Վաճառքի շրջանները #
Ozon-ն ինքնուրույն է կարգավորում առաքման աշխարհագրությունը: Մենք առաքում ենք իրականացնում ամբողջ Ռուսաստանում, Ուզբեկստանում Վրաստանում, Ադրբեջանում և ԵԱՏՄ չորս երկրներում՝ Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Հայաստանում։
Ձեր տարածաշրջանի ներսում Ozon-ն ապրանքներ է առաքում առանց սահմանափակումների։
Առաքման բացառություններ`
- Կալինինգրադից` միայն կլաստերի շրջանակում,
- Հայաստանից չենք առաքում ԱՊՀ այլ երկրներ:
Առաքման աշխարհագրություն (XLSX)
Տարածաշրջանների ցանկն ըստ կլաստերների (XLSX)
Որոշ ուղղություններում Ozon-ը կարող է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել` լոգիստիկ գործընթացները թարմացնելու և հաճախորդների համար սպասարկման որակը բարելավելու նպատակով։ Դրանք վերաբերում են FBO և FBS սխեմաներին։
Ապրանքների մատակարարում տարածաշրջանային պահեստ #
Կարող եք ապրանքներն առաքել ինքնուրույն կամ օգտվել Քրոսս դոկինգի ծառայությունից: Ապրանքը փոխանցեք տուփերով կամ բեռների համար նախատեսված ներքնակներով:
Ինքնուրույն #
Ապրանքներն ինքնուրույն առաքելու համար առաքման հայտ ստեղծելիս ընտրեք առաքման համար անհրաժեշտ տարածաշրջանը:
Իմացե’ք ավելին առաքման նախապատրաստման մասին
Քրոս դոքինգի միջոցով #
Եթե չեք կարող ապրանքն ընդունման պահեստ առաքել ինքնուրույն, օգտվեք Կրոսս դոկինգի վճարովի ծառայությունից: Բերե’ք ապրանքն ընդունման կետ, իսկ մենք այն կմատակարարենք պահեստ: Ծառայության վճարները կգանձվեն ձեր անձնական հաշվից:
Ծառայության հաշվեգրումները տեսնելու համար անձնական հաշվում անցե’ք Финансы → Экономика магазина → Детализация начислений («Ֆինանսներ → Խանութի տնտեսագիտություն → Հաշվեգրումների մանրամասներ») էջ:
Իմացե’ք ավելին Քրոսս դոկինգի ծառայության մասին
Հետևե’ք ապրանքներին #
Ապրանքներին հետևելու համար անձնական հաշվում անցե’ք Заказы со склада Ozon («Պատվերներ Ozon-ի պահեստից») էջ։ Օգտագործեք զտիչներ` ըստ կարգավիճակի, առաքման համարի, ապրանքի անվան կամ կոդի։ Ընտրե’ք այն ժամանակահատվածը, որի համար ձեզ անհրաժեշտ են տվյալներ և սեղմե’ք Экспорт CSV («էքսպորտ CSV»)։

Տեսնել Ozon-ի պահեստներում մնացած ապրանքները #
Ozon-ի պահեստում ապրանքի մնացորդները տեսնելու համար.
- Անձնական հաշվում անցեք Аналитика → Отчёты → Продажи со склада Ozon → Оборотная ведомость по товарам («Վերլուծություն → Հաշվետվություններ → Վաճառքներ Ozon-ի պահեստից → Ապրանքների շրջանառության ամփոփագիր») էջ:
- Նշեք ժամանակաշրջանը և ընտրեք պահեստը:
- Սեղմեք Скачать отчёт («Բեռնել հաշվետվություն»):
Իմացեք ավելին հաշվետվության մասին
Ո՞ւր են տեղափոխվում վերադարձված ապրանքները #
Եթե գնորդը վերադարձնում է ապրանքը կամ չեղարկում պատվերը, երբ այն արդեն փոխանցվել է առաքման, ապրանքը վերադարձվում է Ozon-ի այն պահեստ, որն ավելի մոտ է գտնվում գնորդին։ Եթե ապրանքը լավ վիճակում է, ժամկետանց, թերի կամ վնասված չէ՝ մենք այն ինքնաբերաբար ուղարկում ենք վերավաճառքի։ Դուք կարող եք նաև ապրանքներ վերցնել պահեստից։