Տեղաբաշխում Ozon Travel-ում

Ozon Travel-ը տոմսերի, հյուրանոցների և տուրերի ամրագրման ծառայություն է։ Кարող եք գովազդել ձեր ապրանքն այնտեղ՝ լսարանն ընդլայնելու և ապրանքանիշի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Ozon Travel-ում ապրանքների տեղաբաշխման առավելությունները․

  • Մենք կազմում ենք առաջխաղացման անհատական պլան՝ ըստ ձեր հարցման և բյուջեի։
  • Մենք օգտագործում ենք ինտերակտիվ մեխանիզմներ, օրինակ՝ խաղարկություններ, միավորների և մղոնների հաշվեգրում։
  • Օգտագործելով թիրախ՝ ընտրում ենք համապատասխան լսարան, այնուհետև բարձր փոխակերպում ունեցող տեղաբաշխում։
  • Կազմում ենք հաշվետվություններ և վերլուծություններ տեղաբաշխման վերաբերյալ, որպեսզի կարողանաք հետևել ձեր առաջխաղացման արդյունքներին։

Տեղաբաշխման տեսակները #

Ozon Travel-ն առաջարկում է գովազդի ձևաչափեր․

Ծառայությունների և արժեքների ամբողջական ցանկը կարող եք տեանել գնացուցակում։

Պաստառներ #

Կցուցադրենք տեղեկատվություն Ozon Travel-ում ձեր խանութի ակցիաների և հատուկ առաջարկների մասին՝

  • Ավիա, հյուրանոցների և երկաթուղու բաժիններում,

  • վճարովի պատվերի էջում։

Direct-հաղորդակցում #

Մենք ուղարկում ենք push- ծանուցումներ բջջային հավելվածում և բրենդավորված email-արշավներ ընտրված լսարանին։

Պատուհան բջջային հավելվածում #

Ozon-ի բջջային հավելվածում մենք Ozon Travel-ի լսարանին ցույց ենք տալիս թռուցիկ վիդջեթ։

Հատուկ նախագիծ #

Մենք մշակում ենք էջ ձեր անհատական դիզայնով։ Կարելի է ավելացնել ինտերակտիվություն՝ խաղարկել միավորներ, մղոններ կամ ճանապարհորդել։

Ստեղծել հայտ #

  1. Продвижение → Заявки на маркетинг («Առաջխաղացում → մարքեթինգի հայտ») բաժնում սեղմե՛ք Создать заявку («Ստեղծել հայտ»)։

  2. Ընտրե՛ք ապրաքների կատեգորիա տեղաբաշխման համար։

  3. Նշե՛ք ակտիվության տեսակը՝ Ozon Travel։

  4. Սահմանեք 30 000 ռուբլուց ոչ պակաս բյուջե։ Երբ գովազդի ձևաչափն ընտրում եք մենեջերի հետ, բյուջեն կարող է փոխվել։

  5. Նշե՛ք ձեր էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը։

  6. Սեղմե՛ք Создать («Ստեղծել»)։

3 աշխատանքային օրվա ընթացքում ձեզ հետ կապ կհաստատի Ozon-ի մենեջերը՝ մանրամասներ ճշտելու, գովազդային պլան կազմելու և հայտ ստեղծելու համար։ Համաձայնեցումից հետո հայտը կհայտնվի Продвижение → Заявки на маркетинг («Առաջխաղացում → Մարքեթինգի հայտեր») բաժնում։

Առաջխաղացման վերլուծությունն ու հաշվարկները տեսնելու համար գրեք ձեր մենեջերին։

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը