Փոստային հղում կամ ազդերիզ կարող են ստեղծել միայն «Ադմինիստրատոր», «Կառավարիչ», «Առաջխաղացման մենեջեր» և «Տեխնոլոգիական գործընկեր» պաշտոն ունեցող աշխատակիցները:
Փոստային հղումը կամ ազդերիզը խանութի նկատմամբ հավատարմությունը բարձրացնելու գործիքներ են: Դուք որոշում եք առաջարկը, գնորդների թիրախային սեգմենտը և հաղորդակցման ձևաչափը.
-
Փոստային հղումը կուղարկենք հաճախորդներին հաղորդագրության տեսքով զրուցարանում: Այն համապատասխանում է ոչ մեծ լսարանի հետ համագործակցության համար: Փոստային հղման առաքման համար անհրաժեշտ է Premium Plus բաժանորդագրություն: Ստացողների սահմանաչափը` մեկ ամսվա ընթացքում 50 000 գնորդ: Փոստային հղում մարքեթինգային հայտի միջոցով հասանելի է առանց փոփոխությունների:
-
Ազդերիզը կտեղադրենք Ozon-ի հավելվածում և կայքի բջջային տարբերակում ozon.ru` գլխավոր էջում և որոնման արդյունքներում: Ազդերիզը հարմար է լայն լսարան ներգրավելու համար:
Իմացե’ք ավելին ազդերիզի ձևաչափի, պահանջների և տեղադրման արժեքների մասին
Նամականու և ազդերիզների օգնությամբ կարող եք՝
- գրավել ուշադրություն ձեր զամբյուղում և ընտրանիում գտնվող ապրանքների նկատմամբ,
- մոտիվացնել կրկնակի գնումների այն հաճախորդներին, ովքեր արդեն ձեզնից պատվեր են կատարել,
- հիշեցնել ձեր մասին․ բոնուսների շնորհիվ գնորդները չեն ցանկանա գնալ այլ խանութ,
- հետաքրքրել նրանց, ովքեր արդեն պատվերներ են կատարել նմանատիպ կատեգորիաներից,
- գնորդների կոնկրետ սեգմենտի պատմել ձեր ապրանքների և խանութի մասին:
Ստեղծել փոստային հղում կամ ազդերիզ #
CRM → Рассылки («CRM → Փոստային հղումներ») բաժնում սեղմե’ք Создать рассылку или баннер («Ստեղծել փոստային հղում կամ ազդերիզ»):
Քայլ 1. Ընտրե’ք լսարան #
Դուք կարող եք.
-
Փոստային հղում կամ ազդերիզ ստեղծել կոնկրետ սեգմենտի համար մեր առաջարկություններով` ընտրեք հարմար ձևաչափ:
-
Ստեղծել ազդերիզզր կամ փոստային հղում զոյից:
Ընտրեք բոլոր գնորդներին կամ այն սեգմենտը, որի հետ ցանկանում եք համագործակցել․ մենք ձեզ ցույց կտանք յուրաքանչյուր սեգմենտում ձեր գնորդների մոտավոր թիվը: Դուք կարող եք փոստային հղում ուղարկել այն գնորդներին, ովքեր պատվերներ են կատարել վերջին 90 օրվա ընթացքում: Սեղմե’ք Далее («Հաջորդը»):
Քայլ 2. Ընտրե’ք առաջարկ #
Քայլ 3. Ստեղծեք ձևաչափ #
Լրացրեք նամականու դաշտերը՝ կախված նրանից, թե որ առաջարկն եք ընտրել քայլ 2-ում:
Մենք կստուգենք փոստային հղում և կուղարկենք գնորդներին զրուցարանում: Մոդերացիան միջինում տևում է 3 ժամ:
Փոստային հղման մոդերացիայի կանոններ #
- Հետևել օրենքներին: Տեքստը և նկարները չպետք է խախտեն ՌԴ օրենսդրությունը։
- Էթիկա: Բովանդակությունը պետք է լինի չեզոք և չպարունակի նյութեր, որոնք կարող են վիրավորել օգտատերերին:
- Հարթակի բացառիկության պահպանում: Ամբողջ տեղեկատվությունը պետք է ուղղորդի հաճախորդներին գնումներ կատարել Ozon-ի միջոցով՝ բացառելով այլընտրանքային հարթակները:
Տեքստի և լուսանկարների պահանջներ #
Տեքստ #
- Գրեք գրագետ, առանց տառասխալների և կրկնությունների։
- Հաղորդագրություն գրելիս պահպանեք հարգալից, քաղաքավարի տոնը:
- Խուսափե’ք հապավումներ օգտագործելուց:
- Հաղորդագրությունը պետք է հստակ բացատրի, թե ինչ է գովազդվում։
- Տեղեկատվությունը պետք է լինի հավաստի։
- Թույլատրելի է խրախուսել ապրանքներ գնել միայն Ozon-ում․ չի կարելի նշել այլ կայքեր, հղումներ կամ կապի միջոցներ:
- Չի կարելի օգտագործել ոչ նորմատիվ բառամթերք կամ վիրավորական բնույթի արտահայտություններ:
Լուսանկարներ #
- Օգտագործեք լավ որակի լուսանկարներ:
- Պատկերների տեքստը՝ ներառյալ նախազգուշացումները և տարիքային սահմանափակումները, պետք է հեշտ ընթեռնելի լինեն:
- Մի տեղադրեք կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ ,այլ կայքերի հղումներ, QR կոդեր կամ սոցիալական ցանցերում գրանցվելու կոչեր:
- Արգելվում են վիրավորական, սադրիչ, ցնցող պատկերներով լուսանկարներ, ինչպես նաև սեռական կամ բռնի բնույթի բովանդակություն:
- Չի կարելի օգտագործել Ozon-ի ապրանքային նշանը կամ գույները, որոնք կարող են մոլորեցնել գնորդներին:
Մենք կմերժենք ձեր նամականու հայտը, եթե հայտնաբերենք պահանջների խախտում:
Տեսնել Փոստային հղումների վիճակագրությունը #
Փոստային հղումները պահպանվում են CRM → Рассылки («CRM → Փոստային հղումներ») բաժնում: Կարող եք տեսնել փոստային հղման կարգավիճակը, արդյունավետությունը գնորդների մոտ և այլ տվյալներ: