Կարող եք միավորել նույն մոդելի, բայց տարբեր բնութագրերով, օրինակ՝ չափով, գույնով կամ ծավալով տարբերվող ապրանքները: Մեկ քարտում միավորված ապրանքների կարծիքները նույնպես միավորվում են: Հետևյալ կերպ․
- Գնորդներին ավելի հարմար է ընտրել ապրանքները, և նրանք շատ հաճախ ձեռք են բերում ապրանքի մի քանի տարբերակ կամ մի քանի կտորով փաթեթ:
- Մեծաքանակ կարծիքներ ունեցող ապրանքը բարձրանում է որոնման արդյունքներում:
- Գնորդները մեկ քարտում կարող են ծանոթանալ ապրանքի բոլոր տարբերակների կարծիքներին: Որքան շատ են կարծիքները, այնքան շատ է վստահությունն ապրանքի նկատմամբ և բարձր է այն զամբյուղում ավելացնելու և գնելու հավանականությունը:
Ո՞ր ապրանքները կարելի է միավորել #
Կարող եք միավորել մեկ ապրանքի տարբերակները` օրինակ, նույն մոդելի, բայց տարբեր բնութագրերով՝ գույնով, ծավալով, չափով կամ կշռով:
Կարելի է | Չի կարելի |
---|---|
Հեռախոսի պատյաններ տարբեր գույներով: | Պատյաններ տարբեր մոդելների հեռախոսների համար: Մեկ քարտում կարելի է կապակցել միայն մեկ մոդելի հեռախոսի պատյաններ, որոնք տարբերվում են, օրինակ, գույնով: |
Լամպեր տարբեր գույների: | Լամպեր տարբեր դիզայնի․ մեկ քարտում կարելի է կապակցել մեկ մոդելի միայն մի քանի լամպեր, որոնք տարբերվում են, օրինակ, փաթեթում առկա քանակով: |
Կատուների կեր տարբեր ծավալի փաթեթներով: | Կատուների կեր տարբեր բնութագրերով: Օրինակ, սխալ կլինի միավորել կատվի ձագերի և մեծ կատուների համար նախատեսված կերերը: Ճիշտ կլինի մեկ քարտի մեջ հավաքել նշված երկու տեսակներից յուրաքանչյուրի համար նախատեսված կերերի տարբեր համերը և կշիռները: |
Ինչպե՞ս են տարբերակներն արտացոլվում քարտերի վրա.
Միավորել ապրանքները ստեղծելու ժամանակ #
Բոլոր բնութագրերը ճիշտ լրացնելու դեպքում տարբերակները կհավաքվեն մեկ քարտի վրա: Բեռնման ցանկացած միջոցի դեպքում համակարգը կմիավորի տարբերակները մոտավորապես 24 ժամվա ընթացքում:
Ձերи անձնական հաշվում #
Ապրանքները մեկ քարտի վրա միավորելու համար բեռնելիս`
- Յուրաքանչյուր տարբերակ ավելացրեք որպես առանձին ապրանք: Դրա համար նրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա հատուկ կոդ:
Եթե ձեր բազայում կոդերը կրկնվում են, կարելի է ավելացնել կարգավորող համարներ: Օրինակ, «Շապիկ Askur Sun-100»․ առկա է 42 և 44 համարները: Չկրկնվող արտիկուլները կարող են պատկերվել այսպես` DSPSWW_42 և DSPSWW_44.
-
Объединить на одной карточке («Միավորել մեկ քարտի վրա») կամ Название модели («Մոդելի անվանումը») դաշտի բոլոր տարբերակների համար նշեք միևնույն նշանակությունը, որոնցով ապրանքները կմիավորվեն: Այդ նշանակությամբ բոլոր ապրանքները կհավաքվեն մեկ քարտի վրա: Ստուգե’ք, որ դրանք համընկնեն: Եթե տարբերակներից մեկի համար նշեք «Sun-100», իսկ երկրորդի համար` «Sun-100_2», ապա այդ ապրանքների համար կստեղծվեն տարբեր քարտեր:
-
Լրացրե’ք այն բնութագրերը, որոնցով տարբերվում է յուրաքանչյուր տարբերակ: Ապրանքների տարբեր կատեգորիաների համար բնութագրիչները կարող են տարբեր լինել։ Լրացրե՛ք այն բնութագրիչները, որոնք համապատասխանում են Ձեր ապրանքի կատեգորիային։
Նման բնութագրերի օրինակներ`
- կշիռ` գրեթե բոլոր կատեգորիաներում,
- բույր` կենցաղային քիմիկատների, անձնական հիգիենայի ապրանքների համար,
- համ` սննդի ապրանքների համար,
- ներկառուցված հիշողություն` էլեկտրոնիկայում,
- բարձրություն, լայնություն, երկարություն` կենցաղային ապրանքների համար,
- տրամագիծ` վերանորոգման համար նախատեսված ապրանքներում,
- մեկ փաթեթում միավորների քանակ` բազմաթիվ կատեգորիաներում,
- ապրանքի գույն` բազմաթիվ կատեգորիաներում:
XLS ձևաչափի ֆայլի միջոցով #
Եթե ունեք մեծ տեսականի, կարող եք միանգամից մեկ ֆայլի մեջ ավելացնել նույն կատեգորիայի բոլոր ապրանքները: Դրա համար բեռնե’ք և լրացրե’ք XLS ձևաչափի ֆայլը:
Ինչպե՞ս բեռնել ապրանքները ձնանմուշի միջոցով
- Յուրաքանչյուր տարբերակի համար անհրաժեշտ է ստեղծել առանձին ապրանք հատուկ Артикул («Արտիկուլով»):
- Объединить на одной карточке («Միավորել մեկ քարտի վրա») կամ Название модели («Մոդելի անվանումը») դաշտի բոլոր տարբերակների համար նշել միևնույն նշանակությունը, որոնցով ապրանքները կմիավորվեն: Այդ նշանակությամբ բոլոր ապրանքները կհավաքվեն մեկ քարտի վրա: Ստուգե’ք, որ դրանք համընկնեն: Եթե տարբերակներից մեկի համար նշեք «Sun-100», իսկ երկրորդի համար` «Sun-100_2», ապա այդ ապրանքների համար կստեղծվեն տարբեր քարտեր:
Օրինակ XLS ձևանմուշում.
№ | Կոդ | Ապրանքի անվանումը | ... | Ռուսական չափ | Միավորել մեկ քարտի վրա |
---|---|---|---|---|---|
1 | DSPSWW_42 | Askur Sun-100 մոդելի մարզաշապիկ |
|
42 | Sun-100 |
2 | DSPSWW_44 | Askur Sun-100 մոդելի մարզաշապիկ |
|
44 | Sun-100 |
- Լրացնել այն բնութագրերը, որոնցով տարբերվում է յուրաքանչյուր տարբերակ. դրանք հավաքված են Характеристики вариантов (Տարբերակների բնութագրեր) առանձին խմբում:
Միավորել առկա քարտերը #
Վերախմբագրել քարտերը #
Քարտերը վերախմբագրելու համար փոխեք բնութագրերը միանգամից մի քանի տարբերակների համար.
-
Վերախմբագրե’ք ապրանքների բնութագրիչները Объединение товаров в карточку («Քարտի վրա ապրանքների միավորում») էջում առկա քարտերի միավորման դեպքում։ Ապրանքների կարգավիճակներ՝
-
Պատրաստ է միավորման՝ տարբերակի քարտը ճիշտ է լրացված։
-
Սխալ՝ տարբերակում նշված չեն կամ սխալ են լրացված բնութագրիչները։ Սահեցրե’ք կուրսորը կարգավիճակի վրա, որպեսզի տեսնեք մանրամասները։
Բնութագիրը փոփոխելու համար, կրկնակի սեղմե’ք դրա բջջի վրա և նշե’ք նոր արժեք՝ այն կթարմացվի ոչ միայն աղյուսակում, այլ հենց քարտում՝ միավորումից հետո։ -
Մոդերացիայի մեջ՝ Ozon-ը կստուգի և կմիավորի տարբերակները։ Քարտի նախկին կարգավիճակը կարելի է տեսնել Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») էջում։
-
-
Հեռացրե’ք ապրանքը միավորված քարտից։
ինչպե՞ս տեսնել, թե ո՞ր ապրանքներն են տեղ գտել քարտի վրա
Քարտերի միավորումը տևում է մինչև 24 ժամ: Մինչ թարմացումն ընթացքի մեջ է, ապրանքները կարող են արտացոլվել թերություններով, օրինակ, ապրանքի ոչ բոլոր մասերը կվերբեռնվեն միանգամից:
Տեսնել, թե ո՞ր տարբերակներն են հայտնվել քարտի վրա #
- Անցե’ք Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժին:
- Սեղմե’ք Объединено («Միավորված է») հղումով տողի վրա:
Объединенные товары в карточку («Միավորված ապրանքներ քարտի վրա») էջում արտացոլվում են քարտի վրա հայտնված բոլոր տարբերակները: Դուք կարող եք՝
- գտնել անհրաժեշտ ապրանքի շարքն անվանումով,
- տեսնել արխիվում գտնվող ապրանքները,
- բացել տարբերակի քարտը:
Հեռացնել ապրանքները միավորված քարտից #
Объединить на одной карточке («Միավորել մեկ քարտի վրա») և Название модели («Մոդելի անվանումը») բաժիններում մենք ավտոմատ կերպով միավորում ենք բնութագրերով համընկնող ապրանքները: Քարտից ապրանքը հեռացնելու համար ապրանքի տարբերակից փոխեք այդ բնութագրերի նշանակությունները:
Լրացնել տարբերակները, որոնք տարբերվում են գույնով #
Ապրանքի քարտի վրա գույնի տարբերակները ճիշտ ներկայացնելու համար լրացրեք դաշտերը՝
-
Цвет товара («Ապրանքի գույնը»): Բացվող ցանկից ընտրեք ամենահարմար տարբերակը: Օրինակ, եթե ձեր ապրանքը մանուշակագույն է, ընտրե՛ք «Ֆուքսիա»: Համակարգում այլ գույն ավելացնելու անհրաժեշտություն չկա. դուք կարող եք այն ավելացնել Գույնի անվանումը բնութագրի մեջ:
-
Название цвета («Գույնի անվանումը»): Այստեղ կարող եք մուտքագրել ձեր անվանումը, օրինակ, «խոլորձ»:
Եթե այդ դաշտերը չկան, ապա ապրանքները չեք կարող միավորել գույնով:
Медиа («Մեդիա») ներդիրում կարող եք ավելացնել պատկերի մանրանկարը գույնի նմուշով: Ապրանքի քարտի վրա ստանդարտ շրջանակների փոխարեն դրանք կցուցադրվեն գույնի փոխարկիչով, որն էլ կօգնի գնորդին ավելի հեշտ ընտրել գույնը:
Ապրանքի յուրաքանչյուր տարբերակի համար կարող եք ավելացնել միայն մեկ նկար: Այն պետք է ճիշտ փոխանցի ապրանքի գույնը և համապատասխանի Գույնի անվանումը դաշտում նշված գույնին:
Ստուգեք, որ ամեն ինչ ճիշտ եք լրացրել: Գույների փոխարկիչը սխալ կաշխատի,եթե՝
- Լրացված չէ Цвет товара («Ապրանքի գույնը») դաշտը, բայց միևնույն ժամանակ նշված է Название цвета («Գույնի անվանումը») և բեռնված է գույնի նմուշը:
- Գրված է Название цвета («Գույնի անվանումը») բոլոր տեսակների համար, բացի մեկից: