Թողարկել միավորների դիմաց կարծիքը

Կարգավորել կարծիքների հավաքագրումը #

Ձեռքով՝ ապրանքի ստեղծման կամ խմբագրման դեպքում #

Ապրանքներ վերբեռնելիս կամ խմբագրելիս կարող եք դրանք ավելացնել կարծիքներ հավաքագրելու արշավին կամ հեռացնել այնտեղից՝

  1. Товары и цены → Добавить товары → Вручную («Ապրանքներ և արժեքներ → Ավելացնել ապրանքներ → Ձեռքով») բաժնում լրացրե՛ք ապրանքի քարտը:

  2. Սեղմե՛ք Завершить создание («Ավարտել ստեղծումը») և ստուգե՛ք ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը Предварительный просмотр («Նախնական դիտում») բաժնում:

  3. Платное продвижение товара («Ապրանքի վճարովի առաջխաղացում») սեղմե՛ք Управление продвижением («Առաջխաղացման կառավարում»):

  4. Միացրեք կամ անջատեք Отзывы за баллы («Կարծիքներ միավորների դիմաց») և սեղմեք Сохранить («Պահպանել»):

  5. Սեղմե՛ք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի»):

Առկա ապրանքն արշավին ավելացնելու կամ բացառելու համար՝

  1. Товары и цены → Список товаров («Ապրանքներ և արժեքներ → Ապրանքների ցանկ») բաժնում ապրանքի դիմաց սեղմե՛ք և ընտրե՛ք Редактировать товар («Խմբագրել ապրանքը»):
  2. Предварительный просмотр («Նախնական դիտում») բաժնում Платное продвижение товара («Ապրանքի վճարովի առաջխաղացում») բլոկում սեղմե՛ք Управление продвижением («Առաջխաղացման կառավարում»):
  3. Միացրե՛ք կամ անջատե՛ք Отзывы за баллы («Կարծիքներ միավորների համար») և սեղմե՛ք Сохранить («Պահպանել»):
  4. Սեղմե՛ք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի»):

Դրանից հետո ապրանքը կավելացվի կամ կհեռացվի «[Նոր արշավ] Կարծիքներ նոր ապրանքների միավորների համար» ցանկից՝ Товары → Отзывы → Отзывы за баллы («Ապրանքներ → Կարծիքներ → Կարծիքներ միավորների համար») բաժնում: Արշավին ավելացված ապրանքների համար նախատեսված են հետևյալ պարամետրերը՝

  • Собрать отзывов («Հավաքագրել կարծիքներ») սյունակում՝ 10,
  • Баллы за отзывы («Միավորներ կարծիքների դիմաց») սյունակում՝ առաջարկվող արժեքներ յուրաքանչյուր ապրանքի համար:

Ինչպե ՞ս փոփոխել կարծիքներ հավաքագրելու կարգավորումները

Նման արշավն անջատել չի կարելի, բայց կարող եք՝

  • փոփոխել դրա պարամետրերը, օրինակ,մեծացնել կարծիքների քանակն այն բանից հետո, երբ հավաքված կլինի 10 հատ, կամ կարգավորել դրույքաչափերը տարբեր կարծիքների համար,
  • ջնջել կամ ավելացնել նոր ապրանքներ:

Ավտոմատ արշավների հավաքածուներ #

Որպեսզի ակտիվացնենք ավտոմատ արշավը՝

  1. Товары → Отзывы → Отзывы за баллы («Ապրանքներ → Կարծիքներ → Կարծիքներ միավորների համար») էջի Автоматические подборки («Ավտոմատ հավաքածուներ») բաժնում սեղմե՛ք Запустить («Գործարկել»):

  2. Նշե՛ք արշավի մեկնարկի ամսաթիվը:

  3. Товары и бюджет («Ապրանքներ և բյուջե») բլոկում ստուգեք.

    • այն ապրանքների քանակը, որոնց համար պետք է հավաքենք կարծիքներ: Դրա համար սեղմե՛ք Դիտել ապրանքները,
    • կարծիքների քանակը, որոնք հնարավոր է ստանալ,
    • բյուջեի կանխատեսումը, թե, մոտավորապես ինչքա՞ն կծախսվի արշավի վրա,
    • միավորների քանակը, որոնք կստանան գնորդները ամեն մի կարծիքի դիմաց: Ավտոմատ ընտրության համար սահմանում ենք առաջարկվող միավորների քանակ, որը փոփոխել չի ստացվի:
Ապրանքների քանակը փոխվում է ամեն օր։ Բյուջեի սահմաններից դուրս չգալու համար, հետևե՛ք արշավի քայլերին:
  1. Սեղմե՛ք Запустить («Գործարկել»):

Որպեսզի ապրանքներն արագ ստանան իրենց առաջին 10 կարծիքները, մենք կսահմանենք առաջարկվող դրույքաչափեր դրանցից յուրաքանչյուրի համար: Դրանք փոխել հնարավոր չի լինի: Արշավի ապրանքների ցանկը թարմացվում է ավտոմատ կերպով՝ երբ ապրանքը ստանում է 10 կարծիք, մենք այն հեռացնում ենք արշավից և առանց կարծիքների նոր կարգավիճակներ ենք ավելացնում դրան:

Երբ բոլոր ապրանքները ստանան 10 կարծիք, արշավը դեռ կլինի «Ակտիվ է» կարգավիճակում։ Դրա համար ծախսեր չեն լինի, մինչև չհայտնվեն նոր ապրանքներ առանց կարծիքի կամ մինչև վերջին կարծիքից 14 օր չանցնի: Խորհուրդ ենք տալիս անմիջապես չանջատել արշավը՝ այս կերպ ապրանքները միշտ թարմ կարծիքներ կունենան:

Արշավը դադարեցնելու համար փոխարկիչը դրե՛ք կարգավիճակին:

Ձեռքով արշավ «Գրավե՛ք գնորդներին կարծիքների համար միավորներով» #

Եթե ​​Դուք վաճառում եք նույն ապրանքը FBO-ում և FBS-ում, այն կունենա իր SKU ID-ն յուրաքանչյուր սխեմայի վրա: Ավելացրե՛ք երկու SKU-ներն էլ արշավին, որպեսզի հաճախորդները միշտ տեսնեն այս ապրանքի պիտակը, քանի դեռ արշավը վավեր է:
  1. Товары → Отзывы за баллы («Ապրանքներ → Կարծիքներ միավորների համար») բաժնում սեղմե՛ք Новый список товаров («Ապրանքերի նոր ցանկ»):

  2. Մտածե՛ք արշավի անվանում:

  3. Նշե՛ք արշավի մեկնարկի և ավարտի ամսաթիվը: Եթե չնշեք ավարտի ամսաթիվը, արշավն ակտիվ կլինի այնքան ժամանակ, մինչև հավաքենք բոլոր կարծիքները:

  4. Սեղմեք Добавить товары («Ավելացրեք ապրանքներ»): Ապրանքները կարելի է.

    • փնտրել անվանումով կամ SKU-ով,
    • զտել ըստ կատեգորիաների, ապրանքանիշի, գնի և կարծիքների քանակի,
    • ավելացնել ցանկով. միացրեք Режим списка («Ցանկի ռեժիմ») և միանգամից ներմուծեք մի քանի արտիկուլներ կամ նույնացուցիչներ:Ցանկը կարելի է պատճենել Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժնի ապրանքների հաշվետվությունից:

    Դրանից հետո սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»): Ապրանքների համար կսահմանենք կարծիքների դիմաց առաջարկվող միավորների քանակ: Արշավը գործարկելուց հետո կկարողանաք նշել ձեր արժեքները, բայց նվազագույնից ոչ պակաս:

    Իմացե՛ք ավելին նվազագույն և առաջարկվող դրույքաչափերի մասին

  5. Прогноз бюджета («Բյուջեի կանխատեսում») դաշտում կցուցադրենք կարծիքների հավաքագրման մոտավոր արժեքը՝ հաշվի առնելով սահմանված առաջարկվող դրույքաչափերը:

  6. Սեղմե՛ք Запустить («Գործարկել»):

  7. Собрать отзывов («Հավաքագրել կարծիքներ») սյունակում նշե՛ք, թե քանի կարծիք պետք է հավաքագրել յուրաքանչյուր ապրանքի համար՝ նշված թվով կարծքիներ ստանալուց հետո հավաքագրումը կավարտվի: Կարծիքների նվազագույն քանակը 10 է:

    Միանգամից մի քանի ապրանքների համար կարծիքների քանակը նշելու համար՝

    1. Ընտրե՛ք անհրաժեշտ ապրանքները և սեղմե՛ք Дополнительно → Настроить ставки и число отзывов («Լրացուցիչ → Սահմանել դրույքաչափեր և կարծիքների քանակ»):

    2. Նշե՛ք բովանդակությունը՝ կախված ապրանքի գնից:

    3. Սեղմե՛ք Применить («Կիրառել»): Եթե մուտքագրել եք բովանդակությունը և ցանկանում եք վերադարձնել Ozon-ի առաջարկած տարբերակները, սեղմե՛ք Сбросить значения до рекомендованных → Применить значения («Հեռացնել բովանդակությունը մինչև առաջարկվողները → Կիրառել բովանդակությունը»):

    Լռելյայնորեն, Ozon-ը կսահմանի առաջարկվող դրույքաչափերը յուրաքանչյուր ապրանքի համար: Կարող եք փոխել դրանք ցանկացած պահի:

    Արշավի անվան տակ գտնվող վահանակում կարող եք տեսնել կարծիքներ հավաքագրելու մասին տեղեկատվությունը՝

    • արշավի տեսակը,
    • անցկացման ժամանակը,
    • ապրանքների քանակը,
    • բյուջեի կանխատեսումը:

    Ցանկացած պահի Դուք կարող եք՝

    • Դադարեցնել կարծիքների հավաքագրումը՝ սեղմե՛ք Дополнительно → Остановить кампанию («Լրացուցիչ → Դադարեցնել արշավը»):
    • Խմբագրել ապրանքների ցանկը՝
      • Որպեսզի ջնջեք ապրանքները, ընտրե՛ք անհրաժեշտը և սեղմե՛ք Удалить («Ջնջել») ու հաստատեք գործողությունը:
      • Որպեսզի ավելացնեք ապրանքներ, սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»): Որոնման համար օգտագործե՛ք ապրանքի անվանումը կամ նրա արտիկուլը:

API-ի միջոցով #

Արշավ ստեղծելու համար օգտագործեք /v3/product/import մեթոդը: Արշավի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցեք մեթոդի հարցմանը, պարամետրի զանգվածին items.promotions:

Ի՞նչ է նշանակում «Բեյջը թաքնված» կարգավիճակը #

Նշանակում է, որ բավականաչափ գնորդներ են գտնվել, ովքեր գնել են ապրանքը: Ozon-ը սպասում է, որ նրանք թողնեն կարծիքներ, ուստի մենք թաքցրել ենք պիտակը, որպեսզի չծախսենք Ձեր բյուջեն: Գնորդների թիվը համապատասխանում է այն արժեքին, որը Դուք նշել եք ապրանքի համար Собрать отзывов («Հավաքել կարծիքներ») սյունակում:

Եթե գնորդը կարծիք չթողնի պատվերը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ապա պիտակը կրկին կհայտնվի Ձեր անձնական հաշվի ցանկի կարգավորումներում և կայքի ապրանքի վրա:

Նվազագույն և առաջարկվող դրույքաչափեր #

ապրանքի գին՝ ռուբլով Միավորների նվազագույն քանակ 1 կարծիքի դիմաց Միավորների առաջարկվող քանակ 1 կարծիքի դիմաց Միավորների առավելագույն քանակ
Տեքստային Լուսանակրով Տեսանյութով Տեքստային Լուսանկարով Տեսանյութով
մինչև 500 100 150 150 150 200 200 500
501–2 000 150 200 200 3 000
2 001–5 000 200 350 350 5 000
5 001–20 000 400 600 600 5 000
20 001–50 000 150 200 200 600 800 800 10 000
от 50 001 200 250 250 900 1 100 1 100 15 000

Մանրամասն կարծիքի դրույքաչափեր #

Ապրանքի գին՝ ռուբլով Միավորների նվազագույն քանակ 1 կարծիքի դիմաց Միավորների առաջարկվող քանակ 1 կարծիքի դիմաց Միավորների նվազագույն քանակ
մինչև 500 300 400 500
501–2 000 300 400 3 000
2 001–5 000 300 600 5 000
5 001–20 000 300 1 000 5 000
20 001–50 000 400 1 500 10 000
50 001-ից 500 2 000 15 000

Հաշվել միավորների ընդհանուր քանակը #

Այն ապրանքները, որոնց համար արդեն սահմանված են կարծիքների համար նվազագույն՝ 50, 60, 70 կամ 80, 100, 100 միավոր, դրույքաչափերը կմնան նույնը։

Եթե Դուք թարմացնեք կարգավորումները, կսահմանվեն նոր կանոններով նվազագույն դրույքներ՝

  • տեքստային կարծիքի համար՝ 100 միավոր,
  • լուսանկարով կարծիքի համար՝ 150 միավոր
  • վիդեոյով կարծիքի համար՝ 150 միավոր։

Եթե երեք ապրանքների ցանկի համար նշել եք հետևյալ արժեքները՝

Ապրանք Կարծիքների քանակ միավորներ առանց նկարի 1 կարծիքի համար միավորներ նկարով 1 կարծիքի համար միավորներ վիդեոյով 1 կարծիքի համար
1 10 100 150 150
2 20 110 170 180
3 30 100 180 200

Կարծիքների համար միավորների ընդհանուր քանակը կլինի 10 × 150 + 20 × 180 + 30 × 200 = 11100։

Եթե ապրանքը հանեք վաճառքից կամ այն սպառվի, ապա կարծիքների հավաքումը կդադարի: Եթե ապրաքի կարծիքները վատ են հավաքվում, Товары → Отзывы → Отзывы за баллы («Ապրանքներ → Կարծիքներ → Կարծիքներ միավորների համար») էջում ապրանքների ցանկի անվանման կողքին կհայտնվի նշանը։

Այս դեպքում առաջարկում ենք՝

  • Потенциальные отзывы («Պոտենցիալ կարծիքներ») սյունակում ստուգել, որ ապրանքը դեռ ունի գնորդներ, ովքեր կարող են գնահատել այն,
  • ստուգել, որ վարձատրության չափը համապատասխանում է կամ գերազանցում է առաջարկվող դրույքաչափերը,
  • փորձել ավելացնել ապրանքի կարծիքի միավորների քանակը:

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը