դաշնություն առաքման դեպքում՝ կախված մեկ կամ մի քանի գործընկերների վերջնական վարձատրությունից, ովքեր մատուցել են վերջին մղոնի ծառայությունը, բայց ոչ ավելի, քան 500 ռուբլի: Վերջին մղոնի արժեքը նշում ենք առանձին փակվող փաստաթղթում:
-
ԱՊՀ երկրներ առաքման դեպքում՝ վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը՝ հաշվի առնելով կիրառելի ԱԱՀ-ն և վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները։ Մեկ ապրանքի առաքման առավելագույն արժեքը 500 ռուբլի է: ԱՊՀ առաքված պատվերների համար վերջին մղոնի արժեքը կավելացնենք լոգիստիկայի համար վճարին:
Վերադարձների դեպքում վերադարձնում ենք վերջին մղոնի արժեքի մի մասը, եթե ծանրոցը հանձնվել է Ռուսաստանում պատվերների հանձնման գործակալական կետի (ՊՀԳԿ) միջոցով: 2025 թվականի մարտի 5-ից չգնումների և չեղարկումների դեպքում Ռուսաստան առաքման համար կգանձենք առաքիչների ծառայությունների ծախսերը:
Առաքում մինչև ընդունման կետ #
Գործում է 2025 թվականի հունիսի 1-ից։
Պատվերի առաքում սուրհանդակի միջոցով նպատակակետային կլաստերից մինչև հաճախորդի ընդունման կետ՝ պատվերների ընդունման կետ, ծանրոցների տերմինալ, փոստային բաժանմունք կամ այլ կետ: Տրամադրում ենք այս ծառայությունը՝ օգտագործելով FBO և FBS սխեմաները:
Ծառայության վճարը կախված է ծառայությունը մատուցած գործընկեր-կատարողի վերջնական վարձատրությունից.
- Ռուսաստանի Դաշնություն առաքման համար` ոչ ավելի, քան 25 ռուբլի,
- ԱՊՀ առաքելիս գործընկերների ծառայությունների ծախսերը ներառված են լոգիստիկայի արժեքի մեջ:
Ozon-ի պարգևատրումը գործընկերներ ներգրավելու համար ներառված է լոգիստիկայի արժեքի մեջ:
Մենք պահում ենք ծառայության ծախսերը վերադարձի, չգնման, ինչպես նաև չեղարկելու համար, եթե ապրանքը առաքվել է ընդունման կետ:
FBS սխեմայով առաքման արժեքը #
Պատվերի ստացումից հետո Դուք փաթեթավորում եք ապրանքները Ozon-ի կանոններով և պատրաստին տալիս եք առաքանու բեռնման համար Ozon-ի առաքման ծառայությանը։ Առաքման ծախսերը կազմված են երեք մասերից՝
-
Առաքանու մշակում. առաքանու ընդունում և տեսակավորում: Դուք ինքներդ եք առաքում առաքումը ընդունման կետ:
-
Լոգիստիկա. պատվերի տեղափոխում բեռնման շրջանից տարածաշրջանի տեսակավորման կենտրոն, որտեղ գտնվում է գնորդը:
-
Առաքում դեպի ընդունման կետ. պատվերի առաքում առաքիչով նպատակակետային կլաստերից մինչև հաճախորդի ընդունման կետ: Այս ծառայությունն իրականում մատուցվում է երրորդ կողմի ընկերությունների կողմից. մենք հանդես ենք գալիս որպես գործակալ, ուստի այն արտացոլում ենք առանձին փակվող փաստաթղթում։
Ավելին՝ ծառայությունների վերահաշվարկի վերաբերյալ հաշվետվության մասին
Ուշադրություն դարձրեք, որ խոշոր չափսերի ապրանքի (ԽՉԱ)վաճառքը ժամանակավորապես անհասանելի է FBS սխեմայով։
Առաքանու մշակում #
Պայմանները գործում են 2024 թվականի նոյեմբերի 13-ից։
ԱՊՀ երկրներում առաքելիս արժեքը կախված է ընդունման կետի տեսակից և առաքման եղանակից՝
Առաքման եղանակ | Առաքման համար սակագինը |
---|---|
Վստահելի ընդունումը ՏԿ | 10 ռուբլի |
Ստանդարտ առաքում ՏԿ | 20 ռուբլի |
Առաքում ՊԸԳԿ | 30 ռուբլի |
Ավելին՝ ընդունման կետերի հասցեների և կատեգորիաների մասին
Ռուսաստան առաքելիս արժեքը կախված է ընդունման կետի տեսակից և առաքման եղանակից՝
- սովորական ընդունում՝ առաքումները ընդունվում են Ozon-ի աշխատակցի կողմից,
- ինքնաընդունում՝ տերմինալի օգնությամբ ապրանքների առաքում: Առաքումների ինքնաընդունումը հասանելի է միայն տեսակավորման կենտրոնում (ՏԿ):
2024 թվականի սեպտեմբերի 1-ից կվերանայենք առաքանու մշակման արժեքը գործընկերների կողմից Ռուսաստանում առաքման ժամանակ:
Ռուսաստանում առաքման ժամանակ ծառայությունների արժեքը
Ավելին՝ Ռուսաստանում առաքման մասին
Լոգիստիկա #
Սակագինը հաշվարկվում է՝ կախված ապրանքի ծավալից։ Մեկ ապրանքի առաքման արժեքը հետևյալ ծավալի դեպքում՝
-
մինչև 0,4 լիտրը ներառյալ՝ 43 ռուբլի,
-
0,4-ից բարձր մինչև 1 լիտրը ներառյալ՝ 76 ռուբլի,
-
մինչև 190 լիտրը ներառյալ՝ 18 ռուբլի 1 լիտր ծավալից բարձր յուրաքանչյուր լրացուցիչ լիտրի դիմաց,
-
190 լիտրից բարձր՝ 3478 ռուբլի։
Ապրանքի ծավալը հաշվարկում ենք՝
- 0-ից մինչև 0,400 լիտրը՝ 0,4 լիտր,
- 0,401-ից մինչև 1 լիտր՝ որպես 1 լիտր,
- 1,001-ից մինչև 2 լիտր՝ որպես 2 լիտր և այդպես շարունակ։
Վերջին մղոն #
Պայմանները գործում են 2024 թվականի նոյեմբերի 2-ից և մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ 2025 թվականի հունիսի 1-ից գործում է «Առաքում մինչև ընդունման կետ» ծառայություն։
Վերջին մղոնը նշանակված կլաստերում մինչև հաճախորդի հանձնման վայրր և պատվերների հանձնման կետ (ՊՀԿ), ծանրոցների տերմինեալպատվերի առաքման ծառայությունն է առաքիչի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով:
Պատվերների հանձնման կետ (ՊՀԿ) առաքելիս ծառայությունը մատուցում են ՊՀԿ գործակալները և առաքիչները, ովքեր տեսակավորման կենտրոնից (ՏԿ) պատվերն առաքում են պատվերների հանձնման կետ (ՊՀԿ):
Վճարը կազմում է՝
-
Ռուսաստանի Դաշնություն առաքման դեպքում՝ կախված մեկ կամ մի քանի գործընկերների վերջնական վարձատրությունից, ովքեր մատուցել են վերջին մղոնի ծառայությունը, բայց ոչ ավելի, քան 500 ռուբլի: Վերջին մղոնի արժեքը նշում ենք առանձին փակվող փաստաթղթում:
-
ԱՊՀ երկրներ առաքման դեպքում՝ վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը՝ հաշվի առնելով կիրառելի ԱԱՀ-ն և վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները։ Մեկ ապրանքի առաքման առավելագույն արժեքը 500 ռուբլի է: ԱՊՀ առաքված պատվերների համար վերջին մղոնի արժեքը կավելացնենք լոգիստիկայի համար վճարին:
Վերադարձների դեպքում վերադարձնում ենք վերջին մղոնի արժեքի մի մասը, եթե ծանրոցը հանձնվել է Ռուսաստանում պատվերների հանձնման գործակալական կետի (ՊՀԳԿ) միջոցով: 2025 թվականի մարտի 5-ից չգնումների և չեղարկումների դեպքում Ռուսաստան առաքման համար կգանձենք առաքիչների ծառայությունների ծախսերը:
Առաքում մինչև ընդունման կետ #
Գործում է 2025 թվականի հունիսի 1-ից։
Պատվերի առաքում սուրհանդակի միջոցով նպատակակետային կլաստերից մինչև հաճախորդի ընդունման կետ՝ պատվերների ընդունման կետ, ծանրոցների տերմինալ, փոստային բաժանմունք կամ այլ կետ: Տրամադրում ենք այս ծառայությունը՝ օգտագործելով FBO և FBS սխեմաները:
Ծառայության վճարը կախված է ծառայությունը մատուցած գործընկեր-կատարողի վերջնական վարձատրությունից.
- Ռուսաստանի Դաշնություն առաքման համար `ոչ ավելի, քան 25 ռուբլի,
- ԱՊՀ առաքելիս գործընկերների ծառայությունների ծախսերը ներառված են լոգիստիկայի արժեքի մեջ:
Ozon-ի պարգևատրումը գործընկերներ ներգրավելու համար ներառված է լոգիստիկայի արժեքի մեջ:
Մենք պահում ենք ծառայության ծախսերը վերադարձի, չգնման, ինչպես նաև չեղարկելու համար, եթե ապրանքը առաքվել է ընդունման կետ:
realFBS սխեմայով առաքման արժեքը #

realFBS՝ վաճառքի սխեմա, որի դեպքում Ozon-ը գործում է միայն որպես առևտրային հարթակ։ Դա նշանակում է, որ Դուք՝
- պահում եք ապրանքները սեփական պահեստում,
- ինքներդ եք հետևում պատվերներին և հավաքում եք դրանք,
- փաթեթը տանում եք գնորդին Դուք կամ ցանկացած առաքիչի միջոցով, բացի Ozon-ի առաքումից։
Պայմանները կախված են առաքման եղանակից՝
- Интегрированные службы доставки («Առաքման ինտեգրված ծառայություններ»)՝ առաքիչներ, որոնց հետ մենք ավտոմատացրել ենք աշխատանքը և ներդրել ենք մեր համակարգ, բայց դրանց ծառայությունների վճարը իրականացվում է Ձեր կողմից ինքնուրույն։
- Вы или сторонняя служба («Դուք կամ կողմնակի ծառայություններ»)՝ բոլոր մնացած ծառայությունները՝ ներառյալ Ձեր անձնական տրանսպորտով առաքումը։ Տրանսպորտային ծառայությունները Դուք վճարում եք ինքնուրույն։
Առաքման սակագների արխիվ #
Առաքման արժեքը 2024 թվականի հունիսի 25-ից մինչև 2024 թվականի նոյեբերի 1-ը
1․ Լոգիստիկա՝ Ozon-ի պահեստում ապրանքի հավաքում, փաթեթավորում և տեսակավորում, ինչպես նաև պահման պահեստից տեղափոխումը տարածաշրջանի տեսակավորման կենտրոն, որտեղ գտնվում է գնորդը:
-
Մինչև 2024 թվականի հոկտեմբերի 29-ը։
Մեկ ապրանքի առաքման արժեքը հետևյալ ծավալի դեպքում՝ -
0,1-ից մինչև 1 լիտրը ներառյալ՝ 63 ռուբլի,
-
մինչև 190 լիտրը ներառյալ՝ 10 ռուբլի 1 լիտր ծավալից բարձր յուրաքանչյուր լրացուցիչ լիտրի դիմաց,
-
190 լիտրից բարձր՝ 1953 ռուբլի։
2․ Վերջին մղոն՝ ապրանքի առաքում պատվերների ընդունման կետ փոստատնով կամ սուրհանդակով և այն գնորդին փոխանցումը:
Այս ծառայությունը փաստացիորեն մատուցվում է երրորդ կողմի ընկերությունների կողմից՝ մենք հանդես ենք գալիս որպես գործակալ:
- Արժեքը՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը։
Վճարը կազմում է՝
-
Ռուսաստանի Դաշնություն առաքման դեպքում՝ կախված մեկ կամ մի քանի գործընկերների վերջնական վարձատրությունից, ովքեր մատուցել են վերջին մղոնի ծառայությունը, բայց ոչ ավելի, քան 500 ռուբլի: Վերջին մղոնի արժեքը նշում ենք առանձին փակվող փաստաթղթում:
-
ԱՊՀ երկրներ առաքման դեպքում՝ վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը՝ հաշվի առնելով կիրառելի ԱԱՀ-ն և վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները։ Մեկ ապրանքի առաքման արժեքը 20-ից մինչև 500 ռուբլի է: ԱՊՀ առաքված պատվերների համար վերջին մղոնի արժեքը կավելացնենք լոգիստիկայի համար վճարին:
-
Արժեքը՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը։
Արժեքը կախված է մեկ կամ մի քանի գործընկերների վերջնական վարձատրությունից, ովքեր վերջին մղոնի ծառայություն են ցուցաբերել։ Վճարը կազմում է՝
-
Ռուսաստանի Դաշնություն առաքման դեպքում՝ վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն և վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները, բայց ոչ ավելի, քան 500 ռուբլի: Վերջին մղոնի արժեքը նշում ենք առանձին փակվող փաստաթղթում:
-
ԱՊՀ երկրներ առաքման դեպքում՝ վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն և վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները։ Մեկ ապրանքի առաքման արժեքը 20-ից մինչև 500 ռուբլի է: ԱՊՀ առաքված պատվերների համար վերջին մղոնի արժեքը կավելացնենք լոգիստիկայի համար վճարին:
2024 թվականի մայիսի 21-ից մինչև 2024 թվականի հունիսի 25-ը առաքման արժեքը
Առաքման արժեքի հաշվարկ
1․ Լոգիստիկա՝ Ozon-ի պահեստում ապրանքի հավաքում, փաթեթավորում և տեսակավորում, ինչպես նաև պահման պահեստից տեղափոխումը տարածաշրջանի տեսակավորման կենտրոն, որտեղ գտնվում է գնորդը:
Стоимость с 21 мая до 25 июня 2024 года («Արժեքը՝ 2024 թվականի մայիսի 21-ից հունիսի 25-ը»)։
Մեկ ապրանքի առաքման արժեքը հետևյալ ծավալի դեպքում՝
- 0,1-ից մինչև 5 լիտրը ներառյալ՝ 63 ռուբլի,
- 5,1-ից մինչև 230 լիտր ներառյալ՝ 7 ռուբլի 5 լիտր ծավալից բարձր յուրաքանչյուր լրացուցիչ լիտրի դիմաց,
- 230 լիտրից բարձր՝ 1638 ռուբլի։
2․ Վերջին մղոն՝ ապրանքի առաքում պատվերների ընդունման կետ փոստատնով կամ սուրհանդակով և այն գնորդին փոխանցումը:
Այս ծառայությունը փաստացիորեն մատուցվում է երրորդ կողմի ընկերությունների կողմից՝ մենք հանդես ենք գալիս որպես գործակալ:
- Արժեքը՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը։
Այս ծառայությունը փաստացիորեն մատուցվում է երրորդ կողմի ընկերությունների կողմից՝ մենք հանդես ենք գալիս որպես գործակալ, այդ պատճառով այն արտացոլում ենք առանձին փակման փաստաթղթում:
Վճարը կախված է գործընկեր-կատարողի վերջնական պարգևատրումից, ով Վերջին մղոնի ծառայություն է մատուցել։ Կազմում է մինչև վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը ԱԱՀ-ով՝ հաշվի առնելով վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները, բայց ոչ ավելի 500 ռուբլուց։
Վերջին մղոնի վճարը գործում է միայն ՌԴ առաքման ժամանակ։
Առաքման արժեքը 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը
Առաքման արժեքի հաշվարկ
- Լոգիստիկա՝ Ozon-ի պահեստում ապրանքի հավաքում, փաթեթավորում և տեսակավորում, ինչպես նաև պահման պահեստից տեղափոխումը գնորդի տարածաշրջանի տեսակավորման կենտրոն։
2024 թվականի փետրվարի 19-ից մինչև մարտի 31-ը Ozon-ը անցկացնում է ակցիա «Լոգիստիկա 1 ռուբլիով» «Հագուստ և աքսեսուարներ», «Կոշիկ», «Ներքնազգեստ և գուլպեղեն» և «Ոսկերչական զարդարանք» կատեգորիաներում 500 ռուբլուց սկսած արժեքով։
Ավելին՝ ակցիայի պայմանների մասին
- Արժեքը՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 20-ը։
Մեկ ապրանքի առաքման արժեքը հետևյալ ծավալի դեպքում՝
-
0,1-ից մինչև 5 լիտրը ներառյալ՝ 63 ռուբլի,
-
5,1-ից մինչև 175 լիտրը ներառյալ՝ 7 ռուբլի 5 լիտր ծավալից բարձր յուրաքանչյուր լրացուցիչ լիտրի դիմաց,
-
175,1 լիտր և ավելի՝ 1260 ռուբլի։
-
Արժեքը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
Սակագինը հաշվարկվում է՝ կախված ապրանքի ծավալից մինչև 0,1 լ ճշտությամբ։ Մեկ ապրանքի առաքման արժեքը՝ 58-ից մինչև 1106 ռուբլի է։
Եթե սակագների հաշվարկի համար ծավալը 0,1 լիտրից փոքր է, ապա լոգիստիկան կամ հակադարձ լոգիստիկան հաշվում ենք նվազագույն սակագնով։

- Վերջին մղոն՝ ապրանքի առաքում պատվերների ընդունման կետ փոստատնով կամ սուրհանդակով և այն գնորդին փոխանցումը:
Այս ծառայությունը փաստացիորեն մատուցվում է երրորդ կողմի ընկերությունների կողմից՝ մենք հանդես ենք գալիս որպես գործակալ: Արժեքը կախված է մեկ կամ մի քանի գործընկերների վերջնական վարձատրությունից, ովքեր ցուցաբերել են վերջին մղոնի ծառայությունը։ Վճարը կազմում է՝
-
Ռուսաստանի Դաշնություն առաքման դեպքում՝ վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն և վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները, բայց ոչ ավելի, քան 500 ռուբլի: Վերջին մղոնի արժեքը նշում ենք առանձին փակվող փաստաթղթում:
-
ԱՊՀ երկրներ առաքման դեպքում՝ վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն և վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները։ Մեկ ապրանքի առաքման արժեքը 20-ից մինչև 500 ռուբլի է: ԱՊՀ առաքված պատվերների համար վերջին մղոնի արժեքը կավելացնենք լոգիստիկայի համար վճարին:
Առաքման արժեքը 2023 թվականի հեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը

Առաքման արժեքի հաշվարկ
- Լոգիստիկա՝ Ozon-ի պահեստում ապրանքի հավաքում, փաթեթավորում և տեսակավորում, ինչպես նաև պահման պահեստից տեղափոխումը տարածաշրջանի տեսակավորման կենտրոն, որտեղ գտնվում է գնորդը։
Սակագինը հաշվարկվում է՝ կախված ապրանքի ծավալից՝ մինչև 0,1 լիտր ճշգրտությամբ։ Մեկ ապրանքի առաքման արժեքը՝ 58-ից մինչև 1106 ռուբլի է։
Եթե սակագների հաշվարկի համար ծավալը 0,1 լիտրից փոքր է, ապա լոգիստիկան կամ հակադարձ լոգիստիկան կհաշվարկենք նվազագույն սակագնով։

- Վերջին մղոն՝ ապրանքի առաքում պատվերների ընդունման կետ փոստատնով կամ սուրհանդակով և այն գնորդին փոխանցումը:
Այս ծառայությունը փաստացիորեն մատուցվում է երրորդ կողմի ընկերությունների կողմից՝ մենք հանդես ենք գալիս որպես գործակալ, այդ պատճառով էլ ցուցադրում ենք այն առանձին փակվող փաստաթղթով։
Վճարը կախված է գործընկեր-կատարողի վերջնական պարգևատրումից, ով Վերջին մղոնի ծառայություն է մատուցել։ Կազմում է մինչև վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը ԱԱՀ-ով՝ հաշվի առնելով վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները, բայց ոչ ավելի 500 ռուբլուց։
Վերջին մղոնի վճարը գործում է միայն ՌԴ առաքման ժամանակ։
Առաքման արժեքը 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը
Առաքման արժեքի հաշվարկ
- Լոգիստիկա՝ Ozon-ի պահեստում ապրանքի հավաքում, փաթեթավորում և տեսակավորում, ինչպես նաև պահման պահեստից տեղափոխումը տարածաշրջանի տեսակավորման կենտրոն, որտեղ գտնվում է գնորդը։
Սակագինը հաշվարկվում է՝ կախված ապրանքի ծավալից՝ մինչև 0,1 լիտր ճշգրտությամբ։ Մեկ ապրանքի առաքման արժեքը՝ 40-ից մինչև 1000 ռուբլի է։
Եթե սակագների հաշվարկի համար ծավալը 0,1 լիտրից փոքր է, ապա լոգիստիկան կամ հակադարձ լոգիստիկան կհաշվարկենք նվազագույն սակագնով։

- Վերջին մղոն՝ ապրանքի առաքում պատվերների ընդունման կետ փոստատնով կամ սուրհանդակով և այն գնորդին փոխանցումը:
Սակագինը՝ վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը ներառյալ ԱԱՀ՝ հաշվի առնելով վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները։ Մեկ ապրանքի առաքման արժեքը 20-ից մինչև 500 ռուբլի է: ԱՊՀ առաքված պատվերների համար վերջին մղոնի արժեքը կավելացնենք լոգիստիկայի համար վճարին:
Առաքման արժեքը՝ 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հունիսի 30-ը

Առաքման արժեքի հաշվարկ
- Լոգիստիկա՝ Ozon-ի պահեստում ապրանքի հավաքում, փաթեթավորում և տեսակավորում, ինչպես նաև պահման պահեստից տեղափոխումը տարածաշրջանի տեսակավորման կենտրոն, որտեղ գտնվում է գնորդը։
Սակագինը հաշվարկվում է՝ կախված ապրանքի ծավալային քաշից՝ մինչև 0,1 կգ ճշգրտությամբ։ Մեկ ապրանքի առաքման արժեքը՝ 40-ից մինչև 1000 ռուբլի է։
Եթե սակագների հաշվարկի համար ծավալային քաշը 0,1 կգ փոքր է, ապա լոգիստիկան կամ հակադարձ լոգիստիկան կհաշվարկենք նվազագույն սակագնով։

- Վերջին մղոն՝ ապրանքի առաքում պատվերների ընդունման կետ փոստատնով կամ սուրհանդակով և այն գնորդին փոխանցումը:
Սակագինը՝ վաճառողի կողմից սահմանված ապրանքի գնի 5,5%-ը ներառյալ ԱԱՀ՝ հաշվի առնելով վաճառողի կողմից նշված բոլոր զեղչերն ու ակցիաները։ Մեկ ապրանքի առաքման արժեքը 20-ից մինչև 500 ռուբլի է: