Դիտել ապրանքների սխալները #
«Սխալներ» ներդիր #
Ներդիրում երևում են կրիտիկական սխալներով ապրանքները:
Կարգավիճակ | Ի՞նչ է նշանակում | Ի՞նչ է տեղի ունենում ապրանքի հետ |
---|---|---|
Ստեղծված չէ | Սխալներ եք թույլ տվել ապրանքը ստեղծելիս կամ չեք ընդունել օֆերտան | Ozon-ի կայքում չի երևում |
Ստեղծվում է | Ապրանքը գնահատման հերթում է | Ozon-ի կայքում չի երևում |
Չի թարմացվել Թարմացումը մերժված է մոդերատորի կողմից |
Խմբագրել եք ապրանքի քարտը, սակայն փոփոխությունը չի անցել Ozon-ի գնահատումը | Կայքում երևում է ապրանքի չթարմացված քարտը |
Թարմացվում է | Փոփոխություններ եք ավելացրել ապրանքի քարտում, այն գտնվում է գնահատման հերթում | Երևում է Ozon կայքում՝ մինչև վերջին փոփոխությունները |
Որպեսզի ապրանքի քարտը երևա կայքում, ուղղեք սխալները:
«Շտկում» ներդիր #
Ապրանքներ, որոնց վերաբերյալ կան փոքր դիտողություններ.
- հայտնվել է նոր պարտադիր ապրանքի բնութագիր;
- բնութագրի տվյալները հնացել են;
- հիմնական լուսանկարը չի բեռնվել, փոխարենը երևում է լրացուցիչ պատկեր.
Եթե ուղղեք սխալները՝ На доработку («Շտկում») ներդիրից ապրանքը կտեղափոխվի Готов к продаже («Պատրաստ է վաճառքի») ներդիր: կամ В продаже («Վաճառվում է»):
Հաճախակի սխալներ #
Կան մի քանի տեսակի սխալներ, որոնք կարող են առաջանալ ապրանքները վերբեռնելիս կամ խմբագրելիս.
- Մոդերացման սխալներ՝ հայտնաբերվել է ձեռքով ստուգման ժամանակ:
- Վավերացման սխալներ՝ հայտնաբերվել է համակարգի կողմից: Եթե դրանք չշտկվեն, ապրանքը հնարավոր չի լինի վաճառել: Վավերացման սխալների տեսակներ:
Ստորև ներկայացված են ամենատարածված սխալները և դրանք շտկելու վերաբերյալ առաջարկները: Ապրանքային քարտերի հետ աշխատելիս հետևեք դրանց և ձեր անձնական հաշվի հուշումներին: Եթե ձեր սխալը ցուցակում չկա կամ ունեք հարցեր, գրեք աջակցման ծառայությանը։
Անհրաժեշտ սխալն արագ գտնելու համար պատճենեք սխալի անունը ձեր անձնական հաշվից և օգտվեք որոնման հնարավորությունից՝ «Ctrl+F» կամ «Cmd+F»-ի միջոցով.
Սխալներ ապրանքի քարտի հետ աշխատելիս #
Սխալ | Ինչո՞ւ է առաջացել | Ինչպե՞ս ուղղել |
---|---|---|
Անընթեռնելի տեքստ հատկանշի բովանդակությունում Լրացրեք դաշտը ռուսերեն |
Հատկանիշների նկարագրությունները չեն համապատասխանում պահանջներին: Հիերոգլիֆներ օգտագործել չի թույլատրվում: | Լրացրեք բնութագրերը ռուսերեն կամ անգլերեն: Կարելի է օգտագործել հատուկ նիշեր և թվեր։ |
Պահանջվող հատկանիշը լրացված չէ | Պահանջվող բնութագրերը լրացված չեն: | Լրացրեք ապրանքի քարտում աստղանիշով նշված բնութագրերը: |
Արդեն գոյություն ունեցող ապրանքի քարտը չի պատճենվում | Քարտապանը արգելափակել է պատճենման հնարավորությունը այլ վաճառողների համար: | Պատճենեք մեկ այլ քարտ կամ ապրանքը ստեղծեք ձեռքով: |
Նման ապրանք արդեն գոյություն ունի | •Համակարգը ձեր ապրանքը համարել է կրկնօրինակ: •Փորձում եք ստեղծել ապրանք, որը համընկնում է գոյություն ունեցող ապրանքի բնութագրի հետ: |
Տարբեր կոդերով ապրանքները պետք է ունենան առնվազն մեկ իրարից տարբերվող բնութագրական հատկանիշ: Եթե դրանք տարբեր ապրանքներ են, և չէիք ցանկանում միավորել, փոխեք «Մոդելի անվանումը» կամ «Միավորել մեկ քարտի վրա» բնութագիրը, որպեսզի դրանք առանձնանան տարբեր կոդերով ապրանքներից։ |
Նման ապրանք արդեն գոյություն ունի | Փորձում եք ստեղծել քարտ մի ապրանքի համար, որի համար ձեր ընթացիկ կամ մեկ այլ անձնական հաշվում արդեն կա նույնատիպ քարտ։ | Կրկնօրինակներ ստեղծելն արգելվում է: Օգտագործեք գոյություն ունեցող քարտ կամ դարձրեք այդ ապրանքը եզակի, որպեսզի այն տարբերվի ձեր մյուս քարտերից: Եթե կարծում եք, որ ախալ պարունակող ապրանքները չեն կրկնվում, գրեք աջակցման ծառայությանը։ |
Պահեստը ակտիվ չէ | 30 օրացուցային օրվա ընթացքում ոչ մի փաթեթ չեք բերել ընտրված ընդունման կետ: Այդ դեպքում Ozon-ն իրավունք ունի դադարեցնել ձեր բեռների ընդունումը այդ ընդունման կետ և արխիվացնել ձեր պահեստը: | Մնացորդները թարմացնելու համար ակտիվացրեք պահեստը. 1. Անցեք FBO →Собственные склады («FBO → Սեփական պահեստներ») բաժին: Պահեստի քարտի վրա սեղմեք ![]() 2. Отгрузка заказов («Պատվերների բարձում») բլոկում սեղմեք Խմբագրել: 3. Խմբագրման էջում սեղմեք Редактировать («Դիմել աջակցման ծառայությանը») և ստեղծեք հարցում: Պահեստի ակտիվացումը կտևի 1-2 օր։ |
Բոլոր պատկերները չեն բեռնվել | Պատկերները չեն համապատասխանում պահանջներին կամ սխալ եք թույլ տվել պատկերի հղումում: | Ստուգեք, որ բոլոր պատկերները համապատասխանում են պահանջներին և որ ստացել եք դրանց ճիշտ հղումները: Ինչպե՞ս ստանալ նկարների հղումները |
Չհաջողվեց ճանաչել կատեգորիայի և տեսակի անվանումը մեկ այլ կայքի ձևանմուշ բեռնելիս | Կատեգորիան և տեսակը գոյություն չունեն Ozon-ի համակարգում կամ սխալ են լրացված: | Համոզվեք, որ կատեգորիան և տեսակը ներառված են աջակցվող ցանկում և ճիշտ են լրացված: Ինչպե՞ս ընտրել կատեգորիա և տեսակ Եթե սխալներ չկան, գրեք աջակցման ծառայությանը: Հարցմանը կցեք սխալներով ֆայլը կամ մեկ այլ կայքի կատեգորիաների ցանկը. դրանք պետք է լրացված լինեն այնպես, ինչպես այլ կայքի ֆայլում: Մենք ձեռքով կփոխենք ձեր ապրանքի կատեգորիան և տեսակը: Դուք կարող եք ինքնուրույն փոխել կատեգորիան և տեսակը՝ ապրանքը ձեր անձնական հաշվում խմբագրելիս: Ձևանմուշի միջոցով ներբեռնումը ժամանակավորապես հասանելի է միայն «Հագուստ», «Կոշիկ» և «Գեղեցկություն» կատեգորիաների համար: |
Ապրանքի կատեգորիան և տեսակը նշված չէ | Категория и тип (Կատեգորիա և տեսակ) դաշտում նշանակությունն ընտրված չէ: | Նշեք ապրանքի ճիշտ կատեգորիան և տեսակը․ դրանցից վճար է գանձվելու: ԱՊՀ երկրների վաճառողների համար հասանելի է հաշվիչ որոշ կատեգորիայի ապրանքների վաճառքի միջնորդավճարը հաշվարկելու համար։ |
Ապրանքների անվավեր երկարությունը, բարձրությունը, լայնությունը կամ քաշը այս կատեգորիայի համար նախատեսված փաթեթավորման մեջ | Յուրաքանչյուր ապրանքի կատեգորիայի համար կան դաշտերի առավելագույն և նվազագույն չափանիշներ Քաշը փաթեթավորմամբ, գ, Փաթեթի երկարությունը, մմ, Փաթեթի լայնությունը, մմ և Փաթեթի բարձրությունը, մմ։ Ձեր կողմից նշված չափանիշը չի համապատասխանում ընդունելի չափանիշներին: Ավելի մանրամասն ծավալային-քաշային բնութագրերի մասին |
Հնարավոր է՝ արժեքները նշել եք սխալ չափման միավորներում կամ շփոթել եք չափումները. երկարությունը պետք է լինի չափումների մեջ ամենամեծը, բարձրությունը՝ ամենափոքրը։ Եթե ապրանքը պատկանում է «Հագուստ» կատեգորիային, ապա փաթեթում ապրանքը չափելիս այն կիսով չափ ծալեք: Եթե ծալված ապրանքի չափերը գերազանցում են 450 × 320 × 320 մմ, այն նորից ծալեք կիսով չափ: Եթե ապրանքը չափազանց մեծ է և հնարավոր չէ նորից կիսով չափ ծալել, թողեք նախորդ չափանիշները: Նկատի ունեցեք, որ այս դեպքում անհրաժեշտ կլինի ապրանքը դնել Ozon-ի մեկ այլ պահեստ՝ առանձին նրանցից, որոնց չափերը չեն գերազանցում առավելագույն թույլատրելի չափանիշները: Եթե չափումների հարցում չեք սխալվել, գրեք մեզ կամ անձնական հաշվում՝ էկրանի ներքևում, ընտրեք Создать заявку («Ստեղծել հարցում»): Ընտրեք թեման Контент/Работа с карточкой товара → Некорректное отображение на сайте («Բովանդակություն/Աշխատանք ապրանքի քարտի հետ → Սխալ ցուցադրում կայքում»)։ Հարցման մեջ գրեք ապրանքի կատեգորիան, քաշը և չափերը։ Ozon-ը կուսումնասիրի հարցումը և կընդլայնի տիրույթը: |
Սխալներ ապրանքի բնութագրերում #
Ապրանքի նկարագրության և անվանման մեջ չի կարելի նշել հեռախոսահամար, բացառությամբ 8-800-ով սկսվող համարների։
Սխալ | Ինչո՞ւ է առաջացել | Ինչպե՞ս շտկել |
---|---|---|
Լուսանկարում, նկարագրությունում և/կամ անվան մեջ առկա է տեղեկատվություն այլ ապրանքանիշի մասին | Հիմնական կամ լրացուցիչ լուսանկարում. • ապրանքանիշի տարբերանշանը կամ տպագրությունը չի համընկնում «Ապրանքանիշ» հատկանիշի նշանակությանը, • պատկերված է տարբերանշան, որը նման է հայտնի ապրանքանիշի տարբերանշանին, բայց չի հանդիսանում այն։ |
Ստուգեք՝ • Հիմնական և լրացուցիչ լուսանկարները: Ուղղեք դրանք այնպես, որ լուսանկարում ապրանքանիշի տարբերանշանը կամ տպագրությունը համապատասխանի «Ապրանքանիշ» հատկանիշի բնութագրոթյան մեջ նշված նշանակությանը: • «Ապրանքանիշ» բնութագրի մեջ լրացված նշանակության և ապրանքի փաստացի ապրանքանիշի համապատասխանությունը: Ավելին ապրանքանիշերի հետ աշխատելու մասին |
Նկարագրությունը չպետք է պարունակի կոնտակտներ, կայքերի հղումներ կամ հաղորդակցման կոչեր | Նկարագրությունը պարունակում է․ • հեռախոսահամարներ, կայքերի հասցեներ, հղումներ դեպի սոցիալական ցանցերի հաշիվներ, • կոչեր՝ Ozon-ից դուրս վաճառողի հետ կապ հաստատելու համար, • համեմատություն այլ ապրանքանիշի հետ, • գործողության կոչեր՝ տեսականուն ծանոթանալու, գնումներ կատարելու, այլ հարթակներում ապրանքները համեմատելու, • բարեգործության կոչեր, • այլ մարքեթփլեյսերի հիշատակումներ: |
Հեռացրեք գովազդային տեղեկությունները և կոնտակտներն ապրանքի նկարագրությունից: Մանրամասն ապրանքի նկարագրության մասին |
Նկարագրությունը չպետք է պարունակի տեղեկատվություն առաքման և վերադարձի պայմանների մասին | Նկարագրությունը պարունակում է տեղեկատվություն՝ • առաքման ժամկետների, արժեքի, մեթոդի, աշխարհագրության, արագության, • վերադարձի մասին: |
Ջնջեք առաքման և վերադարձի մասին տեղեկությունները նկարագրությունից: Մանրամասն ապրանքի նկարագրության մասին |
Նկարագրությունը չի համապատասխանում լուսանկարին կամ ապրանքի անվանմանը Անունը չի համապատասխանում ապրանքին |
Ապրանքի նկարագրությունը չի համընկնում պատկերների, անվան կամ ապրանքի իրական բնութագրերի մեծ մասի հետ: | Փոխեք նկարագրությունն այնպես, որ այն համապատասխանի ապրանքին: Իմանալ ավելին ապրանքի նկարագրության մասին |
Նկարագրության մեջ կա չկապակցված տեքստ․ գրվածի իմաստը դժվար է հասկանալ | Նկարագրության մեջ՝ • անիմաստ տեքստ կամ քերականական սխալներ, • տեքստի կեսից ավելին օտար լեզվով է: |
Կազմեք տեքստ, որը կօգնի գնորդին ավելին իմանալ ապրանքի մասին, օրինակ՝ դրա հիմնական առավելություններն ու նպատակը: Ավելին ապրանքի նկարագրության մասին |
Նկարագրությունն ամբողջությամբ լատինատառ է | Ապրանքի նկարագրությունը կազմված չէ կիրիլիցայով: | Վերաշարադրեք ապրանքի նկարագրությունը՝ օգտագործելով հիմնականում կիրիլիկ տառերը: |
Նկարագրության մեջ կան հիերոգլիֆներ | Ապրանքի նկարագրության մեջ օգտագործվում են հիերոգլիֆներ: | Արտադրանքի նկարագրությունը վերաշարադրել` օգտագործելով հիմնականում կիրիլիկ տառեր: | |
Նկարագրության մեջ երկար թվարկումներ | Ապրանքի նկարագրությունը պարունակում է բազմաթիվ թվարկումներ, ապրանքի տեսակի հոմանիշներ, հիմնական որոնման հարցումներ: Սխալ է․ Կանացի շապիկ /Ամառային շապիկ/ Տպագրված շապիկ/Շապիկ Ճիշտ է․ Կանացի ամառային շապիկ՝ պրինտով։ |
Փոխեք ապրանքի նկարագրությունը. • հեռացրեք հիմնական բառերն ու հոմանիշները, որոնք նկարագրում են ապրանքի տեսակը, • պատմեք ապրանքի օգտակար հատկությունների և առանձնահատկությունների մասին: |
Նկարագրության մեջ չկա բավարար կետադրություն | Ապրանքի նկարագրության մեջ կետադրական նշաններ չկան կամ շատ քիչ են: | Փոխեք ապրանքի նկարագրությունն այնպես, որպեսզի այն համապատասխանի ռուսերեն կետադրության կանոններին: |
Նկարագրության մեջ բառերը չափազանց երկար են | Ապրանքի նկարագրության մեջ կան 27-ից ավելի նիշ պարունակող բառեր: | • Բառերը փոխարինեք ավելի կարճերով: • Ստուգեք, որ բառերի միջև ավելորդ բացատներ չլինեն: |
Անվանումը չի համապատասխանում ապրանքին | Ապրանքի անվանումը չի համընկնում պատկերների, նկարագրության կամ ապրանքի իրական բնութագրերի մեծ մասին: | Փոխեք անվանումն այնպես, որ այն համապատասխանի ապրանքին: Մանրամասն ապրանքի անվանման մասին |
Անվանումը չպետք էմասին պարունակի տեղեկատվություն առաքման և վերադարձի պայմանների մասին | Անվանումը պարունակում է տեղեկատվություն՝ • առաքման՝ ժամկետների, արժեքի, մեթոդի, աշխարհագրության, արագության մասին, • վերադարձի մասին: |
Հեռացրեք առաքման և վերադարձի մասին տեղեկություններն անվանումից: Ավելին ապրանքների անվանման մասին |
Ստուգեք տեքստի համապատասխանությունն անվանման մեջ | Ապրանքի անվանումը պարունակում է • չկապակցված տեքստ, • միմյանց հետ կապ չունեցող բառեր, • կրկնություններ, • միայն օտար բառեր, • հիմնական բառերի, որոնման հարցումների, ապրանքի անվանման հոմանիշների թվարկում։ |
Ուղղեք տեքստը, որպեսզի այն համապատասխանի կանոններին: Ավելին ապրանքների անվանման մասին |
Ուղղեք անվանման մեջ առկա տառասխալները | Անվանումը կազմված է տառասխալներով։ | Ուղղեք տառասխալները։ |
Անվնանման բառերը չափազանց երկար են | Ապրանքի նկարագրության մեջ կան 27-ից ավելի նիշ պարունակող բառեր: | Բառերը փոխարինեք ավելի կարճերով: Համոզվեք, որ բառերի միջև ավելորդ բացատներ չկան: |
Ապրանքի անվանումը չափազանց երկար է | Ապրանքի անվանումը պարունակում է 200-ից ավելի նիշ։ | Կրճատեք ապրանքի անվանումը․ թողեք միայն ամենակարևոր բնութագրերը: |
Անվանումը լատինատառ է | Ապրանքի անվանումն ամբողջությամբ գրված է լատինատառ: Բացառություն՝ «Գրքեր․ արտասահմանյան հրատարակություն» կատեգորիա: |
Գրեք անվանումը կիրիլիցայով. |
Ապրանքի անվանումը պարունակում է անթույլատրելի նիշեր | Անվանման մեջ օգտագործում են արգելված նիշեր։ | Օգտագործեք միայն ցուցակում առկա նիշերը՝ • а–я А–Я; • a–z A–Z; • 0–9; • () " ' & ; , . : / ? ! % * # № @ < > _ + |
Անվանման մեջ կան բազմաթիվ հատուկ նիշեր | Անվանման մեջ օգտագործվում են չափազանց շատ հատուկ նիշեր՝ () " ' & ; , : . / ? ! % * # № @ < > _ + |
Հեռացրեք ավելորդ հատուկ նիշերը: |
Երկար անվանում առանց կետադրության | Անվանման մեջ 150-ից ավելի նիշերի համար կետադրական նշաններ չկան: | Դրեք կետադրական նշաններ։ |
Անվանման մեջ կրկնությունները շատ են | Ապրանքի անվանումը պարունակում է՝ • կրկնություն, • հիմնական բառերի, որոնման հարցումների, ապրանքի անվան հոմանիշների թվարկում: |
Ուղղեք անվանումը, որպեսզի այն համապատասխանի կանոններին: Ավելին ապրանքների անվանման մասին |
Անվանման մեջ չի թույլատրվում օգտագործել տառադարձություն | Անվանման մեջ ռուսերեն բառերը գրված են լատինատառ Ճիշտ է՝ «նվերի տուփ» Սխալ է՝ «Podarochnaya korobka / Nver tup», «Նվեր korobka / tup», «Podarochnaya / Nver տուփ»: |
Ռուսերեն բառերը գրեք կիրիլիցայով, իսկ օտար բառերը՝ լատինատառ: Ավելին ապրանքի անվանման մասին |
Ապրանքի տեսակը սխալ է նշված | Նշված տեսակը չի համապատասխանում • լուսանկարում նշված ապրանքին, • ապրանքի անվանման մեջ նշված կատեգորիային և տեսակին։ |
Ապրանքի տեսակը ազդում է այն կատեգորիայի վրա, որում այն կհայտնվի: Եթե տեսակը սխալ սահմանվի, ապրանքը կտեղադրվի սխալ կատեգորիայում, և գնորդին դժվար կլինի գտնել այն: • Ուղղեք Тип («Տեսակ») հատկանիշի արժեքը՝ ուղղորդվելով հղման տեղեկատվությամբ: Եթե տեսակի գրացուցակում չեք գտել համապատասխանը, ընտրեք ցանկից ամենամոտ նմանատիպ արժեքը կամ անցեք Ozon կայք, գտեք Ձեր ապրանքներին նման ապրանքներ և տեսեք, թե ինչ տեսակ է նշված դրանց համար: • Համոզվեք, որ Тип («Տեսակ») բնութագրիչի և ապրանքի անվանման տեսակները համընկնում են միմյանց: |
Ապրանքի քարտը պետք է ունենա «18+» նշանը | Կանոնը չի պահպանվում․ եթե ապրանքը նախատեսված է միայն չափահասների համար, օրինակ, այն պարունակում է էրոտիկ և պոռնոգրաֆիկ բովանդակության պատկերներ, ալկոհոլ և ծխախոտային արտադրանք, ցենզուրայից դուրս արտահայտություններ, ապա «18+» նիշի բնութագրում պետք է գրվի «Այո»: Հակառակ դեպքում՝ «Ոչ»: | Փոխեք «18+» նիշի բնութագիրի նշանակությունը կանոններին համապատասխան: |
Ապրանքը չի կարելի վաճառել Ozon-ում | Ապրանքը չի կարելի վաճառել ըստ պայմանագրի պայմանների։ | Ջնջեք կամ թաքցրեք ապրանքը: Իմանալ ավելին Ozon-ում արգելված ապրանքների մասին |
Ապրանքի սխալ կատեգորիա։ Դեղամիջոցները պետք է լինեն թույլատրելի կատեգորիաներում։ | Դեղամիջոցները չի կարելի վաճառել ըստ պայմանագրի պայմանների։ | Եթե ապրանքը արգելված է, ապա ջնջեք կամ թաքցրեք այն։ Ավելին՝ Ozon-ում արգելված ապրանքների մասին |
Ապրանքի սխալ կատեգորիա։ Պիրոտեխնիկական ապրանքները պետք է լինեն թույլատրված կատեգորիաներում: | Ապրանքը կարելի է վաճառել միայն հատուկ կատեգորիայում: Մենք համարում ենք, որ այլ կատեգորիաներում տեղադրումը Ozon-ի կանոնների խախտում է: | Տեղափոխեք ապրանքը համապատասխան կատեգորիա: Ինչպես փոխել կատեգորիան |
Ապրանքի սխալ կատեգորիա։ Հրդեհային վտանգավոր ապրանքները պետք է լինեն թույլատրելի կատեգորիաներում: | Ապրանքը կարող է վաճառվել միայն հատուկ կատեգորիայում: Մենք համարում ենք, որ այլ կատեգորիաներում տեղադրումը Ozon-ի կանոնների խախտում է: | Տեղափոխեք ապրանքը համապատասխան կատեգորիա: Ինչպես փոխել կատեգորիան |
Ապրանքը կապված է օտարերկրյա գործակալի հետ: Նկարագրությունը պետք է պարունակի այս մասին հերքում: | Դուք օգտագործում եք բովանդակություն իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից, որոնք ճանաչված են որպես օտարերկրյա գործակալներ: Ավելին՝ հերքումների մասին |
• 18+ նիշի հատկանիշում նշեք վանդակը: Եթե ապրանքներ եք վերբեռնում ձևանմուշների միջոցով, ընտրեք «Այո» արժեքը: • Ապրանքի նկարագրության սկզբում ավելացրեք հերքումը՝ «ԻՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԸ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) (ԱՐՏԱԴՐՎԱԾ Է, ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎ (ԿԱՄ) ՈՒՂՂՎԱԾ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ), ՈՐՈՆՔ ՄՏՆՈՒՄ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԵՋ) ԿԱՄ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ (ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ), ՈՐՈՆՔ ՄՏՆՈՒՄ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԵՋ»՝ մի կարգավորեք և մի փոխեք տեքստի չափսը։ |
Ապրանքի քարտը պարունակում է Instagram-ի, Facebook-ի խորհրդանիշներ կամ միջերեսներ | Ձեր ապրանքի քարտը պարունակում է նշումներ, ջրային նշաններ, արգելված սիմվոլներ կամ Instagram-ի, Facebook-ի միջերեսների պատկերներ: | Ապրանքի քարտից ջնջեք Instagram-ի և Facebook-ի ցանկացած նշում: |
Ապրանքը պետք է լինի որոշակի կատեգորիայում | Ապրանքը կարող է վաճառվել միայն՝ • հատուկ կատեգորիայում, • ըստ որոշակի սխեմայի: Ավելին սահմանափակումների մասին |
Ստացեք հասանելիություն կամ տեղափոխեք ապրանքը համապատասխան կատեգորիա: Ինչպես փոխել կատեգորիան |
Չի թույլատրվում առաջարկել ապրանքի պարամետրերի փոփոխություն ըստ պահանջի | Տեղադրել ապրանքներ, որոնք պատրաստվում են անհատական պարամետրերով պատվերի համար, կարելի է միայն «պատվեր» նշումով հատուկ կատեգորիաներում։ | Ապրանքի նկարագրությունից ջնջեք անհատական պատրաստման մասին նշումը կամ տեղափոխեք դիրքը ճիշտ կատեգորիա։ |
Ապրանքի քարտում կա ապրանքի վաճառքի նշում տեսականու մեջ | Անվանման կամ նկարագրության մեջ օգտագործվում են հետևյալ ձևակերպումները՝ «տեսականիում», «առանց ապրանքի գույնը ընտրելու հնարավորության» և այլք, որոնք կարող են մոլորության մեջ գցել գնորդին: | Եթե վաճառում եք բազմազան ապրանքատեսակներ, ստեղծեք մի քանի քարտ, որպեսզի յուրաքանչյուր բաժին ունենա յուրահատուկ անուն և նկարագրություն: Օրինակ, եթե ապրանքը տարբեր գույներով է ներկայացված, ստեղծեք քարտ յուրաքանչյուր գույնի համար: Եթե չեք վաճառում բազմազան ապրանքատեսականի, հեռացրեք այդ հայտարարություններն անվանումից և նկարագրությունից: |
Ozon-ում արգելվում է պատճենների և կրկնօրինակների վաճառքը | Անվանման կամ նկարագրության մեջ կան բառեր • անալոգային, • կեղծ, • պատճեն, • կրկնօրինակ, • 1-ին 1, • ճիշտ նույնը, • կլոն, • բնօրինակ չէ, • նման է բնօրինակին, • բնօրինակի պես է, • AAA, AA-ի որակի • AA-ի դասի ապրանք կամ դրանց հոմանիշները։ |
Եթե քարտը պարունակում է նշված բառերը, հեռացրեք դրանք: Եթե ապրանքը պատճենված է, կրկնօրինակ է, անալոգային է, ապա թաքցրեք կամ ջնջեք այն: |
Ստեղծեք նոր ապրանքային քարտ | Դուք փոխել եք բնութագրերը այնպես, որ ստացվել է այլ ապրանքի քարտ: | Ստեղծեք առանձին քարտ նոր ապրանքի համար: |
Բոլոր հիմնաբառերը ավելացրեք «Բանալի բառեր» հատկանիշին | Ապրանքի նկարագրությունը պարունակում է բազմաթիվ թվարկումներ, ապրանքի տեսակի հոմանիշներ և հիմնական որոնման հարցումներ: | Փոխեք ապրանքի նկարագրությունը. • հեռացրեք հիմնաբառերը և ապրանքի տեսակի հոմանիշները՝ նշեք դրանք Ключевые слова («Բանալի բառեր») դաշտում • պատմեք արտադրանքի օգտակար բնութագրերի և առանձնահատկությունների մասին: Ավելին ապրանքի նկարագրության մասին |
Ապրանքը պարունակում է անպարկեշտ արտահայտություններ՝ «18+» նշանը պետք է նշվի | • Ապրանքի քարտը պարունակում է անպարկեշտ կամ վիրավորական արտահայտություններ կամ դրա ածանցյալները, ընդ որում դա ապրանքի անվան մաս չէ: • Անվանումը պարունակում է անպարկեշտ արտահայտություններ կամ դրա ածանցյալները, ընդ որում այն ապրանքի անվան մասն է: • Նկարագրությունը պարունակում է անպարկեշտ արտահայտություններ, որոնք ապրանքի անվան մասն են, բայց «18+» նշանը լրացված է «Ոչ» արժեքով կամ ընդհանրապես լրացված չէ: |
Եթե ապրանքի քարտում օգտագործվում են անպարկեշտ կամ վիրավորական արտահայտություններ, և դա ապրանքի սեփական անվանումը չէ, օրինակ՝ ապրանքի տպագրության տեքստը, գրքի վերնագիրը, ապա անհրաժեշտ է քարտից հեռացնել անպարկեշտ և վիրավորական արտահայտությունը: |
Rich-բովանդակությունում գովազդային տեղեկատվության ներառումն անընդունելի է Rich բովանդակությունը չպետք է պարունակի վաճառողի հետ կապ հաստատելու կոչեր կամ մրցակից ընկերությունների տվյալներ |
Rich-բովանդակությունը պարունակում է՝ • «Քեշբեք», «խաղարկություն» մակագրություններ, • հեռախոսահամարներ, կայքի հղումներ, սոցիալական ցանցերի հաշիվներ, QR կոդեր, գովազդային ակցիաներ, գներ, • գործողությունների կոչեր երրորդ կողմի առցանց կամ օֆլայն խանութներում. օրինակ՝ դիտել տեսականին, կատարել գնումներ, համեմատել ապրանքը և այլն, • բարեգործական կոչեր: • այլ խանութների, մարքեթփլեյսերի, դաշնային առևտրային կապերի լոգոներ, • առաքման մասին տեղեկատվություն՝ ժամկետների, արժեքի, մեթոդի, աշխարհագրության, արագության, • վերադարձի հրահանգներ։ |
Ջնջեք Rich-բովանդակությունը, որը խախտում է պահանջները և պարունակում է գովազդային տեղեկատվություն։ |
Ապրանքի քարտը պարունակում է կոնտակտներ | Նկարագրությունը պարունակում է․ • հեռախոսահամարներ՝ ցանկացած, բացառությամբ 8-800-ով սկսվողների, • այլ կոնտակտային տեղեկատվություն՝ օրինակ, կայքերի և էլ. փոստի հասցեներ, հղումներ դեպի սոցիալական ցանցերի հաշիվներ, • կոչեր՝ Ozon-ից դուրս վաճառողի հետ կապվելու համար, • գործողությունների կոչեր. դիտել տեսականին, կատարել գնում, ապրանքը համեմատել այլ հարթակներում, |
Հեռացրեք ապրանքի քարտից կոնտակտները կամ Ձեզ հետ կապվելու առաջարկը Ozon-ից դուրս: Ավելին՝ ապրանքի նկարագրության մասին |
Քարտի տեղեկատվությունը խախտում է արդար մրցակցության սկզբունքները | Նկարագրությունը պարունակում է. • ակցիայի պայմանների և զեղչերի նկարագրություն, • խաղարկության կամ քեշբեքի մասին նշում, • բարեգործության կոչեր, • կոնտակտային տվյալներ՝ կայքերի հասցեներ, հղումներ դեպի սոցիալական ցանցերի հաշիվներ, • ապրանքի համեմատություն այլ ապրանքանիշի հետ, • QR կոդի պատկեր, • «բնօրինակ», «original» «իրական» բառեր: |
Հեռացրեք գովազդային տեղեկատվությունը |
Չի թույլատրվում անվանման մեջ օգտագործել գնահատողական արտահայտություններ կամ կայքի հղում | Անվանման մեջ կան՝ • հեռախոսահամարներ՝ ցանկացած, բացառությամբ 8-800-ով սկսվողների, • այլ կոնտակտային տվյալներ, օրինակ՝ կայքերի հասցեներ, սոցիալական ցանցերի հաշիվների հղումներ, • բարեգործական կոչեր, • այլ մարքեթփլեյսերի և առևտրային կապերի հիշատակումներ, • ակցիայի, զեղչի, խաղարկության, քեշբեքի նշում, • այլ ապրանքանիշի հետ ապրանքի համեմատություն։ |
Ուղղեք տեքստը, որպեսզի այն համապատասխանի կանոններին: Ավելին՝ ապրանքի անվան մասին |
Ապրանքը վերբեռնվել է սխալ կատեգորիայում | Ընտրված կատեգորիան չի համապատասխանում ապրանքին: | Ստուգեք արժեքը Категория («Կատեգորիա») դաշտում: Ինչպես փոխել կատեգորիան |
Սխալներ ծավալաքաշային բնութագրերում #
Իմանալ ավելին ծավալաքաշային բնութագրերի մասին
Սխալ | Ինչու է առաջացել | Ինչպես ուղղել |
---|---|---|
Չափերը կամ քաշը շատ խիստ տարբերվում են նմանատիպ ապրանքներից | Համակարգը համարել է, որ ծավալաքաշային բնութագրերը չեն համապատասխանում ընտրված ապրանքների տեսակին: | Ուղղեք դրանք և նորից վերբեռնեք ապրանքը: Եթե համոզված եք, որ ամեն ինչ ճիշտ է, ապա գրեք աջակցության ծառայությանը։ Նկարագրեք խնդիրը և ուղարկեք արտիկուլը։ |
Սխալ չափսեր | Ապրանքը չափազանց մեծ է. • Ozon-ի պահեստներն ընդունում են մինչև 2200 մմ չափի ապրանքներ, • Ozon-ը կարող է վերցնել ձեր պահեստներից 13500 մմ-ից ոչ ավելի ապրանքներ: |
Ուղղեք երկարությունը, լայնությունը և բարձրությունը ու նորից վերբեռնեք ապրանքը: Եթե համոզված եք, որ ամեն ինչ ճիշտ է, գրեք աջակցության ծառայությանը: Կցեք լուսանկարներ, որտեղ երևում են ապրանքի իրական չափերը: |
Սխալ քաշ | Ապրանքը չափազանց ծանր է. • Խորուգվինո_Նեգաբարիտ պահեստը ընդունում է մինչև 120 կգ արտադրանք, • մնացած պահեստներ՝ մինչև 8 կգ, • Ozon-ը ձեր պահեստներից կարող է վերցնել մինչև 1 տոննա կշռող ապրանքներ: |
Եթե վստահ եք, որ քաշը թույլատրելիից ավելի չէ, գրեք աջակցության ծառայությանը․ Կցեք նկարներ, որտեղ երևում է ապրանքի իրական քաշը: |
Չափերը նշված չեն | Չափերը կամ քաշը նշված չեն․ պարտադիր բնութագրերը | Լրացրեք դաշտերը և վերբեռնեք ապրանքը նորից: |
Երկարության, լայնության, բարձրության կամ քաշի չափանիշներն ունեն լրացուցիչ նիշեր կամ տառեր | Длина («Երկարություն»), Ширина («Լայնություն»), Высота («Բարձրություն») և Вес («Քաշ») դաշտերում կարող են նշվել միայն ամբողջական թվեր: | Ուղղեք դաշտերը և նորից վերբեռնեք ապրանքը: |
Սխալներ ապրանքի լուսանկարներում #
Ապրանքի նկարի վրա չի կարելի նշել հեռախոսահամար, բացառությամբ՝ 8-800-ով սկսվող համարների։
Իմանալ ավելին ապրանքի լուսանկարների պահանջների մասին
Սխալ | Ինչո՞ւ է առաջացել | Ինչպե՞ս ուղղել |
---|---|---|
Գլխավոր լուսանկարում պետք է ապրանքը կամ հավաքածուն ամբողջությամբ պատկերված լինի, այլ ոչ թե դրա մի մասը, բաղադրիչները կամ փաթեթավորումը | Գլխավոր լուսանկարը ցույց է տալիս • ապրանքի միայն բաղադրիչ հատվածները, • փոխադրման փաթեթավորում, որով ապրանքը տեղափոխվում և պահվում է պահեստներում, • ապրանքի մի հատված, որից պարզ չէ, թե ինչ տեսք ունի ամբողջական ապրանքը։ Բացառություն. երկար չափի ապրանքներ, որոնք իրենց ամբողջ երկարությամբ նույն տեսքն ունեն․ գործվածքներ, մետաղալարեր, պաստառներ, սփռոցներ, վերմակներ, վարագույրներ, սրբիչներ, վարագույրների ձողեր: |
Փոխարինեք գլխավոր լուսանկարը պատկերով, որը ցույց է տալիս ապրանքն ամբողջությամբ: Օրինակ, եթե դուք վաճառում եք հեծանիվ, ապա գլխավոր լուսանկարում պետք է երևա ամբողջ հեծանիվը, այլ ոչ թե միայն մի մասը՝ նստատեղը, ղեկը կամ ոտնակները: Համոզվեք, որ լուսանկարում չկան որևէ ձևաչափի առաքման արկղեր՝ ծալքավոր, խփած փայտե տուփեր, ծղոտե ներքնակներ: |
Գլխավոր լուսանկարը չպետք է պարունակի հիերոգլիֆներ | Ապրանքի պատկերում օգտագործվում են հիերոգլիֆներ կամ պարսկերեն: | Վերբեռնեք նոր լուսանկար՝ առանց հիերոգլիֆների կամ պարսկերենի: |
Գլխավոր լուսանկարում ապրանքը չպետք է ներկայացվի տեսականիով | Գլխավոր լուսանկարում ներկայացված են՝ • նույն ապրանքի գունային տարբերակումները, • նույն ապրանքները, բայց տարբեր չափի, ծավալի կամ ձևի, • տեսականու տեքստային ցուցումներ՝ «տեսականու մեջ», «առանց ընտրության հնարավորության» և այլ նմանատիպ արտահայտություններ: |
Եթե դուք վաճառում եք ապրանքների տեսականի, ապա դրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա իր քարտը՝ եզակի լուսանկարով: Հակառակ դեպքում գնորդը կարող է չհասկանալ, թե ինչ ապրանք է ստանալու և վերադարձնել պատվերը կամ գրել վատ կարծիք: |
Գլխավոր լուսանկարը չի համապատասխանում ապրանքի նկարագրությանը | Նկարագրությունը և բնութագրերը նշված են մի ապրանքի համար, իսկ լուսանկարում մեկ այլ ապրանք է ցուցադրված: Օրինակ՝ լվացքի փոշի է վաճառվում, իսկ լուսանկարում պատկերված են կապսուլներ: |
Վերբեռնեք նոր լուսանկար, որը համապատասխանում է նկարագրությանը և նշված բնութագրերին: |
Գլխավոր լուսանկարը չպետք է լինի սև ու սպիտակ | Գլխավոր լուսանկարը սև ու սպիտակ է կամ նեգատիվ։ | Փոխարինեք գլխավոր լուսանկարը գունավորով: Մի օգտագործեք սև ու սպիտակ մշակում կամ նեգատիվ գունային մշակում. դա կարող է շփոթեցնել գնորդին և մեծացնել վերադարձի քանակը: |
Գլխավոր լուսանկարում ապրանքը չպետք է լինի գլխիվայր Լրացուցիչ լուսանկարը չպետք է լինի գլխիվայր |
Լուսանկարը գլխիվայր է: | Վերբեռնեք նոր լուսանկար, որպեսզի ապրանքը գլխիվայր չլինի: |
Գլխավոր լուսանկարը չպետք է պարունակի տեղեկատվություն առաքման և վերադարձի պայմանների մասին Լրացուցիչ լուսանկարը չպետք է պարունակի տեղեկատվություն առաքման և վերադարձի պայմանների մասին |
Լուսանկարը պարունակում է տեղեկատվություն՝ • առաքման ժամկետների, արժեքի, մեթոդի, աշխարհագրության, արագության մասին, • վերադարձի մասին։ |
Հեռացրեք առաքման և վերադարձի մասին տեղեկությունները լուսանկարներից: |
Գլխավոր լուսանկարը չպետք է պարունակի կոնտակտներ, հղումներ դեպի կայքեր կամ գովազդային ակցիաներ Լրացուցիչ լուսանկարը չպետք է պարունակի կոնտակտներ, կայքերի հղումներ կամ ակցիաներ |
Լուսանկարը պարունակում է՝ • «քեշբեք», «խաղարկություն» մակագրություններ, • հեռախոսահամարներ՝ ցանկացած, բացառությամբ 8-800-ով սկսվողների, • այլ կոնտակտային տվյալներ, օրինակ՝ կայքերի հասցեներ, սոցիալական ցանցերի հաշիվների հղումներ, • գործողությունների կոչեր երրորդ կողմի առցանց կամ անցանց խանութներ. օրինակ՝ դիտել տեսականին, կատարել գնումներ, համեմատել ապրանքը, • բարեգործության կոչեր, • այլ խանութների, մարքեթփլեյսների, դաշնային մանրածախ ցանցերի տարբերանշանները: |
Լուսանկարը փոխարինեք առանց գովազդային գրվածքների պատկերով: |
Գլխավոր լուսանկարի վրա չպետք է լինեն ջրանիշեր Լրացուցիչ լուսանկարի վրա չպետք է լինեն ջրանիշեր |
Լուսանկարն ունի առնվազն մեկ խախտում. • ջրանիշը տեղադրված է լուսանկարի կենտրոնում, • ջրանիշը ծածկում է լուսանկարի ավելի քան 50%-ը, • ջրանիշի տեքստը պարունակում է կայքի հասցե, • ջրանիշի տեքստը չի համապատասխանում «ապրանքանիշ» դաշտի ապրանքանշանին: |
Վերբեռնեք նոր լուսանկար առանց ջրանիշների կամ չափանիշներին համապատասխան: |
Գլխավոր լուսանկարում պատկերվածը ապրանք չէ Լրացուցիչ լուսանկարում պատկերվածը ապրանք չէ |
Լուսանկարը ոչ մի կապ չունի այն ապրանքի հետ, որը դուք վաճառում եք: Օրինակ՝ վաճառվում է նոութբուք, իսկ լուսանկարը ցույց է տալիս ծովի բնապատկեր կամ կենդանու լուսանկար: |
Վերբեռնեք լուսանկար, որը կհամապատասխանի ապրանքին։ |
Ապրանքի գլխավոր լուսանկարը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ․ դրանք պետք է թաքցնել: Սեղմեք 18+ նիշը Լրացուցիչ լուսանկարը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ․ դրանք պետք է թաքցնել: Սեղմեք 18+ նիշը |
18+ նիշ-ի համար ընտրված է «Ոչ» նշանակությունը կամ այն լրացված չէ, չնայած լուսանկարը պարունակում է • ցենզուրայից դուրս արտահայտություններ ցանկացած լեզվով, • հայհոյանք և ածանցյալներ. |
Եթե ապրանքի քարտում օգտագործվում է անպարկեշտ բառապաշար, բայց այն համարվում է ապրանքի սեփական անվանումը, ապա թույլատրվում է այն թողնել նկարի և ծանոթագրության վրա՝ նշելով Признак 18+ («18+ նիշը»), բայց անվանումից անհրաժեշտ է հեռացնել։ |
Գլխավոր լուսանկարում արգելված են ալկոհոլի կամ ծխախոտի արտադրանքի պատկերները: Սեղմեք 18+ նիշը Լրացուցիչ լուսանկարում արգելված են ալկոհոլի կամ ծխախոտի արտադրանքի պատկերները: Սեղմեք 18+ նիշը |
Գլխավոր կամ լրացուցիչ լուսանկարը պարունակում է պատկերներ, մակագրություններ կամ տպագրություններ, որոնք քարոզում են ալկոհոլի կամ ծխախոտի օգտագործումը, այդուհանդերձ • 18+ նիշը լրացված է որպես «Ոչ» կամ լրացված չէ։ • Մանկական ապրանքներ՝ հագուստ, կոշիկ, խաղալիք։ Գլխավոր կամ լրացուցիչ լուսանկարը պարունակում է ալկոհոլային կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ: |
Եթե հիմնական կամ լրացուցիչ լուսանկարը պարունակում է ալկոհոլային կամ ծխախոտային արտադրանք՝ ապրանքի տպագրության վրա, ալկոհոլի շշի կամ ծխախոտի տուփի վրա, որոնք օգտագործվում են որպես նկարի համար դեկոր, ապա ալկոհոլային և ծխախոտի նշանները պետք է թաքցվեն այնպես, որպեսզի տեքստն անհնար լինի կարդալ: Հակառակ դեպքում ստիպված կլինեք ջնջել նման պատկերները։ Խորհուրդ ենք տալիս լուսանկարչական բովանդակություն ստեղծելիս չօգտագործել ալկոհոլային կամ ծխախոտային արտադրանք կադրի մեջ: Եթե լուսանկարը պարունակում է կոչ՝ օգտագործելու ալկոհոլային և ծխախոտային ապրանքներ և ալկոհոլային արտադրանք առանց նշման, բայց նման արտադրանքի ակնհայտ նշաններով, օրինակ՝ հեղուկով բաժակ, որի վրա գրված է «Գարեջուր» բառը կամ ծխախոտ, գլանակ, էլեկտրոնային ծխախոտ, կալյան ծխելու ակտ՝ Признак 18+ («18+ նիշը») նշեք դաշտում։ Եթե ապրանքը երեխաների համար է, ջնջեք լուսանկարը պատկերով կամ ալկոհոլային կամ ծխախոտային արտադրանքի քարոզչությամբ: |
Գլխավոր լուսանկարում իրը կամ ֆոնը պատկերված են կեղտոտ տեսքով կամ լուսանկարը ցածր որակի է Լրացուցիչ լուսանկարում իրը կամ ֆոնը պատկերված են կեղտոտ տեսքով կամ լուսանկարը ցածր որակի է |
• Լուսանկարում պատկերված ապրանքը կեղտոտ է • Որպես ապրանքի ֆոն ընտրված է կեղտոտ մակերես • Լուսանկարում պատկերված ապրանքը դժվար ըմբռնելի է • Նկարում տեսանելի են պիքսելներ • Լուսանկարը լղոզված է, ապրանքը չունի հստակ ուրվագիծ: |
Վերբեռնեք նոր լուսանկար՝ լավ որակի։ |
Գլխավոր լուսանկարում պատկերված են մարմնի ինտիմ հատվածներ, դրանք պետք է թաքցնել Լրացուցիչ լուսանկարում պատկերված են մարմնի ինտիմ հատվածներ․ դրանք պետք է թաքցնել |
Լուսանկարը չի թաքցնում կամ վատ է թաքցնում մարմնի ինտիմ հատվածները կամ նմանակված սեռական օրգանները: | Վերբեռնեք նոր լուսանկար, որտեղ թաքնված են մարմնի ինտիմ հատվածները կամ նմանակված սեռական օրգանները: |
Տեսանյութերի և վիդեո շապիկների սխալներ #
Իմանալ ավելին ապրանքի տեսանյութերի պահանջների մասին և վիդեո շապիկների մասին
Սխալ | Ինչո՞ւ է առաջացել | Ինչպե՞ս ուղղել |
---|---|---|
Տեսանյութը պարունակում է անթույլատրելի բովանդակություն կամ բացակայում է վաճառվող ապրանքը Տեսանյութի շապիկը պարունակում է անթույլատրելի բովանդակություն կամ բացակայում է վաճառվող ապրանքը |
Տեսանյութը կամ տեսանյութի շապիկը՝ • Պարունակում է Ozon-ի կանոններով կամ օրենսդրությամբ արգելված բովանդակություն։ • Այլ ապրանք է պատկերված: Օրինակ՝ վաճառվում է նոութբուք, սակայն տեսանյութում ցուցադրվում է բաժակ։ |
Ջնջեք կամ փոխարինեք տեսանյութը։ Ավելին՝ տեսանյութի պահանջների մասին |
Ապրանքի տեսանյութը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ և վիրավորական հայտարարություններ Վիդեո շապիկը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ և վիրավորական հայտարարություններ |
18+ նիշ-ի համար ընտրված է «Ոչ» կամ այն լրացված չէ, չնայած տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ ցանկացած լեզվով, • հայհոյանք և դրա ածանցյալներ: |
Ընտրեք «Այո» 18+ նիշ-ի համար։ |
Տեսանյութը պարունակում է ալկոհոլ կամ ծխախոտի արտադրանք կամ դրանց օգտագործման տեսարաններ Վիդեո շապիկը պարունակում է ալկոհոլ կամ ծխախոտի արտադրանք կամ դրանց օգտագործման տեսարաններ |
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է պատկերներ, մակագրություններ կամ տպագրություններ, որոնք քարոզում են ալկոհոլի կամ ծխախոտի արտադրանքի օգտագործում, այդուհանդերձ՝ • 18+ նիշ-ը լրացված է որպես «Ոչ» կամ լրացված չէ, • ապրանքը մանկական է՝ հագուստ, կոշիկ, խաղալիք: Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է ալկոհոլային կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ: |
Եթե ապրանքը • մանկական չէ, ապա նշեք «Այո» 18+ նիշ -ի համար, • մանկական է՝ հեռացրեք ալկոհոլային կամ ծխախոտի արտադրանք քարոզող տեսանյութը կամ վիդեո շապիկը: Եթե տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է ալկոհոլային կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ, հեռացրեք նման տեսանյութերը: |
Տեսանյութում պատկերված է մարմնի ինտիմ հատվածներ, ձայնագրությունը պարունակում է էրոտիկ ձայներ Ձայնագրությունում պատկերված է մարմնի ինտիմ հատվածներ, աուդիո շապիկը պարունակում է էրոտիկ ձայներ |
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է էրոտիկ պատկերներ կամ ձայներ. օրինակ՝ հառաչանք, անպարկեշտ սեքսուալացված խոսք, սեռական ակտի ակնհայտ ձայներ: | Հեռացրեք էրոտիկ պատկերներով կամ ձայներով տեսանյութերը կամ վիդեո շապիկները։ |
Տեսանյութի ձայնագրությունը վնասված է, ձայնը շատ անորակ է Տեսանյութի շապիկի ձայնագրությունը վնասված է, ձայնը շատ անորակ է |
Տեսանյութի կամ վիդեո շապիկի ձայնագրությունն ունի քերծված, վնասված կամ կոպիտ ձայներ, որոնք դժվարացնում են ընկալումը։ | Ջնջեք անորակ ձայնով տեսանյութը կամ վիդեո շապիկը։ |
Ցածր որակի տեսանյութ, լղոզված, անորակ Ցածր որակի վիդեո շապիկ, լղոզված, անորակ |
Պատկերի վատ որակի պատճառով տեսանյութում կամ վիդեո շապիկին պատկերված ապրանքը հնարավոր չէ հստակ տեսնել: | Հեռացրեք վատ որակի տեսանյութը կամ վիդեո շապիկը։ |
Տեսանյութը պարունակում է շոկային բովանդակություն Վիդեո շապիկը պարունակում է շոկային բովանդակություն |
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է՝ • արյունոտ կամ մասնատված մարմինների դաժան և շոկային պատկերներ, դեֆորմացիաներ, խեղումներ, հիվանդություններ, վնասվածքներ, • մարտական կադրեր։ |
Ջնջեք շոկային բովանդակությամբ տեսանյութը կամ վիդեո շապիկը: |
Տեսանյութը պարունակում է անձնական տվյալներ Վիդեո շապիկը պարունակում է անձնական տվյալներ |
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում են՝ • բաց անձնագրի պատկերներ, անհատական անձնական հաշվի ապահովագրության համարը, ֆիզիկական անձանց այլ պաշտոնական փաստաթղթեր՝ հարկ վճարողի նույնականացման համարը, վարորդական իրավունքը, զինգրքույկը կամ դրանց համարները, • բանկային քարտերի տվյալները, • մուտքանունները կամ գաղտնաբառերը համացանցում հաշիվներ մուտք գործելու համար: |
Ջնջեք անձնական տեղեկություններ պարունակող տեսանյութը կամ վիդեո շապիկը: |
Տեսանյութը պարունակում է քաղաքականացված բովանդակություն Վիդեո շապիկը պարունակում է քաղաքականացված բովանդակություն |
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է քաղաքական ենթատեքստ՝ քաղաքական մտորումներ, ցանկացած քաղաքական գործողությունների կոչեր, ֆլեշմոբներ, բոյկոտներ, քաղաքական կարգախոսներ, քարոզչություն: | Ջնջեք տեսանյութերը կամ վիդեո շապիկը, որը պարունակում է քաղաքականացված բովանդակություն: |
Տեսանյութը պարունակում է Instagram-ի կամ Facebook-ի խորհրդանիշեր կամ ինտերֆեյսեր Վիդեո շապիկը պարունակում է Instagram-ի կամ Facebook-ի խորհրդանիշներ կամ ինտերֆեյսներ |
Տեսանյութը կամ վիդեո շապիկը պարունակում է ջրանիշեր, ինտերֆեյսի, Instagram-ի կամ Facebook-ի տարբերանիշերի ցուցադրում: | Հեռացնել Instagram-ի և Facebook-ի խորհրդանիշերով կամ ինտերֆեյսներով տեսանյութը կամ վիդեո շապիկը: |
Տեսանյութը չի բացվել Վիդեո շապիկը չի բացվել |
Տեսանյութը կամ վիդեո շապիկը խախտում է տեխնիկական պահանջները | Ստուգեք, որ վերբեռնված տեսանյութը կամ վիդեո շապիկը համապատասխանում է տեխնիկական պահանջներին: |
Տեսանյութը չափազանց երկար է: Վերբեռնեք տեսանյութ, որի տևողությունը լինի ոչ ավելի, քան 5 րոպե | Վերբեռնված տեսանյութը հինգ րոպեից երկար է: | Ջնջեք երկար տեսանյութը և վերբեռնեք ավելի կարճը: |
Վիդեո շապիկի վրա ջրանիշեր կան | Վիդեո շապիկի վրա առկա է ջրանիշ: Գնորդները տեսնում են վիդեո շապիկները կատալոգում․ ջրանիշերը կարող են դժվարացնել աշխատանքը և փչացնել ապրանքի առաջին տպավորությունը: |
Ջնջեք կամ փոխարինեք ջրանիշով վիդեո շապիկը: |
Մեդիայի սխալ ցուցադրում: Վավերացման սխալ. չաջակցվող լուծում | Տեսանյութը կողմերի սխալ հարաբերակցություն ունի: | Վերբեռնեք տեսանյութը կողմերի այլ հարաբերակցությամբ. • ուղղահայաց 3:4՝ «Հագուստ» կատեգորիաների համար, • քառակուսի 1:1՝ այլ կատեգորիաների համար: |
Տեսանյութը պարունակում է գովազդային տեղեկություններ՝ մրցակից ընկերությունների տվյալներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցեր, հղումներ Տեսանյութի շապիկը պարունակում է գովազդային տեղեկատվություն՝ մրցակից ընկերությունների տվյալներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցեր, հղումներ |
Տեսանյութը կամ տեսաերիզը պարունակում է՝ • «քեշբեք», «խաղարկություն» մակագրություններ, • բարեգործական կոչեր: • այլ խանութների, մարքեթփլեյսերի, դաշնային առևտրային կապերի լոգոներ, • առաքման մասին տեղեկատվություն՝ ժամկետների, արժեքի, մեթոդի,աշխարհագրության, արագության, • վերադարձի հրահանգներ։ |
Ջնջեք պահանջները խախտող և գովազդային տեղեկատվություն պարունակող տեսանյութը կամ տեսանյութի շապիկը։ |
Տեսանյութը չպետք է պարունակի կոնտակտներ կամ կոչեր՝ վաճառողի հետ կապվելու համար Տեսանյութի շապիկը չպետք է պարունակի կոնտակտներ կամ կոչեր՝ վաճառողի հետ կապվելու համար |
Տեսանյութը կամ տեսաերիզը պետք է պարունակի՝ • հեռախոսահամար, հղումներ դեպի սոցիալական ցանցեր, կայքեր, մեսենջերներ, էլ.փոստի հասցե, փաստացի հասցե, • Ozon-ից դուրս երրորդ կողմի տարածքներ անցնելու կոչեր: |
Փոխարինեք տեսանյութը. հեռացրեք կոնտակտները կամ Ozon-ից դուրս Ձեզ հետ կապվելու առաջարկը: |
Սխալներ Rich բովանդակության մեջ #
Իմանալ ավելին Rich բովանդակության մասին
Սխալ | Ինչո՞ւ է առաջացել | Ինչպե՞ս ուղղել |
---|---|---|
Rich բովանդակությունը պարունակում է անթույլատրելի բովանդակություն | Rich բովանդակությունը կապված չէ ապրանքանիշի ապրանքի կամ խանութի հետ: | Վերբեռնել Rich բովանդակություն, որը կհամապատասխանի ապրանքանիշի ապրանքին կամ խանութին: |
Ապրանքի Rich բովանդակությունը պարունակում է ցենզուրայից դուրս արտահայտություններ և վիրավորական խոսքեր | 18+ նիշ-ի համար ընտրված է «Ոչ» կամ լրացված չէ նշանակությունը, թեև Rich բովանդակությունը պարունակում է • ակնհայտ ցենզուրայից դուրս արտահայտություններ ցանկացած լեզվով, • հայհոյանք և դրա ածանցյալներ։ |
18+ նիշ-ի համար ընտրեք «Այո»: |
Rich բովանդակությունը պարունակում է ալկոհոլ կամ ծխախոտի արտադրանք կամ դրանց օգտագործման տեսարաններ | Rich բովանդակությունը պարունակում է պատկերներ, մակագրություններ կամ տպագրություններ, որոնք քարոզում են ալկոհոլի կամ ծխախոտի արտադրանքի օգտագործումը, մինչդեռ՝ • 18+ նիշ-ը լրացված է որպես « Ոչ» կամ լրացված չէ, • ապրանքը մանկական է․ հագուստ, կոշիկ, խաղալիքներ: Rich բովանդակությունը պարունակում է ալկոհոլի կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ: |
Եթե ապրանքը • մանկական չէ, ապա ընտրեք «Այո» 18+ նիշ-ի համար, • մանկական է՝ հեռացրեք ալկոհոլ կամ ծխախոտ քարոզող Rich բովանդակությունը: Եթե Rich բովանդակությունը պարունակում է ալկոհոլի կամ ծխախոտի ապրանքանիշերի պատկերներ, ապա հեռացրեք այդպիսի պատկերները: |
Rich բովանդակությունը պատկերում է մարմնի ինտիմ հատվածներ, դրանք հարկավոր է թաքցնել | Rich բովանդակության մեջ թաքցված չեն կամ վատ են թաքցված ինտիմ հատվածները կամ նմանակված սեռական օրգանները: Վերբեռնեք Rich բովանդակություն, որտեղ թաքցված կլինեն մարմնի ինտիմ հատվածները կամ նմանակված սեռական օրգանները։ | |
Rich բովանդակությունը պարունակում է Instagram-ի, Facebook-ի սիմվոլներ կամ միջերեսներ | Rich բովանդակությունը պարունակում է ջրանիշներ, արգելված սիմվոլներ կամ Instagram-ի, Facebook-ի ինտերֆեյսների պատկերներ: | Հեռացրեք արգելված սիմվոլներն ու պատկերները Rich բովանդակությունից: |
Սխալներ շտրիխկոդերի հետ աշխատելիս #
Սխալ | Ինչո՞ւ է առաջացել | Ինչպե՞ս ուղղել |
---|---|---|
Նշված շտրիխկոդն արդեն օգտագործվում է այլ ապրանքի համար․ այն չի ընդունվի մատակարարման համար | Ձեր սահմանած շտրիխկոդն արդեն օգտագործվում է մեկ այլ ապրանքի համար | 1. Գրեք մեզ. անցեք հղումով կամ սեղմեք հաղորդագրության նշանը՝ ձեր անձնական հաշվի էկրանի ներքևում և ընտրեք Ստեղծել դիմում։ Ընտրեք թեման՝ Բովանդակություն/Աշխատանք ապրանքի քարտի հետ → Շտրիխկոդի ավելացում։ 2. Ձեր դիմումում նշեք բոլոր շտրիխկոդերի և Ozon ID ապրանքների ցանկը, որտեղ առաջանում են սխալներ։ Ինչպես իմանալ Ozon ID-ն: 3. Մենք կստուգենք, թե արդյոք ապրանքը, որի համար արդեն օգտագործված է շտրիխկոդը, նույնական է ձեր ապրանքին: Եթե ոչ, ապա մենք կխնդրենք ձեզ ստեղծել նոր շտրիխկոդ: Ինչպե՞ս ստեղծել շտրիխկոդ |
Շտրիխկոդը չի կարող լինել լղոզված: SKU-ն ժամկետանց է | Շտրիխկոդը չի ներբեռնվել ապրանքի վրա, քանի որ ապրանքի մեջ կան սխալներ | Ուղղեք բոլոր սխալները և նորից վերբեռնեք շտրիխկոդը: Ապրանքի սխալները տեսնելու համար անցեք ապրանքների ցանկ և ուղղորդեք կուրսորը դրա կարգավիճակի վրա: |
Շտրիխկոդի անթույլատրելի ձևաչափ | Ձեր սահմանած շտրիխկոդի ձևաչափը չի կարող օգտագործվել Ozon-ում Ի՞նչ ձևաչափեր կարող են օգտագործվել |
Եթե չունեք համընկնող շտրիխկոդ, ապա գեներացրեք եզակի Ozon շտրիխկոդ: Ինչպե՞ս ստեղծել շտրիխկոդ |
Վավերացման սխալներ #
Սխալ | Ինչպե՞ս ուղղել |
---|---|
Անընթեռնելի տեքստ ատրիբուտի նշանակության մեջ Լրացրեք դաշտը ռուսերեն |
Լրացրեք բնութագրերը ռուսերեն կամ անգլերեն: Ընդունելի է հատուկ նիշերի և թվերի օգտագործումը։ |
Նկարագրող կատեգորիա չկա Ապրանքի սխալ կատեգորիա |
Ընտրեք մեկ այլ կատեգորիա կամ դիմեք աջակցության ծառայություն: |
Ժամկետը սխալ է նշված | Նշեք ճիշտ պիտանելիության ժամկետ՝ 90-ից 9999 օր: |
Լրացրեք անվանումը | Լրացրեք Անվանում դաշտը։ |
Ներդիրի անվանումը դատարկ է | Լրացրեք PDF անվանում դաշտը։ |
Արգելված կատեգորիայից ապրանք ստեղծելու փորձ | Ընտրեք ապրանքի թույլատրված կատեգորիա: Իմանալ ավելին կայքի կանոնների մասին |
Չի թույլատրվում կցել զեղչված ապրանքի քարտին | Ստեղծեք նոր ապրանքի քարտ: |
Նկարներից ոչ մեկը չկարողացանք ներբեռնել: Փորձեք նորից բեռնել դրանք | Համոզվեք, որ հղումը ճիշտ է կամ տրամադրեք այլ հղում: |
Լրացրեք դաշտը, այն չպետք է դատարկ լինի | Լրացրեք պարտադիր բնութագիրը, հակառակ դեպքում դուք չեք կարողանա ստեղծել քարտ: Իմանալ ավելին բնութագրերի մասին |
Գինը լրացված չէ | Նշեք գինը՝ այն պետք է լրացվի ամբողջական թվով: |
Կարող եք վաճառել միայն ձեր սեփական արտադրության ապրանքներ, գրանցված ապրանքանիշերի ապրանքների վաճառք հնարավոր չէ | Ձեռագործ իրերի անհատ վաճառողները չեն կարող լրացնել ապրանքանիշ դաշտը, քանի որ նրանք կարող են վաճառել միայն սեփական արտադրության ապրանքներ. այդպիսի ապրանքները չեն կարող ապրանքանիշ ունենալ։ |
Լրացրեք դաշտն ամբողջ թվով | Պարտադիր բնութագրի մեջ նշեք ամբողջ թիվ: |
Երկարության, լայնության, բարձրության կամ քաշի նկարագրությունները պարունակում են լրացուցիչ նիշեր, տառեր, արժեքը լրացված չէ կամ զրոյական է | Բնութագրերում նշեք թվեր, հեռացրեք ավելորդ նիշերը և նորից վերբեռնեք ապրանքը: |
Ապրանքների ներբեռնումը հասանելի չէ: Նոր քարտեր ավելացնելու համար բարելավեք գոյություն ունեցողները, որպեսզի Ozon-ը մեծացնի սահմանաչափը | Հատել եք ապրանքներ ստեղծելու սահմանաչափը: Ուղղեք սխալները • գոյություն ունեցող քարտերում՝ սահմանաչափը մեծացնելու համար․ • լրացրեք ապրանքների բնութագրերը՝ օգտագործելով բովանդակության վարկանիշի, • հուշումները, • ստուգեք լրացված դաշտերի արդիակնությունը, օրինակ՝ արդյոք անվանումը ճիշտ է ընտրված և որքանով է որակյալ կազմված նկարագրությունը։ |
Գինը ապրանքի կատեգորիայի համար ընդունելի սահմաններում չէ | Չի թույլատրվում ապրանքի կատեգորիայում նվազագույնից ցածր կամ առավելագույն շեմից բարձր գին սահմանել: Սահմանեք գինը՝ հիմնվելով շուկայական միջին գների վրա: Եթե ցանկանում եք գինը սահմանել կատեգորիայի շեմից բարձր կամ ցածր, գրեք աջակցության ծառայությանը։ |
Excel ֆայլում բանաձևերի օգտագործումն արգելվում է | Վանդակում անհրաժեշտ է օգտագործել հստակ արժեք, այլ ոչ թե բանաձև: |
«Ներքնակ» տեսակի ապրանքի համար Срок хранения матраса в рулоне («Գլանափաթեթում ներքնակի պահպանման ժամկետը») հատկանիշը լրացված չէ «Գլանափաթեթով» առաքման ձևի դեպքում | Լրացրեք Срок хранения матраса в рулоне («Գլանափաթեթում ներքնակի պահպանման ժամկետը») դաշտը։ |
Հնարավոր խնդիրներ քարտի հետ աշխատելիս #
Երբեմն համակարգը չի ցույց տալիս խնդիրը, բայց քարտը սխալ է ցուցադրվում:
Խնդիր | Ինչո՞ւ է առաջացել | Ինչպե՞ս լուծել |
---|---|---|
Գնորդները տեսնում են ոչ այն անվանումը, որը նշված է անձնական հաշվում կամ ձևանմուշում | Անվանման շաբլոնիզատորը միացված է | Որպեսզի գնորդները տեսնեն ձեռքով ավելացված անունները, անջատեք շաբլոնիզատորը․ 1. Անցեք Товары → Управление карточками товаров («Ապրանքներ → Ապրանքի քարտերի կառավարում») բաժին։ 2. Անջատեք Использовать шаблон наименования («Օգտագործել անվանման ձևանմուշը»): Եթե որոշ կատեգորիաներից ապրանքներ ներբեռնելիս անվանում չնշեք, դրանք կստեղծվեն ավտոմատ կերպով: Իմանալ ավելին՝ ավտոմատ կերպով անվանումների ստեղծման մասին |
Քարտի լուսանկարը շրջված է | Համակարգը սխալ է մշակել լուսանկարը | Գրեք աջակցության ծառայությանը: |