Եթե առաքում եք ապրանքները պահեստներ, Ռուսաստանի ՊԸԿ կամ պատվերների ՊՀԿ, պատրաստե’ք Ռուսաստան առաքման համար տրանսպորտային փաստաթղթերը։
Ապրանքները Հայաստանի պահեստներ մատակարարելու համար պատրաստե’ք տրանսպորտային փաստաթղթերը:
Տեղափոխում Երևանի պահեստում #
Լրացրե’ք ԸՀԱ-ն #
2024 թվականի դեկտեմբերի 27-ից ընդունման կետերում ընդունում ենք առաքումները բեռնատեղի համար շտրիխ կոդով։
Ավելին՝ բեռնատեղի վրա պիտակի մասինԸնդունման-հանձնման վկայականը պարտադիր չէ Ozon-ի ընդունման կետերում առաքումների համար, բայց եթե այն Ձեզ պետք է ներքին հաշվառման համար, ապա լրացրեք այն ինքնուրույն։
-
Ընդունման-հանձնման դատարկ ձևանմուշը բեռնե’ք հայերենով։
-
Նշե’ք ձեր ընկերության անվանումը (ՍՊԸ/ԱՁ), ԲՆՀ/ՀՎՀՀ և իրավաբանական հասցեն այնպես, ինչպես նշված է ձեր փաստաթղթերում։
-
Նշե’ք կոնտակտային անձի ԱԱՀ-ն։
-
Ստուգե’ք բեռներ ստացողի տվյալները`«ՕՄԱՐՄ» ՍՊԸ, ՀՎՀՀ 02870425, Ի/Հ ՀՀ, 0002, ք․ Երևան, Մոսկովյան 3։
-
ID грузового места («Բեռնատեղի ID») դաշտում նշե’ք բեռնատեղերի համարները։
-
Сумма («Արժեք») դաշտում նշե’ք բեռնատեղի ընդհանուր արժեքը դրամով։
-
Вес («Կշիռ») դաշտում ճշգրիտ նշե’ք արժեքը կիլոգրամներով մինչև հարյուրերորդական, օրինակ, «5.25»։
Լրացրե’ք ԸՀԱ-ը հայերենով և տպե’ք փաստաթղթի երկու օրինակ։
Լրացնել ապրանքի տեղափոխման փաստաթուղթը #
- Ամբողջ առաքման համար ապրանքի տեղափոխման փաստաթուղթը ձևակերպե’ք կայքում file-online.taxservice.am։
- Լրացրե’ք անհրաժեշտ բոլոր դաշտերը։
- [15] Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների նշանակմանվայրը (հասցեն) դաշտում նշե’ք Ozon-ի պահեստի հասցեն Երևանում։
- [16] Լրացուցիչ տվյալներ դաշտում նշե’ք Ապրանքը նախատեսված է “Ozon” հարթակում վաճառելու նպատակով.
Ապրանքի տեղափոխման փաստաթղթի օրինակ (PDF)
Փաստաթղթերը ապրանքների հետ միասին բերեք առաքման պահեստ ձեր անձնական հաշվում նշված ժամկետում։ Ապրանքներն ընդունվում են բեռնատուփերով՝ առանց առանձին հաշվարկի։
Ապրանքներն առանձին-առանձին կընդունվեն պահեստ առաքվելուց հետո 5 օրվա ընթացքում։ Դրանից հետո վաճառողի անձնական հաշվում կհայտնվեն ընդունման ակտերը, որոնցում կարտացոլվեն առաքված ապրանքների քանակն ու որակը։ Ապրանքները հատ-հատ ընդունելիս թերությունները և անհասկանալի ավելցուկները չեն ընդունվում։