Ապրանքի դրույքաչափը #
Դրույքաչափը շաբաթական բյուջեի շրջանակում եղած գումարն է, որը սահմանում եք ապրանքի յուրաքանչյուր սեղմման համար:
Նվազագույն դրույքաչափը կախված է ապրանքի կատեգորիայից և դրա գնից՝ առանց զեղչերի: Եթե բարձրացնեք ապրանքի գինը, և այն տեղափոխվի հաջորդ գների սեգմենտ, նվազագույն դրույքաչափը նույնպես կբարձրանա: Եթե ապրանքի վրա սահմանված է նվազագույնից ցածր դրույքաչափ, մենք այն ավտոմատ կերպով կբարձրացնենք նոր նվազագույնի:
Ապրանքների առաջխաղացման համար նվազագույն դրույքաչափեր (XLSX)
Օրինակ
Դուք գովազդում եք «Փափուկ կահույք» կատեգորիայի ապրանքը՝ 2300 ռուբլի արժողությամբ, նվազագույնը 8 ռուբլի դրույքաչափով: Դուք որոշում եք ապրանքի գինը բարձրացնել մինչև 2800 ռուբլի, և այն տեղափոխվում է գների հաջորդ սեգմենտ: Ապրանքի դրույքաչափը կբարձրանա մինչև 9 ռուբլի, սա նոր սեգմենտի համար նվազագույն արժեքն է:
Եթե իջեցնեք ապրանքի գինը և այն վերադառնա ավելի ցածր գների սեգմենտ, մենք չենք իջեցնի Ձեր դրույքաչափը, քանի որ այն արդեն բարձր է կամ հավասար է նոր նվազագույնին:
Փոփոխել ապրանքի դրույքաչափերը #
Եթե ձեզ մոտ միացված է ավտոմատ ռազմավարությունը, դուք չեք կարողանա փոփոխել դրույքաչափերը: Դրանք տեղադրվում և ճշգրտվում են ավտոմատ կերպով յուրաքանչյուր որոնման հարցման համար, որպեսզի ապրանքն ստանա ավելի շատ քլիքներ:
Արշավին ապրանքներ ավելացնելուց հետո նրանց համար ավտոմատ կերպով նշանակվում են մրցակցային դրույքաչափեր: Դուք կարող եք դրանք փոխել ցանկացած ժամանակ։
Մրցակցային դրույքաչափը հաշվարկում ենք երկու եղանակով։
- Նայում ենք, թե ընտրված կատեգորիայի բոլոր վաճառողների ապրանքները քանի՞ անգամ են մասնակցել աճուրդներին, քանի՞ ցուցադրություն են ստացել գովազդից, և որքա՞ն է եղել միջին դրույքաչափըը 1 օրվա համար:
- Այս տվյալների հիման վրա կառուցում ենք գրաֆիկ. այն ցույց է տալիս, թե ինչպես է դրույքաչափը ազդում աճուրդում հաղթելու հնարավորության վրա:
- Գրաֆիկի վրա գտնում ենք այն դրույքաչափը, որով ապրանքի ցուցադրման հավանականությունը հավասար է 50%: Սա հենց մրցակցային դրույքաչափն է:
Դրույքաչափը փոխելու համար անցեք Продвижение → Вывод в топ («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր») և բացեք արշավը։ Դույքաչափը փոխել՝
- մեկ ապրանքի համար՝ լրացրե՛ք դաշտը Ставка («Դրույքաչափ») սյունակում,
- միանգամից մի քանի ապրանքների համար՝ ընտրե՛ք դրանք, սեղմե՛ք Назначить ставку («Սահմանել դրույքաչափը») և նշեք արժեքը:
Դրույքաչափերի կառավարման ռազմավարությունները #
Մեկ քլիքի միջին արժեքը #
Դուք սահմանում եք միջին դրույքաչափ, որը պատրաստ եք վճարել մեկ քլիքի համար: Ալգորիթմն ընտրում է աճուրդի համար դրույքաչափը` հաշվի առնելով մրցակցության մակարդակը և այն, որ մեկ քլիքի միջին արժեքը պահպանի Ձեր արժեքի մակարդակին հավասար։ Սա թույլ կտա ապրանքին բաց չթողնել որոնման արդյունքների առաջին 12 դիրքերում հայտնվելու հնարավորությունը, եթե դրա համար պահանջվում է ավելի բարձր դրույքաչափ, քան Դուք եք սահմանել: Եթե ավելի ցածր գումարը բավարար լինի աճուրդում հաղթելու համար, մենք ավտոմատ կերպով կնվազեցնենք դրույքաչափը, որպեսզի գերվճար չտաք:
Ալգորիթմին ժամանակ է պետք՝ սովորելու հարմարվել մրցակցության մակարդակին և ընտրել աճուրդի համար օպտիմալ դրույքաչափեր: Ապրանքի առաջխաղացման հենց սկզբում մեկ քլիքի միջին արժեքը կարող է տարբերվել Ձեր սահմանածից:
Երբ ապրանքը ստանում է 50 քլիք, Ձեր դրույքաչափի և մեկ քլիքով միջին արժեքի տարբերությունը կլինի ոչ ավելի, քան 10%: Ուսումնական գործընթացի վերսկսումից խուսափելու համար ավելի քիչ փոխեք դրույքաչափը և մի՛ դադարեցրեք արշավը 2 օրից ավելի:
Օրինակ
Դուք նշել եք դրույքաչափը 10 ռուբլի։ Համակարգի ուսուցման ժամանակահատվածում որոշ քլիքների արժեքը տատանվում է 7,5-ից մինչև 30 ռուբլի: Հենց որ ապրանքը ստանա առաջին 50 քլիքները, մեկ քլիքի միջին արժեքը կլինի 10 ռուբլու մակարդակում և չի գերազանցի 11 ռուբլին:

Ավտոմատ ռազմավարություն #
Որպեսզի ինքնուրույն չհետևեք դրույքաչափերի արժեքներին, միացրե ՛ք ավտոմատ ռազմավարությունը: Ալգորիթմը կփոխի դրույքաչափերը՝ հիմնվելով կատեգորիայի մրցակցության վրա, որպեսզի ապրանքը հնարավորինս հաճախ ցուցադրվի շաբաթական բյուջեի շրջանակներում: Ավտոմատ ռազմավարությունը հարմար է սկսնակ վաճառողների և նրանց համար, ովքեր պատրաստ չեն վերահսկել մրցակցության փոփոխությունները և պատվերների քանակը:
Արշավի արդյունավետությանը հետևել կարելի է ավտոմատ ռազմավարությունը միացնելուց 3-4 օր հետո: Ալգորիթմը ժամանակ է պահանջում, որպեսզի Ձեր ապրանքի համար համապատասխան դրույքաչափ ընտրեք՝ կախված տեղաբաշխումից, ուստի առաջին օրերին բյուջեն կարող է ամբողջությամբ չօգտագործվել:
Տեսնել դրույքաչափի կանխատեսումը #
«Ելք դեպի առաջատար շարքեր» տեսակի արշավներում դրույքաչափերի կանխատեսումը ցուցադրվում է արշավին ապրանք ավելացնելու հաջորդ օրվանից:
Դրանում մենք հաշվարկում ենք հաջորդ օրվա համար առաջխաղացման ցուցանիշները՝ դրա համար վերլուծում ենք նախորդ աճուրդներից մրցակիցների դրույքաչափերը և դրանց ստացած քլիքների և պատվերների քանակը: Կանխատեսումը ցույց է տալիս մոտավոր ցուցանիշներ, որոնց վրա կարող եք հիմնվել ապրանքների համար դրույքաչափ սահմանելիս:
Ընթացիկ դրույքաչափի կանխատեսումը տեսնելու համար արշավի էջում սեղմե՛ք ապրանքի դրույքաչափի վրա: Մենք ցույց կտանք սանդղակը խթանման արդյունքներով և մոտավոր ցուցանիշներով, որոնք կարելի է ձեռք բերել՝
Կանխատեսումը կցուցադրվի հետևյալ ցուցանիշներով՝
- Расход за 7 дней («7 օրվա համար ծախս»)՝ շաբաթական որքան կարող եք ծախսել ապրանքի առաջխաղացման վրա: Կանխատեսմանը հասնելու համար բյուջեն պլանավորելիս հաշվի առեք այս ցուցանիշը։
- Клики за 7 дней («7 օրվա համար քլիքներ»)՝ շաբաթական քանի անգամ գնորդները կարող են բացել ձեր ապրանքի քարտը:
Տեղափոխե՛ք սահիչը գունային սանդղակի երկայնքով՝ դրույքաչափը փոխելու և առաջխաղացման արդյունքները համեմատելու համար:

Ցուցանիշների կանխատեսումը կարող է չցուցադրվել, եթե այն հաշվարկելու համար բավարար տվյալներ չկան: Օրինակ, ապրանքը դեռ քիչ ցուցադրումներ կամ քլիքներ ունի:
Կանխատեսումը վերահաշվարկվում է օրական մեկ անգամ, ուստի տվյալները կարող են տարբերվել տարբեր օրերին։ Ստուգե՛ք դրանք ամեն օր և ուղղեք ձեր դրույքաչափն այնպես, որ ձեր ուզած ցուցանիշները ստանաք։
Օրինակ՝
Դուք նշել եք 50 ռուբլի դրույքաչափ: Մենք հաշվարկել ենք, որ 7 օրվա համար ապրանքը կստանա 275–325 քլիք։ Երբ կանխատեսումը թարմացվի, նույն դրույքաչափը կարող է բերել 230–265 քլիք 7 օրվա համար: Եթե ցանկանում եք ավելի շատ քլիքներ ստանալ, ավելացրեք ձեր դրույքաչափը: