Չմատակարարված ապրանքների փոխհատուցումը

Եթե բեռները հավաքելիս որևէ ապրանք չեք դրել պատվերի մեջ, ստիպված կլինեք փոխհատուցել ծախսերը ձեր հաշվին: Ozon-ը ձեզնից կգանձի բացակայող ապրանքի արժեքը և գումարը կվերադարձնի գնորդին:

Ինչպե՞ս է դա աշխատում #

  1. Գնորդն աջակցության կենտրոնին գրում է պատվերում ապրանքի բացակայության մասին:
  2. Ozon-ը ձեզ ուղարկում է ծանուցում բողոքի մասին` նշելով առաքման համարը և բացակայող ապրանքի անունը:
  3. Երկու աշխատանքային օրերի ընթացքում անհրաժեշտ է աջակցության կենտրոն ուղարկել ապրանքների հավաքման տեսագրությունը կամ հաստատել ապրանքի բացակայությունը: Եթե դուք դա չանեք կամ տեսագրության մեջ ապացույցներ լինեն ապրանքի բացակայության մասին, Ozon-ը ձեզնից կգանձի բացակայող ապրանքի արժեքը և գումարը կվերադարձնի գնորդին:
    Ինչպե՞ս նկարել պատվերի հավաքման ընթացքը

Ինչպե՞ս վիճարկել փոխհատուցումը #

Եթե համաձայն չեք բացակայող ապրանքի փոխհատուցման հետ, բողոքարկե’ք այն: Դա կարող եք անել 30 օրվա ընթացքում այն բանից հետո,երբ Финансы → Баланс на сегодня («Ֆինանսներ → Հաշվեկշիռ այսօրվա համար») և Финансы → Начисления («Ֆինանսներ → Հաշվեգրոմ») բաժիններում կցուցադրվի «Չմատակարարված ապրանքների պահում» հաշվեգրում:

Բողոքարկելու համար գրե’ք աջակցության ծառայությանը` թեման նշելով «Финансы» («Ֆինանսներ»), իսկ ենթաթեման` «Недовложения: оспорить удержание» («Չմատակարարված` բողոքարկել պահումը»): Եթե դուք ուղարկեք տեսագրություն, որտեղ կապացուցեք, որ առաքումները հավաքել եք ամբողջությամբ, Ozon-ը կվերադարձնի ձեր գումարը:

Ինչպե՞ս է հաշվարկվում փոխհատուցումը #

Ozon-ը գնորդին է վերադարձնում ապրանքի համար վճարված գումարը: Եթե այն տարբերվի ձեր գնից, տարբերությունը կմնա ձեզ մոտ, որն էլ, օրինակ, կօգտագործվի մեր կողմից զեղչեր լինելու դեպքում:

Փոխհատուցման գումարը պահվում է ձեր եկամուտներից և արտացոլվում է`

  • պահումից անմիջապես հետո` Финансы → Баланс на сегодня («Ֆինանսներ → Հաշվեկշիռ այսօրվա համար») և Финансы → Начисления («Ֆինանսներ → Հաշվեգրում») բաժիններում` որպես «Չմատակարարված ապրանքի պահում»,
  • ամսվա կտրվածքով` իրականացված աշխատանքների հաշվետվությունում, որը մինչև ամսի 5-ն արտացոլվում է Финансы → Документы («Ֆինանսներ →Փաստաթղթեր») բաժնում:

Վաճառքի վարձատրությունը և առաքման ծախսերը չեն փոխվի, իսկ միջնորդավճարները կհաշվարկվեն որպես չմատակարարված ապրանքների մշակման վճար:

Տեսագրություն #

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը