Մեդիա գովազդի մեկնարկ

Կարգավորել արշավ #

Քայլ 1. Լրացրեք գովազդային արշավի պարամետրերը #

  1. Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում սեղմեք Создать кампанию («Ստեղծել արշավ»)։

  2. Ընտրեք գովազդի տեսակը Баннер («Ազդերիզ»):

  3. Նշեք արշավի անվանումը և բյուջեի գումարը: Գումարը հնարավոր է փոխել ավելի ուշ արշավի կարգավորումներում:
    Ինչպես փոխել արշավը

  4. Ընտրեք բյուջեի տեսակը.

    • За день («Մեկ օրվա համար»)․ նշված գումարը կծախսվի առաջխաղացման վրա 24 ժամվա ընթացքում: Եթե բյուջեն չբավարարի ամբողջ օրվա շարունակական ցուցադրումների համար, մենք ավտոմատ կերպով կդադարեցնենք գովազդային արշավը և կսկսենք այն նորից հաջորդ օրը։ Եթե մեկ օրում սահմանված բյուջեից քիչ ծախսվի, մենք դուրս կգրենք միայն այն, ինչ ծախսվել է։

    • За период («Ժամանակահատվածի համար»)․ նշված գումարը հավասարապես կծախսվի արշավի ընթացքում առաջխաղացման վրա: Առաջխաղացման յուրաքանչյուր օրվա համար պետք է հատկացվի 1000 ռուբլի: Եթե օրերից որևէ մեկում ավելի քիչ է ծախսվել, ապա մնացածը կբաշխվի մնացած օրերի միջև: Բյուջեի այս տեսակը հարմար է գովազդային ակցիաների և հատուկ առաջարկների համար՝ վավերականության սահմանափակ ժամկետով:

    Բյուջեի տեսակը չի կարող փոխվել արշավի ստեղծումից հետո:

Ազդերիզի ցուցադրման և ցուցադրումների կամ սեղմումների համար գումար գանձելու միջև ուշացման պատճառով կարող է լինել գերծախս. բյուջեն կճշգրտենք հաջորդ օրը: Գերծախսերի չափը կնշվի առաջխաղացման հաշվետվության մեջ «Ճշգրտում “-” նշանով» դաշտում: Արշավի հավաքած ցուցադրումները կպահպանվեն:
  1. Ընտրեք վճարման տեսակը.

    • Ցուցադրումների համար․ վճարում եք 1000 ցուցադրումների համար:
    • Սեղմումների համար․ վճարում եք միայն ազդերիզի վրա սեղմելու համար: Համակարգն ավտոմատ կերպով կորոշի ազդերիզի ցուցադրման հաճախականությունը և սեգմենտների թիրախավորումը, որպեսզի ստանաք սեղմումների առավելագույն քանակը:

    Արշավ ստեղծելուց հետո հնարավոր չէ փոխել վճարման տեսակը։

  2. Նշեք արշավի անցկացման ժամկետը: Եթե ընտրում եք «За период» («Ժամանակահատվածի համար») բյուջեի տեսակը, ապա այս դաշտը պարտադիր է:

    Ամսաթիվը կարող եք փոխել մինչ դրա սկսելը:

  3. Սեղմեք Продолжить («Շարունակել»)։

Երբ արշավն ավարտվի, կարող եք պատճենել այն և նշել նոր ամսաթվեր:

Քայլ 2. Կարգավորեք և վերբեռնեք ազդերիզը #

  1. Նշեք անվանում ազդերիզի համար:

  2. Ընտրեք.

    • Տեղադրման վայրը՝ Главная («Գլխավոր»), Главная и поиск («Գլխավոր և որոնում») կամ Поиск и каталог («Որոնում և կատալոգ»): Եթե ընտրեք տեղադրում կատեգորիաներում, չեք կարողանա թիրախավորել ըստ սեգմենտների:
    • Հարթակ՝ Приложение и мобильный сайт («Հավելված և բջջային կայք») կամ Сайт («Կայք»):

    Եթե ընտրել եք սեղմումների համար վճարման տեսակը, մենք ավտոմատ կերպով կընտրենք տեղաբադրման վայրը և հարթակը:

  3. Ընտրեք հղում դեպի Ozon, որը կբացվի, երբ սեղմեք ազդերիզի վրա, կամ նշեք ձերը: Դա կարող է լինել ապրանքի, ընտրանու, ակցիայի կամ խանութի հղում: Հղումը պետք է պարունակի միայն ձեր խանութի ապրանքները:

  4. Վերբեռնեք ազդերիզը: Դուք կարող եք այն ստեղծել անվճար կամ ըստ ձևանմուշի:
    Իմանալ ավելին ազդերիզի ստեղծման մասին

  5. Поиск и каталог («Որոնում և կատալոգ») տեղադրմամբ ազդերիզների համար ընտրեք, թե որ կատեգորիայի մեջ պետք է ցուցադրվի ազդերիզը և նշեք դրույքաչափը յուրաքանչյուրի համար:

    Իմանալ ավելին ազդերիզի նվազագույն դրույքաչափերի մասին

  6. Поиск и каталог («Որոնում և կատալոգ») տեղադրմամբ ազդերիզների համար նշեք որոնման հարցումները, ըստ որոնց պետք է ցուցադրվի ազդերիզը և նշեք դրույքաչափը յուրաքանչյուրի համար:

    Իմանալ ավելին ազդերիզի նվազագույն դրույքաչափերի մասին

    Իմանալ ավելին որոնման հարցումների մասին

  7. Կարգավորեք թիրախավորումը, որպեսզի ազդերիզը ցուցադրվի կոնկրետ լսարանի համար:

    Եթե ընտրել եք սեղմումի համար վճարի տեսակը, մենք ավտոմատ կերպով կընտրենք լսարանի թիրախավորումը: Դուք կկարողանաք կարգավորել լսարանը ըստ գտնվելու վայրի:

    Իմանալ ավելին թիրախավորման մասին

  8. Նշեք գովազդային դրույքաչափը Главная («Գլխավոր») կամ Главная и поиск («Գլխավոր և որոնում») տեղադրմամբ:

    Իմանալ ավելին ազդերիզի նվազագույն դրույքաչափերի մասին

    Որքան բարձր է դրույքաչափը, այնքան ավելի հավանական է, որ ձեր գովազդը ցուցադրվի: Դրույքաչափը կարող եք փոխել ցանկացած պահի։

    Ինչպես փոխել դրույքաչափը

    Կողմոնորշվեք ըստ մրցակցային դրույքաչափի՝ ցուցադրումների և սեղմումների առավելագույն քանակ ստանալու համար: Մենք այն հաշվարկում ենք որպես բոլոր ակտիվ ազդերիզների դրույքաչափերի միջնաթիվ՝ մի կեսն ունի այս նշանակությունից ցածր դրույքաչափ, մյուս կեսը՝ ավելի բարձր:

  9. Լրացրեք գովազդային օբյեկտի նկարագրությունը։ Նշեք ապրանքների կատեգորիան, որն առաջխաղացնում եք, տեղեկատվություն ձեր ապրանքանիշի և առաջարկի մասին:

    Նկարագրությունը կուղարկվի ինտերնետ գովազդի միասնական ռեգիստր և չի ցուցադրվի ազդերիզի վրա:

  10. Категория рекламируемых товаров и услуг («Գովազդվող ապրանքների և ծառայությունների կատեգորիա») դաշտում ընտրեք կատեգորիա, եթե այն ավտոմատ կերպով չի որոշվել։ Այս տեղեկատվությունը պահանջվում է ինտերնետ գովազդի միասնական ռեգիստր փոխանցելու համար:

  11. Համոզվեք, որ ազդերիզը չի խախտում գովազդի տեղադրման կանոնները և որ դուք դրա մեջ եղած նյութերն օգտագործելու թույլտվություն ունեք: Առանց դրա հնարավոր չի լինի ազդերիզն ուղարկել մոդերացիայի։

  12. Սեղմեք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի») կամ պահպանեք սևագիրը՝ ավելի ուշ ազդերիզի կարգավորումներին վերադառնալու համար:

Մենք ավտոմատ կերպով կորոշենք ամենաարդյունավետ հարթակը և տեղաբաշխման վայրը հասանելի տարբերակներից:

Քայլ 3. Սպասեք մոդերացիայի ավարտին և մեկնարկեք արշավը #

Ազդերիզը, պրոմո ազդերիզը կամ տեսաազդերիզը ստեղծելուց և խմբագրելուց հետո դրանք անցնում են մոդերացիա: Ստուգումն իրականացվում է ամեն օր ժամը 9:00-ից 19:00-ն և սովորաբար տևում է մինչև 5 ժամ:

Իմանալ ավելին մոդերացիայի մասին

Ամեն ինչ ստուգելուց հետո ազդերիզը, պրոմո ազդերիզը կամ տեսաազդերիզը կսկսեն մասնակցել ցուցադրման վայրի աճուրդին:

Իմանալ ավելին աճուրդի մասին

Կարգավորել թիրախավորումը #

Դուք կարող եք կարգավորել թիրախավորումը այնպես, որ ազդերիզը ցուցադրվի միայն ավտորիզացված, չավտորիզացված կամ բոլոր գնորդներին:

Այս տեսակի թիրախավորումը հարմար է ձեր խանութում ակցիաների գովազդների համար:

Եթե կարհգավորեք թիրախավորումը ըստ ավտորիզացիայի, գտնվելու վայրի և սեգմենտների, գնորդների լսարանը կլինի այս թիրախների խաչմերուկում:

Ազդերիզի կարգավորման ժամանակ աջ կողմում գտնվող բլոկում մենք ցույց կտանք ցուցադրումների առավելագույն հնարավոր քանակի կանխատեսումը: Կանխատեսում կատարելիս մենք հաշվի չենք առնում ձեր դրույքաչափը, պարամետրերը և լսարանի սեգմենտները, որոնք ստեղծել եք գնորդի պատկերի մեջ, սակայն հաշվի ենք առնում.

  • ժամանակահատվածը․ եթե այն նշված չէ, մենք կհաշվարկենք կանխատեսումը 7 օրվա համար,
  • լսարանի աշխարհագրությունը,
  • սեգմենտները,
  • առաջխաղացվող ապրանքների կատեգորիան․ միայն սեղմումների համար վճարմամբ ազդերիզների համար:

Կանխատեսումը չի երաշխավորում, որ ցուցադրումների իրական թիվը այդքան կլինի։

Ստեղծել լսարանի CRM սեգմենտ #

Հնարավոր է ստեղծել մինչև 50 CRM սեգմենտ:
  1. Ստեղծեք CSV ֆայլ ձեր հաճախորդների բազայի հեռախոսահամարներով և գաղտնագրեք դրանք՝ օգտագործելով հաշավորում՝ ըստ պահանջների.

    • նախքան հեշավորումը, նշեք համարները երկրի կոդով առանց բացատների, օրինակ՝ «79012345678»,
    • օգտագործեք SHA-256 ալգորիթմը հեշավորման համար,
    • առանձնացրեք թվերը միմյանցից նոր տողով,
    • ֆայլին վերնագիր մի ավելացրեք,
    • ֆայլի առավելագույն չափը՝ 130 ՄԲ,
    • թվերով ցուցակի չափը՝ 5000-ից 1000000 տող։
  2. Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում սեղմեք Дополнительно → Создать сегмент («Լրացուցիչ → Ստեղծել սեգմենտ»)։

    Դուք կարող եք նաև սեգմենտ ստեղծել ազդերիզի կարգավորման ժամանակ: Դա անելու համար По сегментам («Ըստ սեգմենտների») բլոկում ընտրեք Все сегменты → Добавить набор условий («Բոլոր սեգմենտները→ Ավելացնել պայմանների հավաքածու») և պայման ընտրելիս սեղմեք Создать сегмент («Ստեղծել սեգմենտ»)։

  3. Մուտքագրեք անվանում և վերբեռնեք լրացված ֆայլը CSV ձևաչափով:

  4. Սեղմեք Создать сегмент («Ստեղծել սեգմենտ»):

    Մենք Ozon-ում կգտնենք նշված թվերով հաճախորդներին և կկազմենք սեգմենտ. դա սովորաբար տևում է ոչ ավելի, քան 10 րոպե:

Երբ սեգմենտի կարգավիճակը փոխվի «Ձևավորված է»-ի, սեգմենտը հնարավոր կլինի նշել արշավի կարգավորումներում: Դրա վավերականության ժամկետը 180 օր է, որից հետո կարող ենք ջնջել այն։

Եթե չկարողանանք սեգմենտ կազմել, օրինակ՝ սխալներ գտնենք հեշավորված թվերում, մենք կփոխենք սեգմենտի կարգավիճակը՝ «Ստեղծումի սխալ» կարգավիճակի: Ստուգեք, որ ճիշտ եք գաղտնագրել թվերը և նորից փորձեք ստեղծել սեգմենտը:

Սեգմենտը ստեղծելուց հետո ցուցադրումների կանխատեսումը կարող է երևալ մինչև երկու օր ուշացումով, խնդրում ենք հաշվի առնել դա արշավ սկսելիս:

CRM սեգմենտը ջնջելու համար.

  1. Անցե՛ք ազդերիզի կարգավորումներ:

  2. По сегментам («Ըստ սեգմենտների») բլոկում սեղմե՛ք անհրաժեշտ սեգմենտով տողի վրա:

Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ջնջել ոչ ավել, քան 20 սեգմենտ: Ակտիվ ազդերիզները կշարունակեն ցուցադրվել գնորդներին ջնջված սեգմենտից, բայց եթե ցանկանում եք փոխել թարգեթինգը, կկարողանաք ընտրել այլ սեգմենտ:

Որոնման հարցումներ #

Որոնման արտահայտություններ կարագավորել հնարավոր է միայն ազդերիզների համար, որոնք տեղադրվում են Поиске и каталоге («Որոնում և կատալոգ») և ցուցադրումների համար վճարման տեսակի համար:

Ազդերիզը միայն այն գնորդներին ցուցադրելու համար, ովքեր հետաքրքրված են նույնատիպ առաջարկներով, կարող եք կարագվորել հարցումներ՝ որոնման արտահայտություններ և հանում-բառեր:

Որոնման արտահայտությունները արտահայտություններ են, որոնք գնորդներն օգտագործում են ապրանքներ որոնելու համար:

Դուք կարող եք ընտրել, թե դրանցից որոնցով ցուցադրել ազդերիզը: Դրանք կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի բառից: Օրինակ, եթե դուք կարգավորել եք «սառնարան» արտահայտությունը, ձեր ազդերիզը կցուցադրվի հետևյալ հարցումների համար՝ «սառնարաններ», «Bosch սառնարան», «սպիտակ սառնարաններ» կամ «երկխցիկանի սառնարան»:

Որոնման արտահայտություններ ստեղծելիս հաշվի առեք, որ.

  • Նախդիրներն անտեսվում են: Մի ավելացրեք արտահայտություններ, որոնք տարբերվում են միայն նախդիրներով: Օրինակ, «ցողիչ կոկորդի ցավի դեմ» և «ցողիչ կոկորդի ցավի համար» որոնման արտահայտությունները կլինեն հաճախորդի նույն հարցումները:

-Գծիկով բառերը համարվում են մեկ բառ: Եթե նշեք «շամպուն-կոնդիցիոներ», մենք չենք ցուցադրի ազդերիզ «շամպուն» հարցման համար։

-Բառերի հերթականությունը նշանակություն չունի։ Եթե ավելացնեք «տոմատի սոուս» արտահայտությունը, ապա մենք նաև կցուցադրենք «սոուս տոմատի» հարցման համար ազդերիզ։

  • Մեծատառերը հաշվի չեն առնվում։ Առանձին մի ավելացրեք «մանկական գուլպաներ» և «Մանկական գուլպաներ» արտահայտությունները։

  • Գնորդները կարող են որոնել ապրանքանիշերի անունները տարբեր լեզուներով: Օրինակ, windows որպես «վինդովս» կամ «վինդոուս»:

Տեսնելու համար, թե գնորդներն ինչ հարցումներ են օգտագործում Ozon-ում նույնատիպ ապրանքներ որոնելու համար, օգտագործեք Որոնման հարցումներ գործիքը:

Արշավի վիճակագրության մեջ մենք ցույց կտանք, թե որ որոնման արտահայտության հիման վրա է ցուցադրվել ազդերիզը և քանի սեղմում և ցուցադրում է ստացել:

Իմանալ ավելին գովազդային արշավների վիճակագրության մասին

Ազդերիզի կարգավիճակներ #

Կարգավիճակ Նկարագրություն
Սևագիր Դուք ավելացրել եք ազդերիզ, բայց չեք ուղարկել այն մոդերացիայի:
Մոդերացիայում Ստուգում ենք ազդերիզի համապատասխանությունը ընդհանուր պահանջներին: Մոդերացիան իրականացվում է ամեն օր ժամը 9:00-ից 19:00-ն և սովորաբար տևում է մինչև 5 ժամ:
Ակտիվ Ցուցադրումը միացված է, գնորդները տեսնում են ազդերիզը: Այս կարգավիճակում հնարավոր է փոխել թիրախի անունը և թիրախավորման կարգավորումները: Ազդերիզը կամ հղումը փոխելու համար նախ դադարեցրեք ազդերիզը:
Մերժված է Ազդերիզը չի անցել մոդերացիան: Պատճառը պարզելու համար սեղմեք ։
Հնացած Հնացած պարամետրերով ազդերիզ․ այն հանարավոր չի լինի ուղարկել մոդերացիայի և ակտիվացնել:
Դադարված է Ազդերիզը դադարեցված է, հնարավոր է փոխել դրա բոլոր կարգավորումները: Ազդերիզը կրկին կցուցադրվի, եթե այն միացնեք ազդերիզի ID-ի ձախ կողմում:

Աճուրդ մեդիա գովազդում #

Ցուցադրման գովազդն աշխատում է աճուրդի սկզբունքով։ Արշավ ստեղծելիս, նշում եք դրույքաչափ 1000 ցուցադրումների կամ 1 սեղմման համար, և այն մրցակցում է այլ վաճառողների դրույքաչափերի հետ տեղադրման վայրի համար: Հաղթում է ամենաբարձր դրույքաչափով ազդերիզը:

Դրույքաչափը կգանձենք միայն այն դեպքում, եթե ազդերիզը ցուցադրվի կամ եթե դրա վրա սեղմեն: Գանձվող դրույքաչափի չափը կախված է մեդիա գովազդի ձևաչափից և վճարման տեսակից:

Մեդիա գովազդի ձևաչափ Վճարման տեսակ Աճուրդի տեսակ
Ազդերիզներ, պրոմո ազդերիզներ և տեսաազդերիզներ Ցուցադրումների համար Առաջին գնի աճուրդ․ կգանձենք արշավում ձեր կողմից սահմանված դրույքաչափը:
Ազդերիզներ Սեղմումների համար Երկրորդ գնի աճուրդ․ կգանձենք ձեզ հաջորդող մասնակցի կողմից սահմանված դրույքաչափը: Մեկ սեղմման վերջնական արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան ձեր կողմից սահմանված դրույքաչափը:

Առաջին գնի աճուրդի օրինակ

Դուք հաղթել եք աճուրդում 25 ռուբլի գնով տեսաազդերիզ ցուցադրելու համար։ Ձեզ հաջորդող մասնակցի դրույքաչափը 22 ռուբլի է: Վիդեո ազդերիզի ցուցադրման համար մենք կգանձենք 25 ռուբլի՝ ձեր սահմանած դրույքաչափով:

ПԵրկրորդ գնի աճուրդի օրինակ

Դուք շահել եք աճուրդում ազդերիզի վրա սեղմումի համար 25 ռուբլի դրույքաչափով: Ձեզ հաջորդող մասնակցի դրոյքաչափը 22 ռուբլի է: Եթե ձեր ազդերիզի վրա սեղմվի, մենք կգանձենք 22 ռուբլի՝ աճուրդի մոտակա մասնակցի կողմից սահմանված գումարը:

Կառավարել արշավը #

Արշավի կարգավիճակներ #

Բոլոր գովազդային արշավները կարելի է դիտել Продвижение → Медийная реклама («Առաջիկա → Մեդիագովազդ») բաժնում:

Կարգավիճակ Նկարագրություն
Ակտիվ է Ակցիան գործում է, ազդերիզները ցուցադրվում են:
Ակտիվ չէ Արշավն անջատված է։
Դադարված է Արշավն ակտիվ չէ, բյուջեն սպառվել է:
Պլանավորված է Արշավը կմեկնարկի նշված ժամանակահատվածում:
Ավարտված է Արշավն ակտիվ չէ, առաջխաղացման տեղադրման ժամկետը լրացել է: Հնարավոր չի լինի խմբագրել և նորից սկսել արշավը։
Արխիվացված է Արշավն արխիվացված է և ավտոմատ կերպով կջնջվի արխիվացման օրվանից 30 օր հետո:

Փոխել և անջատել արշավը #

Գովազդային արշավի էջում կարող եք փոխել.

  • Անցկացման ժամանակահատվածը, եթե արշավի ավարտի ամսաթիվը դեռ չի հասել:
  • Բյուջեի գումարը։
  • Օրական բյուջեն:
  • Ընդհանուր բյուջեն։
  • Ցուցադրումների հաճախականությունը։
  • Ցուցադրումների ժամը:
  • Դրույքաչափը․ փոփոխությունից հետո 10 րոպեի ընթացքում ազդերիզը կսկսի մասնակցել աճուրդին նոր դրույքաչափերով:
  • Ազդերիզը, պրոմո-ազդերիզը և տեսաազդերիզը․ դա անելու համար, անհրաժեշտ ազդերիզի դիմաց, սեղմեք Редактировать баннер («Խմբագրել ազդերիզը»): Փոփոխությունները կհայտնվեն ստուգումից հետո:

Իմանալ ավելին մոդերացիայի մասին

Արշավը անջատել հնարավոր է ազդերիզի ID-ի ձախ կողմում:

Գովազդային արշավների վիճակագրություն #

Դիտել վիճակագրությունը հնարավոր է․

  1. Անցեք Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժինը:

  2. Կարգավորեք զտիչները ըստ՝

    • ձևաչափի,
    • կարգավիճակի,
    • վճարման տեսակի,
    • ժամանակահատվածի։
  3. Սեղմեք Скачать («Ներբեռնել»):

Հաշվետվությունների որոշ դաշտերի բացատրություններ.

Ցուցադրումների և սեղմումների վիճակագրությունը հաշվի է առնում ցուցադրումների, սեղմումների, CTR-ի, միջին դրույքաչափերի և գովազդի ծախսերի վերաբերյալ տվյալները.

  • Тип страницы («Էջի տեսակ»)․ ցուցադրման գտնվելու վայրը,

  • Платформа («Հարթակ»)․ կայք կամ բջջային հավելված,

  • Клики («Սեղմումներ»)․ ազդերիզի վրա սեղմումների քանակը,

  • CTR (click-through rate)․ սեղմումների քանակի և ցուցադրումների քանակի հարաբերակցությունը,

  • Охват («Ծածկույթ»)․ եզակի օգտատերերի թիվը, ովքեր տեսել են արշավը,

  • Условие показа («Ցուցադրման պայման»)․ որոնման արտահայտությունը կամ կատեգորիան, որով գնորդը տեսել է ազդերիզը։

Պատվերների վիճակագրությունը հաշվի է առնում, թե քանի պատվեր եք ստացել գովազդի միջոցով անցնելուց, ապրանքի վրա սեղմելուց և անցման էջում ապրանքներից մեկի վրա սեղմելուց հետո 30 օրվա ընթացքում.

  • Заказы, шт («Պատվերներ, հատ»)․ ապրանքի պատվերների քանակը:

  • Заказы, шт (post-view) («Պատվերներ, հատ (post-view)»)․ ձեր ցանկացած ապրանքի պատվերների քանակը 3 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ գնորդը տեսել է ազդերիզը:

    Օրինակ

    Գնորդը տեսել է ձեր ազդերիզը, անցել է ապրանքի քարտ, բայց չի կատարել պատվեր: Մեկ օր անց նա նորից տեսել է ազդերիզը, չի անցել հղումով, փոխարենը անմիջապես պատվեր է կատարել։ Այս պատվերը կհաշվենք որպես post-view։

  • Сумма заказов (post-view) («Պատվերի գումար (post-view)»)․ ձեր ապրանքներից յուրաքանչյուրի պատվերի գումարը գնորդի կողմից ազդերիզը տեսնելուց հետո 3 օրվա ընթացքում:

  • Заказы модели («Մոդելի պատվերներ»)․ մոդելի պատվերների քանակը, այսինքն՝ մեկ քարտի մեջ միավորված ապրանքներ՝ ըստ գույնի, չափի, ծավալի կամ այլ բնութագրերի:

Նվազագույն դրույքաչափեր #

Ազդերիզի տեսակ Տեղադրման վայր Նվազագույն դրույքաչափ
Ազդերիզ Գլխավոր, Գլխավոր և որոնում
  • 135 ռուբլի 1000 ցուցադրումների դիմաց։
  • 10 ռուբլի 1 սեղմումի դիմաց։
  • Կատեգորիաներ 250 ռուբլի 1000 ցուցադրման համար։
    Պրոմո ազդերիզ Էքստրա 130 ռուբլի 1000 ցուցադրման համար
    Թոփ 130 ռուբլի 1000 ցուցադրման համար։
    Տեսաազդերիզ Մենք կորոշենք տեղադրման վայրը: Դուք կվճարեք միայն այն դեպքում, եթե գնորդները տեսնեն վիդեո ազդերիզի առնվազն 50%-ը 2 վայրկյանից ավելի: 250 ռուբլի 1000 տեսանելի ցուցադրման համար։

    Տեսնել ERID նույնացուցիչը #

    Մենք կնշանակենք ERID նույնացուցիչ յուրաքանչյուր ազդերիզի, պրոմո ազդերիզի և տեսաազդերիզի համար՝ եզակի թվային նշան ինտերնետ գովազդի համար: Նման մակնշում պահանջվում է օրենքով և օգտագործվում է գովազդային նյութերի հաշվառման համար:

    ERID-ը կարող է դիտվել ազդերիզների, պրոմո ազդերիզների և տեսաազդերիզների համար, որոնք անցել են մոդերացիան: Դա անելու համար.

    1. Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում բացեք արշավը։

    2. Նույնացուցիչը պատճենելու համար ազդերիզի դիմաց սեղմեք , այնուհետև նույնացուցիչի համարի վրա։

    Արխիվացված տեսաազդերիզի ERID-ը ստուգելու համար նախ վերականգնեք այն արխիվից:

    Բոլոր նույանցուցիչով ազդերիզների հաշվետվություն ներբեռնելու համար՝

    1. Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում կարգավորեք զտիչները:

    2. Սեղմեք Маркировка рекламы («Գովազդի մակնշում»)։

    Հաշվետվությունը կներբեռնվի էջում առկա բոլոր արշավների համար: Հաշվետվությունը կներառի.

    • արշավի ID-ն,
    • արշավի անվանումը,
    • ազդերիզի ID-ն,
    • ազդերիզի անվանումը,
    • ERID-ի նշանակման ամսաթիվը և ժամը․ ամսաթիվը, երբ ազդերիզը անցել է մոդերացիան,
    • ERID-ը:

    Թաքցնել նավարկությունը

    Ցույց տալ նավարկությունը