Առաքվող բեռների հավաքում և բեռնում

Ինչպե՞ս նախապատրաստել և փաթեթավորել պատվերները #

Առաքվող բեռնափոխադրումը պատվերի փաթեթ է, որի վրա փակցնում եք գծանշումներով պիտակ: Անձնական հաշվում ինքներդ նշում եք, թե քանի՞ առաքման պետք է բաժանեք մեկ պատվերում առկա ապրանքները: Գնորդներին կոկիկ և չվնասված ապրանքներ հանձնելու համար փաթեթավորե’ք այն մեր կանոններով: Եթե ապրանքը սխալ փաթեթավորված լինի, այն չեն ընդունի կամ կվերադարձնեն ստանալուց հետո:

Ապրանքի վրա փակցրե’ք անձնական հաշվում նշված շտրիխ կոդ: Առանց կոդի մենք չենք կարող վճարել փոխհատուցում ապրանքը կորելու դեպքում:

Մանրամասներ շտրիխ կոդերի հետ աշխատանքի մասին

Ստուգե’ք, որ ապրանքներն անվնաս լինեն, առանց թերությունների և համապատասխանեն Ozon-ի կայքում նշված նկարագրությանը: Անհրաժեշտության դեպքում այն կրկնակի փաթեթավորե’ք:

Ինչպե՞ս փաթեթավորել ապրանքները և առաքումները #

  • Մեկ առաքում = մեկ տուփ կամ այլ փաթեթավորում:
  • Եթե ապրանքը մեծ է և բաղկացած է մի քանի մասերից, այն պետք չէ բաժանել մի քանի մասի:
  • Փաթեթը չպետք է գերազանցի առավելագույն չափերը.
  • Յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի անձնական հաշվում նշված շտրիխ կոդ:
  • Յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի պիտակ, որը տեսանելի է և չի փակում պիտանելիության ժամկետն ու ապրանքի նկարագրությունը: Եթե դուք մատակարարում եք ապրանքը Ռուսաստանի և Հայաստանի պահեստներին, ցանկալի է, որ պիտակը լինի ռուսերեն և հայերեն լեզուներով:
  • Յուրաքանչյուր ապրանքի վրա պետք է լինի առանձին պիտակ գծանշումներով:
  • Չի’ կարելի դնել այցեքարտեր և նվերներ գնորդների համար:

Օրինակներ

Իրավիճակ Ճիշտ Սխալ
Առաքվող բեռում շատ ապրանքներ են: Բաժանե’լ առաքումները մի քանի մասի և յուրաքանչյուրը փաթեթավորել առանձին Դնե’լ ապրանքներն առավելագույն չափից մեծ տուփի մեջ:
Առաքվող բեռում կան ապրանքներ, որոնք չի’ կարելի դնել մեկ փաթեթի մեջ: Այդպիսի ապրանքները դնել առանձին փաթեթների մեջ: Տեղադրել նման ապրանքները մեկ փաթեթում:
Ապրանքը մեծ է և բաղկացած է մի քանի կտորներից: Փաթեթավորել բոլոր կտորները միասին: Փաթեթի վրա փակցնել մեկ պիտակ: Յուրաքանչյուր կտոր փաթեթավորել առանձին, փակցնել յուրաքանչյուրի վրա նույն պիտակը:
Պատվերում տարբեր ապրանքների ընդհանուր արժեքը գերազանցում է առավելագույն բնութագրերը: Բաշխել ապրանքները բեռնախոխադրումների միջև և յուրաքանչյուրը փաթեթավորել առանձին: Այդ ապրանքները դնել մեկ ծանրոցում կամ տուփում, որն առավելագույն չափերից ավելի մեծ է:
Պատվերը հնարավոր է բաժանել միայն «Ожидает сборки» («Սպասում է հավաքման») կարգավիճակում: Եթե ապրանքն արդեն անցել է «Готов к отгрузке» («Պատրաստ է բեռնման») կարգավիճակ, վերադարձնել այն «Ожидает сборки» («Սպասում է հավաքման») կարգավիճակ կամ բաժանել մի քանի առաքումների, այլևս չի ստացվի:

Եթե առաքման եղանակի համար կարգավորված է վստահելի ընդունումը, կարող եք առաքել առաքանիները բեռնատեղերով՝ ծղոտե ներքնակներով, տուփերով կամ պարկերով։

Խորհուրդ ենք տալիս բոլոր առաքումների հավաքման և փաթեթավորման ողջ ընթացքը լավ լուսավորության պայմաններում տեսանկարահանել: Դա կօգնի, եթե գնորդի մոտ պատվերի հետ կապված հարցեր կամ դժգոհություններ առաջանան:

Փաթեթավորման պահանջներ #

Ընդհանուր պահանջներ

Ինչպե՞ս ընտրել փաթեթ

Սխալ փաթեթի օրինակներ

Փոքր վնասներով փաթեթների օրինակներ, որոնցով ապրանքները կընդունեն պահեստում

Պահանջները բեռնատեղերին

Քայլ 1․ Հավաքե’ք պատվերը #

Որոշ վաճառողների մոտ հասանելի է «Ավտոհավաք» ռեժիմը։ Եթե առաքանին բաղկացած է մեկ ապրանքից և չի պահանջում հավելյալ տեղեկատվություն, ավտոմատ կերպով տեղափոխում ենք այն Ожидают отгрузки («Սպասում է առաքման») ներդիրի Готов к отгрузке(«Պատրաստ է առաքման») կարգավիճակ։ Ավտոհավաքը կարելի է միացնել պահեստի կարգավորումներում։

Խորհուրդ ենք տալիս ապրանքների հավաքումն ու փաթեթավորումը տեսանկարահանել. Դա կօգնի, եթե փաթեթավորումից հանելիս չկարողանանք գտնել ապրանքը:

Անձնական հաշվում անցե’ք FBS → Заказы с моих складов → Ожидают сборки («FBS → Պատվերներ իմ պահեստներից → Սպասում են բեռնման») էջը: Գտե’ք պատվերը, որը ցանկանում եք հավաքել:

Արխիվային պահեստները բացելու համար սեղմեք Склад → Показать все («Պահեստ → Ցույց տալ բոլորը»):

Որոշ վաճառողների առաքումները մենք տեսակավորում ենք ըստ բեռնափոխադրման ժամանակի աճի՝ վաղաժամ հավաքվածից դեպի ուշ հավաքվածը: Եթե դուք ունեք ժամկետանց բեռնափոխադրումներ, բեռնե’ք այն առաջնահերթորեն, որպեսզի գնորդները հնարավորինս շուտ ստանան իրենց պատվերները:

Եթե պատվերը անցել է «Готов к отгрузке» («Պատրաստ է առաքման»), կարգավիճակին, ապա այն հնարավոր չի լինի վերադարձնել «Ожидает сборки» («Սպասում է հավաքման») կարգավիճակին կամ բաժանել մի քանի առաքումների:

Լռելյայն պատվերը բաղկացած է մեկ ապրանքից: Կարող եք հավաքել մեկ կամ մի քանի պատվեր միաժամանակ:

Հավաքեք մեկ պատվեր #

Պատվեր հավաքելու համար դրա հետ տողում սեղմեք Собрать («Հավաքել»):

Հավաքել մի քանի պատվերներ #

Եթե ձեր պատվերները բաղկացած են մեկ ապրանքից և չեն պահանջում մուտքագրել լրացուցիչ տեղեկություններ, դուք կարող եք.

  • Հավաքել բոլոր պատվերները տեսակավորված ըստ ֆիլտրի․ սեղմեք Собрать всё («Հավաքել բոլորը»):

  • Հավաքել բոլոր պատվերները աղյուսակում․ նշեք բոլոր առաքումները էջում և ներքևում սեղմեք Собрать («Հավաքել»):

Աղյուսակում ցուցադրվում են առաջին 25 պատվերները: Եթե ցանկանում եք հավաքել ավելի շատ պատվերներ, պտտեք աղյուսակը ներքև և սեղմեք Показать ещё («Ցույց տալ ավելին»): Ընտրեք բոլոր պատվերները և սեղմեք Собрать («Հավաքել»):
  • Հավաքել մի քանի պատվերներ․ ընտրեք պատվերները և ներքևում սեղմեք Собрать («Հավաքել»):

Պատվերները կփոխվեն «Готов к отгрузке» («Պատրաստ է առաքման»)կարգավիճակի: Եթե ընտրել եք մեկից ավելի ապրանքներ պարունակող կամ լրացուցիչ տեղեկություններ պահանջող պատվերներ, ապա դրանց կարգավիճակը չի փոխվի:

Պատվերը բաժանել մի քանի առաքանիների #

Եթե ձեր պատվերը պարունակում է մի քանի ապրանք, կարող եք այն բաժանել մի քանի առաքանիների: Դրա համար.

  1. Սեղմեք պատվերի համարի վրա:
  2. Բացվող պատուհանում ապրանքի անվան ձախ կողմում սեղմեք → Вынести в отдельное отправление («Տեղափոխել առանձին առաքանի») կամ տեղաշարժեք ապրանքները նոր առաքանու տարածք: Յուրաքանչյուր առաքանու համար կպահանջվի առանձին փաթեթավորում և բեռնման շտրիխ կոդ:
  3. Սեղմեք Собрать («Հավաքել»):

Եթե բոլոր ապրանքները բաժանել եք տարբեր առաքանիների, ապա այժմ կարող եք դրանք հավաքել միանգամից:

Քայլ 2. Ստեղծեք բեռնում #

  1. Երբ հավաքեք առաքանիները, սեղմեք Перейти к отгрузкам («Անցնել բեռնումներին»):

    Պատվերները հավաքելիս սխալներից խուսափելու համար տպեք ընտրանու ցուցակ:

  2. Ստուգեք բեռնման տվյալները և սեղմեք Сформировать («Ստեղծել»):

  3. Ստուգեք բոլոր առաքանիների ցանկը, որոնք պետք է փոխանցվեն առաքման: Եթե առաքանիների մի մասը ծրագրում եք բերել ավելի ուշ, կարող եք ջնջել դրանք առաքումից՝ դրա համար սեղմեք Изменить состав («Փոփոխել կազմը»)։ Կավելացնենք այդ առաքանիները նոր առաքման մեջ։

    Ինչպես հեռացնել առաքանին առաքումից

  4. Հաստատեք առաքումը:

Եթե դրանից հետո Ձեզ մոտ մնան «Պատրաստ է առաքման» կարգավիճակով պատվերներ կամ հայտնվեն նորերը, ապա ձևակերպեք հաջորդ առաքումը։ Դուք կարող եք չսպասել մինչև նախորդ առաքման ընդունման ավարտը՝ ցանկացած պահի սկսեք ձևավորել նորը:

Մի քանի զուգահեռ առաքումներ ստեղծել կարելի է միայն մեկ ընդունման կետի համար: Ապրանքները տարբեր կետեր առաքելու համար սպասեք մինչև ընդունման ավարտը առաջին կետում: Դրանից հետո կարգավորումներում ընտրեք մեկ այլ կետ և ստեղծեք առաքում նոր հասցեով:

Եթե ձեր առաքանին տեղափոխում է վարորդը, համոզվեք, որ նա ունի փաստաթղթեր ստորագրելու լիազորագիր:

Քայլ 3. Պատրաստեք պիտակը #

  1. Տպե’ք 120 × 75 մմ չափերով Ozon-ի պիտակը թերմոտրանսֆերով կամ թերմոտպիչով: Առաքման էջում կամ Ожидают отгрузки («Սպասում են բեռնման») ներդիրում սեղմե’ք Этикетка («Պիտակ կոճակը»):

    Մի քանի պիտակներ տպելու համար ընդգծե’ք անհրաժեշտ առաքվող բեռները և սեղմե’ք Этикетки 120 х 75 («Պիտակներ 120 х 75»):

  2. Փակցրե’ք Ozon-ի պիտակը յուրաքանչյուր առաքվող իրի վրա: Պիտակի վրա նշված է գնորդին ամենամոտ ստացման կետի կամ Ozon-ի տեսակավորման կենտրոնի անվանումը: Այն կարող է տարբերվել այն ստացման կետից, որտեղ դուք բերում եք առաքվող իրերը:

    Մանրամասներ անձնական հաշվում պատվերների կառավարման մասին

Քայլ 4. Պատրաստեք փաստաթղթերը բեռնման համար #

Մանրամասներ Հայաստանի համար ուղեկցող փաստաթղթերի պատրաստաման մասին

Եթե առաքանիները բերում է և վերադարձումները տանում է ձեր վարորդը, ապա կազմեք լիազորագիր.

Եթե հետագայում ցանկանաք տպել ստեղծված արձանագրությունների լրացուցիչ օրինակներ, սեղմեք Перейти к отгрузке («Անցնել բեռնմանը»), ընտրեք ցանկալի արձանագրությունը` «Отгрузка сформирована» («Բեռնումը ստեղծված է») կարգավիճակով, սեղմեք Посмотреть («Տեսնել») և տպեք այն:

Ձևակերպե’ք լիազորագիր #

Լիազորագիրը ձեր ներկայացուցչին թույլատրում է Ozon-ի կետերում ստորագրել փոխանցման փաստաթղթերը և ստանալ վերադարձները:

Նշե’ք`

  • Ձեր ընկերության անվանումը,
  • վարորդի անձնագրի տվյալները,
  • լիազորագրի գործողության ժամկետը,
  • ստորագրությունը և կնիքը:

Ձեր ներկայացուցիչն իր հետ պետք է ունենա լիազորագրի բնօրինակը կամ պատճենը: Եթե ձեր ներկայացուցիչն օգտագործում է լիազորագրի պատճենը, ապա այն պետք է վավերացված լինի նոտարի կամ լիազորողի կողմից`լրացուցիչ վերծանված ստորագրությամբ և «Копия верна» մակագրությամբ:

Ընտրանու թերթիկ #

Թերթիկը պարունակում է առաքանու մեջ ապրանքների ցանկը։

Ընտրանու թերթիկը ներբեռնելու համար՝

  1. Անձնական հաշվում անցե’ք FBS → Заказы с моих складов («FBS → Պատվերներ իմ պահեստներից») էջ:

  2. Ожидают сборки («Սպասում է հավաքման») և Ожидают отгрузки («Սպասում է բեռնման») ներդիրներում կարգավորե’ք զտիչները։ Դուք կարող եք ընտրել պահեստը, առաքման եղանակը և բեռնման ամսաթիվը։

    Ընտրե’ք ներդիրը՝ կախված այն բանից, թե որ առաքանիների ընտրանու թերթիկն է Ձեզ անհրաժեշտ։

  3. Սեղմե’ք Скачать → Лист подбора («Ներբեռնել → Ընտրանու թերթիկ») և ընտրե’ք По отправлениям («Առաքանիների միջոցով») կամ По товарам («Ապրանքների միջոցով»)։

    Մի քանի պատվերների համար ցանկը ներբեռնելու համար ընտրե’ք դրանք և սեղմե’ք Скачать → Лист подбора («Ներբեռնել → Ընտրանու թերթիկ») կամ Лист подбора («Ընտրանու թերթիկ») էջի ներքևում։

  4. Անհրաժեշտ առաքման դիմաց սեղմե’ք Лист подбора («Ընտրանու թերթիկ»).

Ցանկը PDF ձևաչափով կբեռնվի:

Դուք կարող եք տեսնել կամ ներբեռնել բոլոր առաքանիներով ընտրանու թերթիկը՝ «Պատրաստ է բեռնման» և «Սպասում է հավաքման» կարգավիճակներով բեռնումից։ Ожидают отгрузки → Перейти к отгрузкам («Սպասում է բեռնման → Անցնել բեռնումներին») ներդիրում սեղմե’ք Лист подбора(«Ընտրանու թերթիկ») անհրաժեշտ բեռնման դիմաց։

Բեռնում ընդունման կետում #

Ընդունման կետ հասնելուց հետո տվե’ք աշխատակցին ձևակերպված փաստաթղթերը: Եթե`

  • ամեն ինչ կարգին լինի, կընդունենք բեռները, կստորագրենք և կկնիքենք փաստաթղթերը,
  • բեռների քանակը կամ ցանկը փաստաթղթերի հետ չհամապատասխանեն, մենք կպատրաստենք անհամապատասխանությունների մասին արձանագրություն,
  • չկարողանանք ընդունել բեռները, կներկայացնենք մերժման արձանագրություն և կհեռացննեք այդ ծանրոցները որակի ցուցանիշների հաշվարկից:
Եթե չի ստացվել ժամանակին փոխանցել բեռները մեր մեղքով` օրինակ, առաքիչը չի եկել, ընդունման կետը չի աշխատել, տեղի է ունեցել տեխնիկական սխալ կամ չենք հասցրել ձեզ ընդունել մինչ կետի փակվելը, գրե’ք աջակցության ծառայությանը: Դիմումին կցե’ք մերժման արձանագրությունը կամ նշե’ք, որ այն չկա: Փորձե’ք ապրանքներն առաքել մոտակա օրերին, որպեսզի գնորդները ժամանակին ստանան պատվերները:

Չեղարկել առաքանին կամ հեռացնել ապրանքը պատվերից #

Առաքանին կարող եք չեղարկել «Ожидает сборки» («Սպասում է հավաքմանը»), «Ожидает отгрузки» («Սպասում է բեռնմանը») կամ «Доставляется» («Առաքվում է») կարգավիճակում, իսկ ջնջել՝ «Ожидает сборки» («Սպասում է հավաքմանը») և «Ожидает отгрузки» («Սպասում է բեռնմանը») կարգավիճակում:

  • Եթե չեք կարող հավաքել առաքանին ամբողջությամբ, չեղարկեք այն: Սեղմեք Отменить отправление («Չեղարկել առաքանին») և նշեք պատճառը:
  • Եթե պատվերի ոչ բոլոր ապրանքներն են առկա պահեստում կամ հայտնաբերել եք խոտան, հեռացրեք այդ ապրանքները: Սեղմեք Отменить сборку товаров («Չեղարկել ապրանքների հավաքումը») և նշեք պատճառը:
  • Եթե առաքման շրջանն անհասանելի է, փոխադրողը կորցրել է պատվերը կամ գնորդը չի եկել ծանրոցը վերցնելու, սեղմեք Отменить отправление («Չեղարկել առաքանին») և նշեք պատճառը:

Չեղարկված ապրանքներ կամ առաքանիները մի՛ փոխանցեք առաքման համար: Չեղարկումը ձեր կողմից ազդում է վարկանիշի, իսկ գնորդի կողմից չեղարկումը՝ ոչ:

Փոփոխել առաքման կազմը #

Եթե ​​նախատեսում եք առաքել առաքանիների մի մասը ավելի ուշ, կարող եք դրանք հեռացնել առաքումից քանի դեռ այն չի ձևակերպվել:

  1. Անցեք FBS → Заказы с моих складов → Ожидают отгрузки («FBS → Իմ պահեստներից պատվերներ → Սպասում են առաքման») բաժին: Եթե առաքման կարգավիճակը`

    • «Առաքումը ձևակերպված չէ», սեղմեք Перейти к отгрузкам → Сформировать («Անցնել առաքումներին → Ձևակերպել»),
    • «Առաքումը ձևակերպվում է», սեղմեք Перейти к отгрузкам → Посмотреть (« Անցնել առաքումներին → Դիտել»):
  2. Սեղմեք Изменить состав («Փոփոխել կազմը»):

    Фильтры(«Զտիչներ») բլոկում կարող եք տեսակավորել առաքանիները`

    • Ըստ առաքումը մշակման ընդունելու ամսաթվի և ժամի: Մենք կհեռացնենք այս ժամանակից հետո Ձեր ընդունած պատվերները:
    • Ըստ առաքման ուղարկված առաքանիների քանակի: Այդ առաքման համար նշեք առաքանիների առավելագույն քանակը: Կհեռացնենք վերջին ստացած պատվերները, որոնք գերազանցում են սահմանաչափը:

    Զտիչի ընտրությունից հետո սեղմեք Применить («Կիրառել»):

  3. Առաքումից հեռացնելու համար`

    • մեկ առաքանին` առաքանու տողում սեղմեք ,
    • մի քանի առաքանի` չեղարկեք դրանք ցանկում և սեղմեք Удалить из отгрузки («Հեռացնել առաքումից»):
  4. Սեղմեք Сохранить («Պահպանել») և Подтвердить отгрузку («Հաստատել առաքումը»):

Ինչպես է հաշվարկվում բեռնման ամսաթիվը և ինչու այն կարող է փոփոխվել #

Ծանրոցները պետք է բեռնվեն ձեր անձնական հաշվում նշված օրը. մենք ընդունում ենք դրանք նույն օրը և առաքում ենք գնորդի ընտրած ամսաթվից ոչ շուտ: Երթուղին կառուցված է այնպես, որ ապրանքները նվազագույն ժամանակ անցկացնեն յուրաքանչյուր միջանկյալ կետում:

Երբեմն, պատվերը ստանալուց հետո, բեռնման ամսաթիվը կարող է փոխվել: Դա տեղի է ունենում, եթե.

  • Դուք փոխել եք աշխատանքային գրաֆիկը կամ հավաքման ժամանակը։

  • Փոխվել են ընդունման կետի աշխատանքի ժամերը։

  • Ընդունման կետը հասել է օրական ընդունված ապրանքների քանակի սահմանաչափին: Այդ դեպքում բեռնումը տեղափոխվում է հաջորդ ազատ օրեր։ Եթե կետը դառնա ավելի ազատ, ժամկետները կարող են կրկին փոխվել:

Պատվերների բեռնումը արագացնելու համար կարող եք կրճատել հավաքման ժամանակը, ավելացնել պահեստի աշխատանքային օրերի քանակը կամ փոխել բեռնման կետը՝ ավելի ազատի կամ ավելի մեծի:

Համակարգը կարող է նաև տեղափոխել ժամկետները կամ չեղարկել պատվերը, եթե հավաքումը և բեռնումը ժամկետանց են: Ձեր մեղքով ժամկետանց կամ չեղարկված առաքանիները ազդում են FBS և rFBS սխալների ինդեքսի վրա:

Վիճահարույց պատվերներ #

Եթե առաքում եք ապրանքը մաս-մաս, վեճ բացել չի ստացվի։ Առաքանիների կարգավիճակները կարևոր է ստուգել հենց անձնական հաշվի ընդունման կետում։

Այն պատվերները, որոնք փոխանցել եք Ozon-ին, կանցնեն «Доставляются» («Առաքվում են») կարգավիճակին, իսկ բացակայող ապրանքները՝ Ожидают отгрузки («Սպասում են առաքման») ներդիրում «Готов к отгрузке» («Պատրաստ է առաքման») կարգավիճակին՝ նշումով ։ Կարող եք դրանք բերել հաջորդ առաքման հետ կամ չեղարկել:

Եթե առաքում եք ապրանքը վստահելի ձևով, կարող եք բացել վեճ աջակցության չաթի միջոցով։

Ավելին՝ վստահելի ընդունման մասին

Իմանալ ավելին վիճահարույց պատվերների մասին

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը