Բոլոր կարգավիճակների համար Ozon-ը հատուկ պիտակ կտեղադրի որոնման արդյունքներում և ապրանքի քարտի վրա: Դրա վրա մենք կնշենք, թե ապրանքը գնելուց հետո քանի՞ միավոր է հնարավոր ստանալ կարծիքի համար:
Ընտրե՛ք արշավի տեսակը՝
- Автоматические подборки («Ավտոմատ հավաքածուներ»),
- Привлекайте покупателей баллами за отзыв («Գրավե՛ք հաճախորդներին կարծիքների համար միավորներով»):
Գնորդը կարող է կարծիք թողնել ապրանքը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում: Ապրանքի մասին կարծիք թողնելուց 14 օր հետո գնորդը կստանա միավորներ, որոնք կարող է ծախսել Ozon-ում այլ գնումների վրա: Եթե գնորդը հազվադեպ է չեղարկում պատվերները, կարող ենք միավորներ շնորհել ավելի շուտ:
Գնորդը, ապրանքի համար կարծիք թողնելուց հետո, կստանա միավորներ, որոնք կարող է ծախսել Ozon-ի այլ գնումների վրա։ Յուրաքանչյուր կարծիք անցնում է մոդերացիա։ Եթե այն չի համապատասխանում կանոններին, մենք կարող ենք հանել այն հրապարակումից։
Ինչպե՞ս է հաշվարկվում ներկայացված միավորների համար վճարման ենթակա գումարը
Ավտոմատ հավաքածուներ #
Մենք ավելացնում ենք ավտոմատ հավաքածուների մեջ Ձեր ապրանքները՝
- որոնք տասից քիչ կարծիքներ ունեն,
- որոնք վաղուց չունեն կարծիքներ,
- որոնք չկան ձեռքով կարգավորված «Կարծիքներ միավորների համար» արշավներում։
Собрать первые 10 отзывов («Հավաքել առաջին 10 կարծիքները») ավտոմատ հավաքածուն հարմար է, որպեսզի մեծացնենք ապրանքի կարծիքների թիվը։ 7 կարծիքով քարտի համար արշավը կհավաքի ևս 3-ը, իսկ առանց կարծիքի քարտի համար՝ 10-ը։
Давно не было отзывов («Վաղուց չեն եղել կարծիքներ») արշավին ավտոմատ ավելացնում ենք այն ապրանքները, որոնք վերջին 14 օրում չեն ունեցել ոչ մի նոր կարծիք։
Նշված արշավներից չի ստացվի ջնջել այն ապրանքները, որոնք հայտնվել են դրանց մեջ։ Մենք ինքներս կհեռացնենք ապրանքը Собрать первые 10 отзывов («Հավաքել առաջին 10 կարծիքները») հավաքածուից, հենց որ այն հավաքի 10 կարծիք, կամ Давно не было отзывов («Վաղուց չեն եղել կարծիքներ») հավաքածուից, երբ որ ապրանքը ստանա 10 նոր կարծիքներ։
Ավտոմատ արշավի բյուջեն չի կարող սահմանափակվել: Մինչ արշավի մեկնարկը, մենք Ձեզ ցույց կտանք ծախսերի կանխատեսումը՝ եթե գումարը չափազանց մեծ է, կարող եք ձեռքով դադարեցնել արշավը, երբ ծախսել եք այնքան, որքան պլանավորել եք: Եթե դադարեցնեք գովազդը, կարծիք թողնելու առաջարկությունը կդադարի ցուցադրվել հաճախորդներին հաջորդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 00:01-ին։
«Գրավե՛ք գնորդներին կարծիքների համար միավորներով» #
Այս լուծումը հարմար է այն ապրանքների համար, որոնք դեռ պատվերներ չեն ունեցել։ Դուք ինքներդ եք ստեղծում այն ապրանքների ցանկը, որոնց համար անհրաժեշտ է հավաքել կարծիքներ, դրանց քանակն ու արշավների ժամկետները: Դուք կարող եք փոխել դրույքաչափերը կամ սահմանել Ձեր սեփականը, բայց նվազագույնից ոչ պակաս:
Մանրամասն կարծիք #
Գործում է տեքստային ռեժիմով և ոչ բոլոր վաճառողներին է հասանելի:
Որպեսզի գնորդներին մոտիվացնեք թողնելու ապրանքի վերաբերյալ ծավալուն կարծիքներ,նոր արշավ ստեղծելիս միացրեք Подробный отзыв («Մանրամասն կարծիք»): Արդեն իսկ գործող արշավին այն միացնել չի ստացվի:
Գնորդին միավորներ կհաշվեգրենք, եթե նրա կարծիքը պարունակի.
- առնվազն 150 սիմվոլ,
- նվազագույնը 2 մեդիաֆայլ:
Նման կարծիքներն ունեն իրենց դրույքաչափը:
Իմացե՛ք ավելին մանրամասն կարծիքի դրույքաչափերի մասին
Դուք ցանկացած պահի կարող եք անջատել արշավը՝ դրանից հետո պիտակը կանհետանա ապրանքներից: Եթե մինչև արշավն անջատելը գնորդը թողնի ապրանքի մասին կարծիք գնելուց հետո 5 օրվա ընթացքում, նա կստանա միավորներ, որոնք կարող են ծախսվել Ozon-ում այլ գնումների վրա:
Օրինակ
Գնորդը տեսել է պիտակով ապրանքը և ձևակերպել պատվեր օգոստոսի 17-ին։ Դուք անջատել եք ակցիան օգոստոսի 18-ին:
Եթե գնորդն ապրանքը ստացել է օգոստոսի 20-ին, իսկ կարծիքը թողել օգոստոսի 24-ին, ապա նա կստանա միավորներ
կարծիքի համար, քանի որ ապրանքը ստանալուց անցել է 5 օրից քիչ, և ապրանքը դեռ մասնակցում է ակցիային։
Մենք Ձեզանից կգանձենք գնորդին վճարված միավորների գումարը, Ozon-ի միջնորդավճարը՝ միավորների գումարի 20%-ի
չափով և ԱԱՀ՝ յուրաքանչյուր ապրանքի համար ստացված գումարի 20%-ի չափով:
Պիտակը կարող է չցուցադրվել, եթե ապրանքը մասնակցում է ակցիաների, օրինակ՝ Ozon-ի գլոբալ ակցիաների:
Метка в поисковой выдаче («Պիտակը որոնման արդյունքներում»)

Метка с условиями кампании в карточке товара («Ապրանքի քարտում արշավի պայմաններով պիտակ»)


Հաշվարկել տրամադրված միավորների համար վճարվելիք գումարը #
Ձեզնից գանձվում է գնորդին վճարած միավորների համար (1 միավոր = 1 ռուբլի առանց ԱԱՀ-ի), Ozon-ի միջնորդավճար՝ միավորների գումարի 20%-ի չափով և ԱԱՀ՝ յուրաքանչյուր ապրանքի համար ստացված գումարի 20%-ի չափով: Սա կարտացոլվի կատարված աշխատանքների վկայականներում, որոնք Դուք ստանում եք ամեն ամիս:
Օրինակ
Դուք նշել եք ապրանքի համար կարծիքի միավորներ՝
- առանց նկար՝ 100,
- նկարով՝ 150,
- վիդեոյով՝ 150։
Գնորդները թողել են այդ ապրանքի համար՝
- 5 կարծիք առանց նկար,
- 4 կարծիք նկարով,
- 3 կարծիք վիդեոյով։
Վճարված միավորների ընդհանուր քանակը ռուբլիով՝
5 × 100 (վճարված միավորները առանց նկար կարծիքների համար) + 4 × 150 (վճարված միավորները նկարով կարծիքների համար) + 3 × 150 (վճարված միավորները վիդեոյով կարծիքների համար) = 1550 ռուբլի
Ծառայությունների մատուցման գումարը՝
1550 ռուբլի (վճարված միավորների ընդհանուր քանակը ռուբլիով) + 310 ռուբլի (Ozon-ի միջնորդավճար՝ միավորների գումարի 20%-ի չափով) + 372 ռուբլի (ընդհանուր միավորների 20%-ը, ներառյալ Ozon-ի միջնորդավճարը) = 2232 ռուբլի
Գործիքի հաշվարկային ժամանակահատվածի համար ծախսերը կարող եք տեսնել՝
-
Финансы → Начисления («Ֆինանսներ → Հաշվարկներ»)բաժնում)։
Ավելի մանրամասն հաշվետվության համար -
Финансы → Баланс на сегодня («Ֆինանսներ → Այսօրվա հաշվեկշիռը») էջի Услуги («Ծառայություններ») բլոկում։
Անձնական հաշվում գործիքի ծախսերը նշված են առանց ԱԱՀ-ի:
Տվյալները թարմացնում ենք ամեն օր։
Ե՞րբ կարող է գնորդը չստանալ կարծիքների համար միավորներ #
- Կարծիքը խախտում է կարծիքների հրապարակման կանոնները, և ստուգման ժամանակ մերժվել է մոդերատորի կողմից։
- Գնորդը թողել է կարծիք առանց տեքստի։ Օրինակ, կազմված է միայն վարկանիշից։ «Կարծիքների համար միավորներ» արշավի կանոններով կարծիքը պետք է պարունակի տեքստ, նկար կամ վիդեո։
- Գնորդը օգտվել է «Չգնահատել տվյալ ապրանքը» գործառույթից։
Եթե գնորդը դիմել է «Կարծիքների համար միավորներ» արշավի հետ կապված հարցով վաճառողին չաթի միջոցով, խորհուրդ տվե՛ք նրան գրել Ozon-ի աջակցման չաթին։